Հիշել նախագիծը

Նախագիծը ընդունվել է

«Երևանի զարգացման 2019-2023թթ. հնգամյա ծրագրի հաստատման մասին» Երևան քաղաքի ավագանու որոշման նախագիծ

«ԵՐԵՎԱՆԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ 2019-2023 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՀՆԳԱՄՅԱ ԾՐԱԳՐԻ  ՀԱՍՏԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ» ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՈՐՈՇՄԱՆ  ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Համաձայն «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի,  83-րդ հոդվածի և «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 82-րդ հոդվածի՝ համայնքի հնգամյա զարգացման ծրագիրը համայնքի սոցիալ-տնտեսական իրավիճակի վերլուծության և առկա հիմնախնդիրների բացահայտման, ֆինանսական, տնտեսական, բնական և մարդկային ռեսուրսների գնահատման արդյունքում նպատակային զարգացման տեսանկյունից ձեռնարկվելիք քայլերի ամբողջությունն արտահայտող փաստաթուղթ է, որը նախատեսում է ռազմավարական կտրվածքով համայնքի հիմնախնդիրների արդյունավետ լուծումը:

Երևանի զարգացման 2019-2023 թվականների հնգամյա ծրագրի հիմնական նպատակն է՝ նախանշել քաղաքային տնտեսության զարգացման ուղղությունները՝ հաշվի առնելով առկա հիմնախնդիրները, որոնք փաստաթղթում ներկայացված են ըստ առանձին ոլորտների։  Ծրագրում առանձին բաժիններով ներկայացված են Երևանի  ընդհանուր և Երևանի սոցիալ-տնտեսական վիճակի նկարագրությունը:

Ծրագրի կառուցվածքում առանձին ներկայացված են քաղաքային տնտեսության ոլորտները և Երևանի վարչական շրջանները։ Յուրաքանչյուր բաժին հիմնականում բաղկացած է հետևյալ ենթաբաժիններից՝ «Վիճակի բնութագիր», «Հիմնախնդիրներ»  և «2019-2023 թվականների նախատեսվող ծրագրեր»։

Առաջիկա 5 տարիների ծրագրերն ու միջոցառումները կազմվել են՝ հիմք ընդունելով մայրաքաղաքի զարգացման գերակայությունները, առկա հիմնախնդիրները և ֆինանսավորման հնարավորությունները։  Ծրագիրն ուղղված է  քաղաքային տնտեսության բոլոր ոլորտների  զարգացմանը:

Ծրագրի նպատակն է իրականացնել համակարգային բարեփոխումներ՝ նոր մոտեցումների կիրառմամբ՝ հաշվի առնելով քաղաքացու շահերի և իրավունքների պաշտպանությունը:

Ծրագրի իրականացման գործընթացում որպես գերակա սկզբունք որդեգրվել է Երևանի քաղաքապետարանի գործունեության թափանցիկության և բնակչությանը լիարժեք հաշվետու լինելու ապահովումը, մարդու իրավունքների, հանրային տարածքների, շրջակա միջավայրի և պատմամշակության ժառանգության պաշտպանության գերակա սկզբունքներով որոշումների կայացումը, քաղաքի մասնակցային կառավարման մշակույթի ձևավորումը, քաղաքի կառավարման ներառականության ապահովումը, իրավահավասար ու ներդաշնակ համակեցության մշակույթի հանրահռչակումն ու ձևավորումը:

Ծրագրի իրականացման արդյունքում նախատեսվում է վերջնականապես լուծել մայրաքաղաքի աղբահանության և, ընդհանրապես, կենցաղային կոշտ թափոնների կառավարման խնդիրները՝ նոր և ժամանակակից լուծումներով:

Քաղաքաշինության ոլորտում միասնական մոտեցումների ձևավորումը և քաղաքային զարգացման քաղաքաշինական ռազմավարության մշակումը ծրագրով նախատեսված առաջնային և անհետաձգելի քայլերից են:

Հասարակական տրանսպորտի համակարգային բարեփոխումները, ոլորտի ամբողջական արդիականացումը և ժամանակակից միջազգային չափանիշներին համապատասխանեցումը, արդյունավետ կառավարման մեխանիզմների ներդրումը 2019-2023թթ. հնգամյա ծրագրի գերակա ուղղություններից է:

Ծրագրով նախատեսվում է բնակարանային-կոմունալ ոլորտի կառավարման արդյունավետության բարձրացմանը և կառավարման մարմինների նկատմամբ բնակիչների վստահության բարձրացմանն ուղղված քայլերի իրականացում:

Նախատեսվում է խիստ վերահսկողության տակ պահել բնապահպանության ոլորտը՝ բացառելով հանրային կանաչ տարածքների հաշվին կառուցապատման արդյունքում կանաչ տարածքների ոչնչացումը: Ծրագիրը նաև նախատեսում է իրականացնել նպատակային ծրագրեր կանաչապատման նոր մոտեցումների կիրառման միջոցով: Կիրականացվեն նաև էներգախնայողությանը, էներգաարդյունավետությանը և վերականգնվող  էներգետիկ ռեսուրսների օգտագործմանն ուղղված ծրագրեր, որոնք կնպաստեն քաղաքի էկոլոգիական վիճակի բարելավմանը, ֆինանսական ռեսուրսների խնայողությանն ու արդյունավետության բարձրացմանը:

Գերակա ուղղություններից է լինելու առողջապահության և սոցիալական ապահովության համակարգերի  բարելավումը, Երևան քաղաքում կրթական համակարգի որակի բարելավմանն ուղղված միջոցառումների իրականացումը:

Հասցեական և նպատակային ծրագրեր կիրականացվեն մայրաքաղաքի զբոսաշրջային գրավչության բարձրացման նպատակով:

Երևանի զարգացման հնգամյա ծրագրի առանձին ոլորտ է հանդիսանում «Խելացի Երևան» ծրագիրը, որով կարևորվում է կառավարման օպտիմալացումն ու ծառայությունների որակի բարելավումը, նոր տեխնոլոգիաների լայն կիրառությանը։

Երևանի զարգացման 2019-2023 թվականների հնգամյա ծրագրով  քաղաքային տնտեսության զարգացման գործում մեծ կարևորություն է տրվում համայնք-մասնավոր հատված համագործակցությանը և համատեղ իրագործվող ծրագրերի շրջանակի ընդլայնմանը։

Հիմք ընդունելով վերը շարադրվածը, ինչպես նաև «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 83-րդ հոդվածը՝ համաձայն որի Երևանի քաղաքապետը տարեկան բյուջեի նախագիծը մշակելիս հաշվի է առնվում Երևանի բնակչության կենսական շահերը, Երևանի զարգացման ծրագրերը, ինչպես նաև առկա ռեսուրսները՝ որոշման նախագծով Երևանի ավագանու հաստատմանն է ներկայացվում Երևանի զարգացման 2019-2023 թվականների հնգամյա ծրագիրը։

  • Քննարկվել է

    14.11.2018 - 29.11.2018

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Տարածքային կառավարման և զարգացման

  • Նախարարություն

    Երևանի քաղաքապետարան

Հանրային քննարկում

29.11.2018 15:00

Հանրային քննարկումների ընթացքում 2018 թվականի նոյեմբերի 29-ին ժամը 15.00-ին Արգիշտիի փողոց հ.1 հասցեում գտնվող Երևանի քաղաքապետարանի վարչական շենքի 5-րդ հարկի բրիֆինգների դահլիճում տեղի կունենան հանրային բաց լսումներ:

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 9325

Տպել

Առաջարկներ`

Մարինե Նալբանդյան

26.11.2018

Ինձ որպես ջրային փորձագետի անհանգստացնում է Երևանյան լճի էկոլոգիական ու ափամերձ տարածքների ոչ բարեկարգ վիծակը: Ուստի առաջարկում եմ կազմակերպել քննարկում տարբեր մասնագետների մասնակցությամբ լուծումներ որոնելու ուղությամբ այդ տարածքը դարձնելու ռեկրեացիոն հանգստի գոտի երևանցիների համար: կեսաբանական գիտությունների թեկնածու, Մարինե Նալբանդյան

Տեսնել ավելին