Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի ապրիլի 28-ի N 562-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

« ....... » ................................. 2018թ. N  -Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 28-Ի N 562-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի պահանջները ու ի կատարումն Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի սեպտեմբերի 6-ի N 1030-Լ որոշմամբ հաստատված N 1 հավելվածի 234-րդ կետի 3-րդ ենթակետի՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ  է.

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի ապրիլի 28-ի «Պետական գույքի հաշվառման և գրանցամատյան վարելու կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի N 282 որոշումը մասնակիորեն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 562-Ն որոշումը շարադրել նոր խմբագրությամբ.

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ  ԵՎ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆ ՎԱՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Պետական գույքի կառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ կետի՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ  է.

  1. Հաստատել պետական գույքի էլեկտրոնային հաշվառման և գրանցամատյան վարելու կարգը՝ համաձայն հավելվածի:
  2. Պետական մարմինների ղեկավարներին՝ ապահովել հաշվառման ենթակա գույքի մասին տվյալների մուտքագրման անընդհատությունը և գրանցամատյանում պարունակվող տվյալների համադրելիությունը հաշվառման ու վերահսկման այլ տեղեկատվական համակարգերի տվյալների հետ։
  3. Առաջարկել Երևանի քաղաքապետին՝ ապահովել սույն որոշման հավելվածով հաստատված կարգով սահմանված տեղեկատվության մուտքագրում համակարգում այն պետական ոչ առևտրային կազմակերպությունների և պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների վերաբերյալ, որոնց հիմնադրի, ինչպես նաև լիազորված պետական մարմնի լիազորությունները, որպես պատվիրակված լիազորություն, վերապահվել են Երևանի քաղաքապետին:
  4. Առաջարկել Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի, Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի, Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի աշխատակազմի, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի աշխատակազմի, Հայաստանի Հանրապետության հաշվեքննիչ պալատի աշխատակազմի, Հայաստանի Հանրապետության հատուկ քննչական ծառայության աշխատակազմի, Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի աշխատակազմի, Հայաստանի Հանրապետության դատախազության աշխատակազմի, Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտի, Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի, Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի աշխատակազմի, Հայաստանի Հանրապետության հանրային հեռուստառադիոընկերության խորհուրդի աշխատակազմի, Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի աշխատակազմի, Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի աշխատակազմի ու Հայաստանի Հանրապետության հեռուստատեսության և ռադիոի ազգային հանձնաժողովի աշխատակազմի ղեկավարներին՝ ապահովել սույն որոշման հավելվածով հաստատված կարգով սահմանված տեղեկատվության մուտքագրումը համակարգում։
  5. Սահմանել, որ պետական գույքի էլեկտրոնային հաշվառման գրանցամատյանը վարում է Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեն:
  6. Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում, պետական մարմինների կողմից առաջարկված ներկայացուցիչների մասնակցությամբ կազմակերպել դասընթացներ՝ էլեկտրոնային համակարգի միջոցով գույքի հաշվառման գործընթացն իրականացնելու թեմայով։

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2018 թվականի

..................... – ի N ..... - Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԵՎ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆԻ ՎԱՐԵԼՈՒ

 

  1. Սույն կարգով կարգավորվում է պետական գույքի էլեկտրոնային հաշվառման գրանցամատյանի վարման հետ կապված հարաբերությունները։
  2. Պետական գույքի էլեկտրոնային հաշվառում է համարվում պետական գույքի գտնվելու վայրի վիճակի և չափերի, նպատակային նշանակության, ինչպես նաև օգտագործողների և օգտագործման ձևերի մասին տեղեկությունները պետական գույքի հաշվառման գրանցամատյանում գրանցելը։
  3. Պետական էլեկտրոնային հաշվառման տարրեր են հանդիսանում սեփականության իրավունքով պետությանը պատկանող շարժական (բացառությամբ դրամական միջոցների) և անշարժ գույքը (բացառությամբ պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու չկառուցապատված հողի), այդ թվում՝ միջպետական, հանրապետական և մարզային նշանակության ճանապարհները, արհեստական կառույցները, ճանապարհային կահավորանքն ու ճանապարհային մաս հանդիսացող այլ շինությունները, պետական մարմիններին և պետական ոչ առևտրային կազմակերպություններին (այդ թվում` որոնց հիմնադրի, ինչպես նաև լիազորված պետական մարմնի լիազորությունները փոխանցվել են Երևանի քաղաքապետին) ամրացված գույքը, ինչպես նաև պետական մարմինների հաշվեկշռում հաշվառված մտավոր սեփականության օբյեկտները, պետական ոչ առևտրային կազմակերպությունների սեփականությունը հանդիսացող անշարժ գույքը, իրավաբանական անձանց (այդ թվում` որոնց հիմնադրի, ինչպես նաև լիազորված պետական մարմնի լիազորությունները, որպես պատվիրակված լիազորություն, փոխանցվել են Երևանի քաղաքապետին) կանոնադրական կապիտալում պետական բաժնեմասը (բաժնետոմսերը), այլ պետություններում գտնվող (այդ թվում` դիվանագիտական առաքելությունների համար օգտագործվող)` Հայաստանի Հանրապետությանը սեփականության իրավունքով պատկանող գույքը:
  4. Սույն կարգով էլեկտրոնային հաշվառման ենթակա չէ այն պետական գույքը, որի մասին տեղեկությունները պետական գաղտնիք են:
  5. Պետական գույքի էլեկտրոնային հաշվառման գրանցամատյանն ավտոմատացված ու ինտեգրացված տեղեկատվական համակարգ է, որը պարունակում է հաշվառման ենթակա գույքի մասին միասնական թվայնացված տեղեկատվություն: Գրանցամատյանը բաղկացած է հաշվառման ենթակա գույքի բնութագրող ցուցանիշներին համապատասխան բաժիններից և ենթաբաժիններից։ Գրանցամատյանը համակցված է անշարժ գույքի նկատմամբ իրավունքների գրանցման ARPIS համակարգի և իրավաբանական անձանց պետական ռեգիստրի էլեկտրոնային համակարգի հետ։
  6. Գրանցամատյանում ներառվում են սույն կարգի 3-րդ կետով սահմանված գույքի հետևյալ բնութագրիչները և տեղեկատվությունները.

1) անշարժ գույքի դեպքում՝

ա. անվանումը և տեսակը (շենք (առանձին կանգնած կամ ստորաբաժանված), շինություն, շենքի բացվածք (տարածք) կամ անավարտ շինություն).

գտնվելու վայրը (մարզը, համայնքը, քաղաքը (գյուղը), հասցեն) և տարածագնահատման գոտին,

պատրաստվածության աստիճանը (մինչև 50%, 50%-ից մինչև 100%, 100%),

շենքի, շինության շահագործման հանձնման տարեթիվը,

անշարժ գույքի նշանակությունը (արտադրական, վարչական, օժանդակ և այլն),

շենքի, շինության շինանյութի տեսակը (քարից, երկաթբետոնյա կոնստրուկցիաներից, թեթևացված քարից և այլն),

շենքի, շինության հարկայնությունը,

ընդհանուր մակերեսը (քառ. մետր),

անշարժ գույքի սպասարկման համար հատկացված հողամասի մակերեսը (հա) և ընդհանուր կադաստրային արժեքը (հազ.դրամ)

անշարժ գույքի նկատմամբ իրավունքի գրանցման ամիսը, ամսաթիվը, տարեթիվը, սեփականության իրավունքի գրանցման վկայականի համարը,

անշարժ գույքի հաշվեկշռին հանձնման- ընդունման տարեթիվը,

անշարժ գույքի արժեքը (հազ.դրամ),

անշարժ գույքի վթարայնության աստիճանը

ընդհանուր օգտագործման տարածքի նկատմամբ բաժնային մասը (քառ.մետր) և սպասարկման համար հատկացված հողամասի նկատմամբ բաժնային մասը (հա),

անշարժ գույքի ծանրաբեռնված լինելը (վարձակալություն, սերվիտուտ, գրավ և այլն),

բ. անշարժ գույքի օգտագործողի անունը (անվանումը) և կազմակերպաիրավական ձևը (ՊԿՀ, ՊՈԱԿ, ՓԲԸ, ՍՊԸ և այլն).

օգտագործման տրամադրման հիմքերը,

օգտագործման տրամադրված շենքի, շինության մակերեսը (քառ. մետր),

օգտագործման պայմանագրի կնքման ամսաթիվը,

օգտագործման տրամադրման ժամկետները,

օգտագործման իրավունքի գրանցման ամիսը, ամսաթիվը, տարեթիվը,                   օգտագործման իրավունքի գրանցման վկայականի համարը,

 օգտագործողի կողմից չօգտագործվող տարածքի մակերեսը,

 չօգտագործվող տարածքների տեսակարար կշիռը ընդհանուրի մեջ,

 օգտագործողի աշխատողների ցուցակային թիվը,

 օգտագործողի ղեկավար աշխատողների թիվը.

 օգտագործողի պետական պատվերի հիման վրա սովորողների թիվը,

 օգտագործողի վճարովի հիմունքներով սովորողների թիվը.

գ. անշարժ գույքի միավորի (կամ միավորի առանձին մասի բնութագրիչների հաշվառման դեպքում) արտաքին և ներքին պատկերային տեղեկատվությունները,

 2) միջպետական, հանրապետական և մարզային նշանակության ճանապարհների, արհեստական կառույցների, ճանապարհային կահավորանքի ու ճանապարհային մաս հանդիսացող այլ շինությունների դեպքում՝

ա. ճանապարհի անվանումը.

բ. նշանակությունը (միջպետական, հանրապետական և մարզային նշանակության),

գ. պայմանանիշը և համարը.

դ. երկարությունը (կիլոմետր).

ե. շահագործման հանձնելու տարեթիվը.

զ. հաշվեկշռային արժեքը (հազ. դրամ).

է. ճանապարհի վրա գտնվող արհեստական կառույցների, ճանապարհային կահավորանքի, ճանապարհային մաս հանդիսացող այլ շինությունների թիվը.

ը. ճանապարհի և դրա վրա գտնվող արհեստական կառույցների, ճանապարհային կահավորանքի, ճանապարհային մաս հանդիսացող այլ շինությունների տեխնիկական վիճակը.

թ. ճանապարհների նկատմամբ սեփականության իրավունքի գրանցման ամիսը. ամսաթիվը, տարեթիվը, սեփականության իրավունքի գրանցման վկայականի համարը

ժ. հաշվեկշռին հանձնման-ընդունման ամսաթիվը,

3) պետական բաժնետոմսեր (բաժնեմաս) ունեցող իրավաբանական անձանց դեպքում՝

ա. իրավաբանական անձի անվանումը.

բ. կազմակերպա-իրավական ձևը.

գ. կանոնադրական կապիտալի մեծությունը.

դ. բաժնետիրական ընկերության տեսակը.

ե. բաժնետոմսի անվանական արժեքը.

զ. պետական մասնակցության չափը (հազ. դրամ, %).

է. գտնվելու վայրը, հեռախոսահամարը և փոստային հասցեն,
          4) տրանսպորտային միջոցների դեպքում՝

ա. տրանսպորտային միջոցի անվանումը և մակնիշը,

բ. գույնը,

գ. թողարկման տարեթիվը.

դ. պետհամարանիշը և նույնացման համարը.

 ե. տրանսպորտային միջոցի արժեքը (հազ. դրամ),

5) մտավոր սեփականության դեպքում՝

ա. մտավոր գործունեության՝ հեղինակային իրավունքի, հարակից իրավունքներ, արդյունաբերական սեփականության իրավունքի (գյուտ, օգտակար մոդել, արդյունաբերական նմուշ), սելեկցիոն նվաճումների, ինտեգրալ միկրոսխեմաների տոպոլոգիաների, չբացահայտված տեղեկատվություն` ներառյալ արտադրության գաղտնիքների.

բ. քաղաքացիական շրջանառության մասնակիցների, ապրանքների, աշխատանքների կամ ծառայությունների անհատականացման միջոցների՝ ֆիրմային անվանումներ, ապրանքային նշաններ (սպասարկման նշաններ), աշխարհագրական նշումներ և արտադրանքի ծագման տեղանուններ.

գ. մտավոր սեփականության այլ տեսակներ։

  1. Համակարգը կառավարվում է ընդհանուր սերվերից, համակարգի ադմինիստրատորի և պատասխանատու օպերատորների միջոցով։ Համակարգի օգտագործումն օգտվողների կողմից իրականացվում է համացանցի միջոցով համակարգին միացված պետական մարմինների համապատասխան համակարգչային տերմինալներից։ Համակարգին միացված յուրաքանչյուր առանձին տերմինալի համար նախատեսված են համակարգից օգտվելու սահմաններ (սահմանափակումներ), որոնք թույլ են տալիս տվյալ տերմինալից կատարել միայն հստակ սահմանված գործողություններ (տեղեկատվության ներբեռնում, խմբագրում, դիտում, տպագրություն և այլն) միայն համակարգի որոշակի հստակ սահմանված հատվածներում (առանձին բաժիններ, հաշվառման որոշակի օբյեկտներ ու միավորներ, կամ դրանց տեսակներ ու խմբեր և այլն)։ Ցանկացած տերմինալից կատարված յուրաքանչյուր խմբագրումը գրանցվում է համակարգում միայն պատասխանատու օպերատորի կողմից հաստատվելուց հետո։ Համակարգի կառուցվածքում կամ բովանդակության մեջ ցանկացած փոփոխություն կատարելուց մեկ ամիս առաջ պատասխանատու օպերատորները դրա մասին տեղեկացնում են բոլոր օգտվողներին՝ համակարգում գործող «Հաղորդագրություններ» բաժնի միջոցով։
  2. Գրանցամատյանը վարելու սկզբունքների ապահովման նպատակով, գրանցամատյանում ներառված որևէ գույքի բնութագրիչների և տեղեկատվությունների փոփոխության, ինչպես նաև նոր գույքի ավելացման կամ գրանցամատյանում ներառված որևէ գույքի) դուրսգրման դեպքում, պետական մարմինները 5 աշխատանքային օրվա ընթացքում իրենց համապատասխան համակարգչային տերմինալների միջոցով պետք է տեղադրեն այդ փոփոխությունները համակարգում, կցելով նաև այդ փոփոխությունները հիմնավորող փաստաթղթերի պատճեները, կամ համակարգում գործող «Հաղորդագրություններ» բաժնում տեղադրեն այդ փոփոխություների լրացուցիչ հիմնավորումները։
  3. Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի (այսուհետ՝ Կոմիտե) պատասխանատու օպերատորները 5 աշխատանքային օրվա ընթացքում հաստատում են կատարված փոփոխությունները, կամ թերությունների առկայության դեպքում, վերադարձնում են խմբագրման:
  4. Սույն կարգի 6-րդ կետի 1-ին, 2-րդ 3-րդ և 4-րդ ենթակետերով սահմանված հաշվառված գույքի վերաբերող բնութագրիչները և տեղեկատվությունը տեղադրվում է Կոմիտեի պաշտոնական կայքում։»։
  5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

  

 

 

 

  • Քննարկվել է

    22.11.2018 - 13.12.2018

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Պետական գույքի հաշվառում

  • Նախարարություն

    Պետական գույքի կառավարման կոմիտե

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 7551

Տպել