ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«Տեղական տուրերի և վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման անհրաժեշտության վերաբերյալ
- Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
Ավելի քան 70 համայնքներ գրավոր ներկայացրել են օրենքի կիրակման ընթացքում առաջացած հետևյալ հիմնական խումբ խնդիրները՝
- համայնքի վարչական տարածքում և Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած ցանկում ընդգրկված սահմանամերձ և բարձրլեռնային բնակավայրերի տարածքում հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազերի վաճառքի վայրի և տուրքի սահմանման ընթացքում առաջացող խնդիրներ.
- համայնքի վարչական տարածքում և Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած ցանկում ընդգրկված սահմանամերձ և բարձրլեռնային բնակավայրերի տարածքում գտնվող՝ խանութներում, կրպակներում, հեղուկ վառելիքի և (կամ) սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազերի մանրածախ առևտրի կետերում, ավտոլվացման կետերում, ավտոմեքենաների տեխնիկական սպասարկման և նորոգման ծառայության օբյեկտներում՝ վաճառքի վայրի և տուրքի սահմանման ընթացքում առաջացող խնդիրներ.
- համայնքի վարչական տարածքում հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում՝ ոգելից խմիչքների կամ ծխախոտի արտադրանքի վաճառքի, իսկ հանրային սննդի օբյեկտներում՝ ոգելից և ալկահոլայինխմիչքների կամ ծխախոտի արտադրանքի իրացման թույլտվության տրամադրման նպատակով՝ վաճառքի կամ իրացման վայրի և տուրքի սահմանման ընթացքում առաջացող խնդիրներ.
- Հայաստանի Հանրապետության վարչատարածքային միավորների խորհրդանիշերը (զինանշան, անվանում և այլն), որպես օրենքով գրանցված ապրանքային նշան, ապրանքների արտադրության, աշխատանքների կատարման, ծառայությունների մատուցման գործընթացներում օգտագործելու համար, ինչպես նաև ֆիրմային անվանումներում օգտագործելու թույլտվություն տրամադրելու ընթացքում առաջացող խնդիրներ.
- համայնքի վարչական տարածքում տոնավաճառներ կամ փառատոններ կազմակերպելու կամ մասնակցելու թույլտվության համար տեղական տուրքի սահմանման ընթացքում առաջացող խնդիրներ.
- համայնքի վարչական տարածքում՝ հանրային սննդի կազմակերպման և իրականացման համայնքի ավագանու որոշմամբ հաստատված կանոններհն համապատասխան, հանրային սննդի կազմակերպման և իրացման վայրի և տուրքի սահմանման ընթացքում առաջացող խնդիրներ.
Ընթացիկ իրավիճակի վերլուծությունը ցույց է տալիս նաև, որ անհրաժեշտ է լուծել համայնքի վարչական տարածքում տոնավաճառներին (վերնիսաժներին) մասնակցելու համար տեղական վճարի սահմանման ընթացքում առաջացող խնդիրները:
Համայնքների կողմից ներկայացվել են նաև առաջարկություններ՝ օրենքում կատարելու լրացում, կանոնակարգելու համայնքի վարչական տարածքում անշարժ գույքի հասցեի տրամադրման վճար սահմանելու գործընթացը:
Նախագծի ընդունումը պայմանավորված է օրենքի կիրարկումից հետո համայնքների կողմից գրավոր ներկայացված, ինչպես նաև տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչների հետ հանդիպում-քննարկումների ընթացքում առաջադրված և վերլուծությունների արդյունքում բացահայտված տեղական որոշ տուրքերի և վճարների սահմանման ընթացքում առաջացած բոլոր խնդիրների լուծման անհրաժեշտությամբ:
Նախագծի ընդունումը պայմանավորված է նաև համայնքների կողմից ներկայացված առաջարկությունների հիման վրա՝ համայնքի վարչական տարածքում անշարժ գույքի հասցեի տրամադրման, վճար սահմանելու անհրաժեշտությամբ :
- Առաջարկվող կարգավորման բնույթը
Նախագծով առաջարկվում է հստակեցնել հետևյալ տեղական տուրքերի սահմանումը՝
- համայնքի վարչական տարածքում՝ օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված պահանջները բավարարող լցավորման մշտական (ստացիոնար) յուրաքանչյուր կայանում, հեղուկ վառելիքի և (կամ) սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազերի վաճառքի թույլտվության համար.
- Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած ցանկում ընդգրկված սահմանամերձ և բարձրլեռնային բնակավայրերի տարածքում՝ օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված պահանջները բավարարող լցավորման մշտական (ստացիոնար) յուրաքանչյուր կայանում հեղուկ վառելիքի և (կամ) սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազերի վաճառքի թույլտվության համար.
- համայնքի վարչական տարածքում՝ խանութներում, կրպակներում, հեղուկ վառելիքի և (կամ) սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազերի մանրածախ առևտրի կետերում, ավտոլվացման կետերում, ավտոմեքենաների տեխնիկական սպասարկման և նորոգման ծառայության օբյեկտներում՝ տնտեսավարողի գործունեության յուրաքանչյուր վայրում տեխնիկական հեղուկների վաճառքի թույլտվության համար.
- Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած ցանկում ընդգրկված սահմանամերձ և բարձրլեռնային բնակավայրերի տարածքում գտնվող խանութներում, կրպակներում, հեղուկ վառելիքի և (կամ) սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազերի մանրածախ առևտրի կետերում, ավտոլվացման կետերում, ավտոմեքենաների տեխնիկական սպասարկման և նորոգման ծառայության օբյեկտներում՝ տնտեսավարողի գործունեության յուրաքանչյուր վայրում տեխնիկական հեղուկների վաճառքի թույլտվության համար.
- համայնքի վարչական տարածքում հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում՝ տնտեսավարողի գործունեության յուրաքանչյուր վայրում ոգելից խմիչքների կամ ծխախոտի արտադրանքի վաճառքի, իսկ հանրային սննդի օբյեկտներում՝ տնտեսավարողի գործունեության յուրաքանչյուր վայրում ոգելից և ալկահոլային խմիչքների կամ ծխախոտի արտադրանքի իրացման թույլտվության համար.
- համայնքի վարչական տարածքում՝ հանրային սննդի կազմակերպման և իրականացման համայնքի ավագանու որոշմամբ հաստատված կանոններհն համապատասխան, տնտեսավարողի գործունեության յուրաքանչյուր վայրում հանրային սննդի կազմակերպման և իրացման թույլտվության համար.
- Հայաստանի Հանրապետության համայնքների կամ համայնքների կազմում ընդգրկված բնակավայրերի խորհրդանիշերը (զինանշան, անվանում և այլն), որպես օրենքով գրանցված ապրանքային նշան կամ ապրանքների արտադրության, աշխատանքների կատարման կամ ծառայությունների մատուցման գործընթացներում, ինչպես նաև ֆիրմային անվանումներում օգտագործելու թույլտվություն տրամադրելու համար:
Նախագծով առաջարկվում է հստակեցնել համայնքի տարածքում տոնավաճառ (վերնիսաժ) և (կամ) փառատոն կազմակերպելու կամ դրանց մասնակցելու համար տեղական վճարի սահմանումը:
Նախագծով առաջարկվում է նաև սահմանել համայնքի վարչական տարածքում անշարժ գույքի հասցեի տրամադրման համար նոր տեղական վճարի տեսակ:
- Նախագծի ընդունման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարարության կողմից:
- Ակնկալվող արդյունքը
Նախագծի ընդունումը կնպաստի լուծելու օրենքի կիրարկումից հետո համայնքների կողմից գրավոր ներկայացված, ինչպես նաև տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչների հետ հանդիպում-քննարկումների ընթացքում առաջադրված և վերլուծությունների արդյունքում բացահայտված տեղական որոշ տուրքերի և վճարների սահմանման ընթացքում առաջացած բոլոր խնդիրները:
Նախագծի ընդունումը կնպաստի նաև կատարելու համայնքի վարչական տարածքում անշարժ գույքի հասցեի տրամադրման, տեղական նոր վճար սահմանելու համայնքների կողմից ներկայացված առաջարկությունները:
-
Քննարկվել է
23.11.2018 - 09.12.2018
-
Տեսակ
Օրենք
-
Ոլորտ
Տարածքային կառավարման և զարգացման
-
Նախարարություն
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն
Դիտումներ` 9966
Տպել