ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔ

  • Քննարկվել է

    22.03.2017 - 06.04.2017

  • Տեսակ

    Սահմանադրական օրենք

  • Ոլորտ

    Արդարադատություն

  • Նախարարություն

    Արդարադատության նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 18185

Տպել

Առաջարկներ`

Գեւորգ Հայրապետյան

27.03.2017

Նախագծի 12-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ գործը քննող դատարանի, կողմերի, գործի էության, նիստերի ժամանակացույցի, գործի շարժի մասին տեղեկությունները, վերջնական (եզրափակիչ) դատական ակտերը պարտադիր հրապարակվում են Հայաստանի Հանրապետության դատական իշխանության պաշտոնական ինտերնետային կայքում, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի: Անձնական կյանքի տվյալներ, կենսաչափական և հատուկ կատեգորիայի անձնական տվյալներ, ինչպես նաև երեխայի անձնական տվյալներ պարունակող դատական ակտերը հրապարակվում են այդ անձնական տվյալներն ապանձնավորված։ Առաջարկում եմ այս մասում "Անձնական կյանքի տվյալներ" բառերը հանել: Անձնական տվյալների պաշտպանության մասին ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 13-րդ կետը սահմանում է, որ անձնական կյանքի տվյալներ են անձի անձնական կյանքի, ընտանեկան կյանքի, ֆիզիկական, ֆիզիոլոգիական, մտավոր, սոցիալական վիճակի վերաբերյալ կամ նման այլ տեղեկություններ: Այս սահմանումը բավական լայն է եւ ներառում է ըստ էության ցանկացած տեղեկություն կապված մարդու անձնական կյանքի եւ ընտանեկան կյանքի հետ, օրինակ, անձնական կյանքի տվյալ կարող է համարվել ի թիվս այլնի դատական գործում ներգրավված լինելու հանգամանքը, գործում առկա ցանկացած տեղեկություն: Հաշվի առնելով "անձնական կյանքի տվյալներ"-ի լայն սահմանը, պրակտիկայում հրապարակման ենթակա ըստ էության բոլոր վերջնական (եզրափակիչ) դատական ակտերը պետք է հրապարակվեն ապանձնավորված, ինչը մի կողմից գործնականում անհնար կլինի, մյուս կողմից, կվնասի արդարադատության շահին: Միաժամանակ, հատուկ կատեգորիայի եւ կենսաչափական անձնական տվյալները բավական հստակ են եւ դրանք ապանձնավորելը (որպես զգայուն տվյալներ), ինչպես նաեւ երեխաների անձնական կյանքի պաշտպանության վերաբերյալ դրույթը բավարար երաշխիք են առանց արդարադատության շահին վնասելու անձնական տվյալների պաշտպանության իրավունքն ապահովելու համար:

Տեսնել ավելին