Հիշել նախագիծը

Նախագիծը ընդունվել է

«Երևանի զարգացման 2019 թվականի ծրագրի հաստատման մասին» Երևան քաղաքի ավագանու որոշման նախագիծ

 ԵՐԵՎԱՆԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԾՐԱԳՐԻ ՀԱՍՏԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ

«Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետին և 83-րդ հոդվածին համապատասխան՝

 Երևան քաղաքի ավագանին որոշում է՝

1. Հաստատել Երևանի զարգացման 2019 թվականի ծրագիրը՝ համաձայն հավելվածի։
2. Սույն որոշմամբ հաստատված Երևանի զարգացման 2019 թվականի ծրագիրը ենթակա է հրապարակման «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 56-րդ և 63-րդ հոդվածներով սահմանված կարգով, իսկ ծրագրի հիմնական ցուցանիշները, վիճակագրական և գրաֆիկական տվյալները նաև առանձին տեղեկատուներով և գրքույկներով՝ ընդհանուր 1000 տպաքանակներով։

 

«Երևանի զարգացման 2019 թվականի ծրագրի հաստատման մասին»   Երևան քաղաքի ավագանու որոշման նախագիծը կից ներկայացվում է: 

 

  • Քննարկվել է

    14.11.2018 - 29.11.2018

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Տարածքային կառավարման և զարգացման

  • Նախարարություն

    Երևանի քաղաքապետարան

Հանրային քննարկում

29.11.2018 15:00

Հանրային քննարկումների ընթացքում 2018 թվականի նոյեմբերի 29-ին ժամը 15.00-ին Արգիշտիի փողոց հ.1 հասցեում գտնվող Երևանի քաղաքապետարանի վարչական շենքի 5-րդ հարկի բրիֆինգների դահլիճում տեղի կունենան հանրային բաց լսումներ:

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 9114

Տպել

Առաջարկներ`

Նինա Մխիթարյան

20.11.2018

Երևան քաղաքի 2019թ. զարգացման ծրագրի նախագծով նախատեսված է երրորդ կարգի վթարային շենքերի ամրացում, սակայն դրա հետ կապված որևէ ծրագիր կամ գումար Երևան քաղաքի բյուջեյի նախագծում սահմանված չէ: Հաշվի առնելով, որ այս ծրագիրը ուղղակի կապված է բնակչության անվտանգության խնդիրների հետ, առաջարկվում է Երևան քաղաքի 2019թ. բյուջեյի բախագծում նախատեսել համապատասխան գումարներ (պահուստային ֆոնդի հաշվին) ծրագիրն իրականացնելու համար կամ հանել այն ծրագրի նախագծից բնակչության մոտ ավելորդ հույսեր չառաջացնելու համար:

Նինա Մխիթարյան

20.11.2018

Երևան քաղաքի 2019թ. զարգացման ծրագրի նախագծով նախատեսված է ստորգետնյա անցումների բարեկարգում, սակայն դրա հետ կապված որևէ ծրագիր կամ գումար Երևան քաղաքի բյուջեյի նախագծում սահմանված չէ: Հաշվի առնելով Մաշտոցի պող.-Գր.Լուսավորիչ փ. հատման մասում գտնվող ստորգետնյա անցման հակասանիտարական վիճակը, ինչպես նաև ուղղորդվելով այն ենթադրությամբ, որ ծրագրի այս կետը ի սկզբանե նախատեսված չէ չկատարելու տրամաբանությամբ, առաջարկում եմ դրա իրկանացման համար անհրաժեշտ գումարները նախատեսել երևան քաղաքի 2019թ. բյուջեյի նախագծով:

Նինա Մխիթարյան

20.11.2018

Երևան քաղաքի 2019թ. զարգացման ծրագրի նախագծով նախատեսված է վերգետնյա և ստորգետնյա ավտոկայանատեղերի կառուցում, սակայն դրա հետ կապված որևէ ծրագիր կամ գումար Երևան քաղաքի բյուջեյի նախագծում սահմանված չէ:

Տեսնել ավելին