Գտնվում է ՀՀ կառավարությունում
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԵՏԻԿԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԻԱՅԻ ՇՈՒԿԱՅԻ ԱԶԱՏԱԿԱՆԱՑՄԱՆ ԵՎ ՄԻՋՊԵՏԱԿԱՆ ԱՌԵՎՏՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳԻՐ-ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
-
0 - Կողմ
-
0 - Դեմ
Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր Ու Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԵՏԻԿԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԻԱՅԻ ՇՈՒԿԱՅԻ ԱԶԱՏԱԿԱՆԱՑՄԱՆ ԵՎ ՄԻՋՊԵՏԱԿԱՆ ԱՌԵՎՏՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳԻՐ-ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՐՁԱՆԱԳՐԱՅԻՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ
Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)
ՀՀ կառավարության 2016թ. հոկտեմբերի 18-ի N 1060-Ա որոշման հավելվածի 1.2-րդ կետի «Էներգետիկ ենթակառուցվածքներ և բնական պաշարներ» բաժնի 1-ին ենթակետի և ՀՀ կառավարության 2016 թվականի հուլիսի 29-ի N 29 արձանագրային որոշման 11-րդ կետի հանձնարարականի համաձայն, համագործակցելով ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հետ, անհրաժեշտ է մշակել ՀՀ էլեկտրաէներգետիկական համակարգի էլեկտրաէներգիայի շուկայի ազատականացման և միջպետական առևտրի զարգացման միջոցառումների ծրագիր-ժամանակացույցի նախագիծ (այսուհետ՝ Նախագիծ): Նախագիծը ներդաշնակեցնելով էներգետիկայի միջպետական առևտրի հետ կապված Եվրամիության պահանջներին՝ չհակասելով ԵԱՏՄ-ի շրջանակներում ՀՀ-ի ստանձնած պարտավորություններին, հնարավոր կդարձնի ՀՀ էներգետիկայի միջպետական առևտուրը և կխրախուսի ավելի լայն մրցակցություն:
Հայաստանում նոր, ժամանակակից էլեկտրաէներգետիկական շուկային անցնելու անհրաժեշտությունը պայմանավորված է ներքին շուկայի կարիքներով, ինչպես նաև կարևորվում է Վրաստանի հետ առևտրի հնարավորություններն օգտագործելու համար: Միջսահմանային առևտուրն կընձեռնի փոխշահավետ հնարավորություններ և կնպաստոի Հայաստանի ներքին շուկայի արդյունավետության բարելավմանը:
Կարգավորման բնույթը
ՀՀ էլեկտրաէներգետիկական համակարգի էլեկտրաէներգիայի շուկայի ազատականացման և միջպետական առևտրի զարգացման միջոցառումների մշակում:
Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարություն, ԱՄՆ միջազգային զարգացման գործակալություն:
Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը
Կսահմանվեն էլեկտրաէներգիայի շուկայի ազատականացմանն ու միջպետական առևտրի զարգացմանը նպաստող միջոցառումներ և դրանց կատարման կոնկրետ ժամկետներ, որոնց իրականացումը թույլ կտա ազատականացնել ներքին էլեկտրաէներգետիկ շուկան և խթանել փոխշահավետ միջսահմանային առևտուրը Վրաստանի հետ, ինչը կնպաստի ՀՀ էլեկտրաէներգետիկական համակարգի գործունեության արդյունավետության բարձրացմանը:
-
Քննարկվել է
21.03.2017 - 09.04.2017
-
Տեսակ
Արձանագրային որոշում
-
Ոլորտ
Էներգետիկա և բնական պաշարներ
Դիտումներ` 9368
Տպել