«Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեում վերաբաշխում, Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի դեկտեմբերի 28-ի N 1717-Ն որոշման մեջ փոփոխություններ ու լրացումներ կատարելու, Հայաստանի Հանրապետության Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Շիրակի, Վայոց ձորի, Տավուշի մարզպետարաններին գումար հատկացնելու և 2018 թվականին տարերային աղետների հետևանքով պատճառված վնասների մասնակի փոխհատուցման տրամադրման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ
-
0 - Կողմ
-
1 - Դեմ
ՀԻՄՆԱՎՈՐՈւՄ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 28-Ի N 1717-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ, ԱՐԱՐԱՏԻ, ԱՐՄԱՎԻՐԻ, ԳԵՂԱՐՔՒՆԻՔԻ, ԼՈՌՈՒ, ԿՈՏԱՅՔԻ, ՇԻՐԱԿԻ, ՎԱՅՈՑ ՁՈՐԻ, ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆՆԵՐԻՆ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ԵՎ 2018 ԹՎԱԿԱՆԻՆ ՏԱՐԵՐԱՅԻՆ ԱՂԵՏՆԵՐԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ՊԱՏՃԱՌՎԱԾ ՎՆԱՍՆԵՐԻ ՄԱՍՆԱԿԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ |
|
1. |
Անհրաժեշտությունը |
|
2018 թվականին հանրապետության մարզերում տարերային աղետների (կարկուտ, ջրհեղեղ, ցրտահարություն) հետևանքով վնաս է պատճառվել շուրջ 14650 հա հողատարածքի, որի հետևանքով տուժած հողօգտագործողների վնասի չափը կազմում է շուրջ 13386100 հազ դրամ։ Աջակցություն ցուցաբերելու նպատակով նախատեսվում է ՀՀ պետական բյուջեից փոխհատուցում տրամադրել 50-100 % տուժած հողօգտագործողներին: |
2. |
Ընթացիկ իրավիճակը և խնդիրներ |
2018 թվականին տարերային աղետների հետևանքով 50-100 % տուժած հողօգտագործողների (7736,61 հա) վնասի չափը կազմում է 9782956,53 հազ. դրամ: Վնասի հաշվարկները կազմվել են հիմք ընդունելով ՀՀ մարզպետարաններից ստացված տեղեկատվությունը, ՀՀ ԱՎԿ-ի 2017 թվականի բուսաբուծական արտադրանքի գները և վերջին 3 տարիների միջին բերքատվության ցուցանիշները: Խաղողի, պտղի և հատապտղի համար նախատեսվում է փոխհատուցել վնասի 5 %-ի չափով, բանջար-բոստանային, կերային, տեխնիկական մշակաբույսերի և կարտոֆիլի համար 4 %-ի չափով, իսկ հացահատիկային և հատիկաընդեղեն մշակաբույսերի համար՝ 1 հա ցանքին անհրաժեշտ սերմացուի արժեքի 50 %-ի չափով՝ յուրաքանչյուր հա-ի հաշվով 30 հազ. դրամ: Միջինացված հաշվարկներով 1 հա խաղողի այգու համար աջակցության գումարը կազմում է 89,0 հազ դրամ, պտղի և հատապտղինը՝ 73,0 հազ դրամ, բանջար-բոստանային, կերային, տեխնիկական մշակաբույսերի, կարտոֆիլի համար՝ 66,9 հազ դրամ: 2018 թվականին նախատեսված աջակցության գումարը կազմում է 488220,1 հազ. դրամ, ընդամենը պատճառված վնասի շուրջ 3,6 %-ը: 2017 թվականին տարերային աղետների հետևանքով վնասվել է 15604,88 հա, վնասի չափը կազմել է 12206891 հազ դրամ, փոխհատուցվել է 49337 հազ դրամ կամ 0,4 %: 2016 թվականին տարերային աղետների հետևանքով վնասվել է 23117,7 հա, վնասի չափը կազմել է 33568809 հազ դրամ, փոխհատուցվել է 506622 հազ դրամ կամ 1,5 %: 2015 թվականին տարերային աղետների հետևանքով վնասվել է 8768,46 հա, վնասի չափը կազմել է 7824715,8 հազ դրամ, փոխհատուցվել է 211824 հազ դրամ կամ 2,7 %: |
|
3. |
Ֆինանսական միջոցներ |
|
Առաջարկվում է ՀՀ կառավարության 2017 թվականի դեկտեմբերի 21-ի N 53 արձանագրային որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետությունում ժամանակակից տեխնոլոգիաներով մշակվող ինտենսիվ պտղատու այգիների հիմնման համար վարկային տոկոսադրույքների սուբսիդավորում» պիլոտային ծրագրին հատկացված 398875 հազ. դրամից 382137 հազ. դրամը (6.738 մլն դրամը վերաբաշխվել է գյուղատնտեսական տոնավաճառների կազմակերպման նպատակով) և ՀՀ կառավարության 2017 թվականի օգոստոսի 31-ի նիստի N 37 արձանագրային որոշմամբ հավանության արժանացած Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության ոլորտում կարկտապաշտպան ցանցերի ներդրման համար տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման» պիլոտային ծրագրին հատկացված 700600․00 հազ դրամից 106083.1 հազ դրամը նպատակաուղղել սույն նախագծով (N 4 հավելված) հաստատված կարգով պետական աջակցության տրամադրման համար: Վերը նշված ծրագրերով նախատեսված գումարներից ընթացիկ տարում կօգտագործվի շուրջ 13000 հազ. դրամ: |
4. |
Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը |
|
Ծրագիրը համահունչ է գյուղատնտեսության ոլորտում պետական քաղաքականության հետևյալ նպատակներին · ՀՀ հողօգտագործողներին ցուցաբերել աջակցություն տարերային աղետների հետևանքով պատճառված վնասների դիմաց, · տուժած հողօգտագործողների սոցիալական վիճակի բարելավում, ինչպես նաև հետագա տարիներին մշակվող տարածքների ավելացում: |
5. |
Կարգավորման նպատակը և բնույթը |
|
· Հողօգտագործողներին աջակցության տրամադրում, · նվազեցնել հողերի օգտագործման ռիսկայնության մակարդակը, · մեղմել տարածքային զարգացման անհամամասնությունները։ |
6. |
Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձիք |
|
ՀՀ գյուղատնտեսության նախարարություն: |
7. |
Ակնկալվող արդյունքը |
|
Հողերի օգտագործման ռիսկայնության մակարդակի նվազեցում, հողօգտագործողների սոցիալական վիճակի բարելավում: |
8. |
Հասարակությանը նախագծի մասին իրազեկումը |
|
Նախագիծը տեղադրված է http://www.minagro.am/ և https://www.e-draft.am/ ինտերնետային կայքերում՝ հասարակությանն իրազեկելու նպատակով: |
-
Քննարկվել է
20.11.2018 - 05.12.2018
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Գյուղատնտեսություն
Դիտումներ` 7630
Տպել