Հիշել նախագիծը

Նախագիծը ընդունվել է

Դատական կարգադրիչին ներկայացվող առողջական վիճակի հետ կապված պահանջները սահմանելու մասին Կառավարության որոշման լրամշակված նախագիծը

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

ԴԱՏԱԿԱՆ ԿԱՐԳԱԴՐԻՉԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ԱՌՈՂՋԱԿԱՆ ՎԻՃԱԿԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ  

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

Դատական դեպարտամենտում ծառայության մասին օրենքի 44-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ դատական կարգադրիչին ներկայացվող առողջական վիճակի հետ կապված պահանջները սահմանում է Կառավարությունը: Մինչև 2018 թվականի Դատական դեպարտամենտում ծառայության մասին օրենքի ընդունումը  Կառավարության 2006 թվականի ապրիլի 13-ի Քրեակատարողական ծառայողին ներկայացվող մասնագիտական և առողջական վիճակի հետ կապված պահանջները սահմանելու մասին N 572-Ն որոշումը 2007 թվականի փետրվարի 21-ին ընդունված Դատական օրենսգրքի կարգավորումների համաձայն կիրառվում էր դատական կարգադրիչների նկատմամբ:

Ներկայումս դատական կարգադրիչին ներկայացվող առողջական վիճակի հետ կապված պահանջները որևէ իրավական ակտով նախատեսված չեն, ինչը վկայում է Դատական կարգադրիչին ներկայացվող առողջական վիճակի հետ կապված պահանջները սահմանելու մասին Կառավարության որոշման ընդունման անհրաժեշտության մասին:

 2. Առաջարկվող կարգավորումների բնույթը

Դատական կարգադրիչին ներկայացվող առողջական վիճակի հետ կապված պահանջները սահմանելու մասին Կառավարության որոշման նախագծով (այսուհետ՝ Նախագիծ) սահմանվում են դատական կարգադրիչին ներկայացվող առողջական վիճակի հետ կապված պահանջները՝ ներառյալ դատական կարգադրիչի ծառայությանը խոչընդոտող առողջական խնդիրները:

 3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Նախագիծը մշակվել է Արդարադատության նախարարության «Օրենսդրության զարգացման և իրավական հետազոտությունների կենտրոն» հիմնադրամի կողմից:

 4. Ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունման դեպքում ակնկալվում է կարգավորել դատական կարգադրիչի առողջական վիճակին ներկայացվող պահանջների հետ կապված հարցերը:

  • Քննարկվել է

    21.11.2018 - 07.12.2018

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Արդարադատություն, Առողջապահություն

  • Նախարարություն

    Արդարադատության նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 6967

Տպել

Առաջարկներ`

«Հաշմանդամություն և ներառական զարգացում» ՀԿ

26.11.2018

Նախագիծը հակասում է Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին ՄԱԿ-ի կոնվենցիային, որը Հայաստանը վավերացրել է 2010 թվականին։ Նախագծով նախատեսվում են առողջությամբ պայմանավորված սահմանափակումներ, որոնք անհամաչափ բացասական ազդեցություն են ունենալու հաշմանդամություն ունեցող անձանց կյանքի վրա, ուստի դրանք կարող են դիտարկվել որպես հաշմանդամության հիմքով խտրականություն։ Մասնավորապես՝ հիվանդությունը կամ դրա բացակայությունը հիմք ընդունելով ոչ ոք չի կարող պնդել, որ անձը արդյունավետ և լիարժեք չի կատարի իր պարտականությունները։ Ուստի՝ նման սահմանափակումները չեն լուծում այն խնդիրները, որոնց համար դրանք ստեղծվում են։ Առաջարկում ենք նախագիծը հանել քննարկումից և օրակարգային դարձնել հիվանդության հիմքով աշխատանքային իրավունքների սահմանափակման քաղաքականությունից հրաժարվելու գործողությունների պլան՝ իրականցնելով Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին կոնվենցիային համապատասխանող միջազգային փորձի ուսումնասիրություն։ Այս հարցը քննարկվել է նաև Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների հարցերով ՄԱԿ-ի կոմիտեի՝ Հայաստանի նախնական զեկույցը դիտարկելիս, որի ժամանակ կոմիտեն արտահայտել է իր դիրքորոշումը նման քաղաքականության խտրական լինելու վերաբերյալ։

Տեսնել ավելին