Նախագիծը չի ընդունվել
«Հաշտարարության որակավորման հանձնաժողովի ձևավորման, գործունեության, որակավորումը շնորհելու և որակավորման վկայագիր տրամադրելու կարգը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի հուլիսի 2-ի N 720-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» Կառավարության որոշման նախագիծ
-
2 - Կողմ
-
2 - Դեմ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՇՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ, ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ, ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄԸ ՇՆՈՐՀԵԼՈՒ ԵՎ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՎԿԱՅԱԳԻՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 2-Ի N 720-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ»
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ
1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
«Հաշտարարության մասին» օրենքի 14-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ հաշտարարության որակավորման հանձնաժողովի ձևավորման, գործունեության, որակավորումը շնորհելու և որակավորման վկայագիր տրամադրելու կարգը սահմանում է Կառավարությունը:
Հարկ է նշել, որ, 2007 թվականի փետրվարի 21-ին ընդունված դատական օրենսգրքի կարգավորումների համաձայն, հաշտարարին որակավորման վկայագրի տրամադրումը կամ մերժումը իրականացվում էր հաշտարարների որակավորման հանձնաժողովի կողմից և նույն օրենսգրքի հիման վրա Կառավարության 2015 թվականի հուլիսի 2-ի N 720-Ն որոշմամբ սահմանվել է հաշտարարության որակավորման հանձնաժողովի ձևավորման, գործունեության, որակավորումը շնորհելու և որակավորման վկայագիր տրամադրելու կարգը:
Հաշտարարին որակավորման վկայագրի տրամադրումը, ըստ էության, վարչարարություն է, որը, Սահմանադրության 50-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն, կարող է իրականացվել բացառապես պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց կողմից: Այս առումով հաշտարարին որակավորման վկայագրի՝ հաշտարարի որակավորման հանձնաժողովի կողմից տրամադրումը կամ մերժումը խնդրահարույց է:
«Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքով այդ ոլորտում Կառավարության քաղաքականությունը մշակում և իրականացնում է Արդարադատության նախարարությունը:
Վերոգրյալը վկայում է «Հաշտարարության որակավորման հանձնաժողովի ձևավորման, գործունեության, որակավորումը շնորհելու և որակավորման վկայագիր տրամադրելու կարգը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի հուլիսի 2-ի N 720-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» Կառավարության որոշման ընդունման անհրաժեշտության մասին:
2. Առաջարկվող կարգավորումների բնույթը
«Հաշտարարության որակավորման հանձնաժողովի ձևավորման, գործունեության, որակավորումը շնորհելու և որակավորման վկայագիր տրամադրելու կարգը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի հուլիսի 2-ի N 720-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» Կառավարության որոշման նախագծով (այսուհետ՝ Նախագիծ) սահմանվում են՝
1. հաշտարարության որակավորման հանձնաժողովի՝
1) կազմը հաստատող մարմինը,
2) կազմին ներկայացվող պահանջները,
3) նախագահի, անդամների լիազորությունները,
2. որակավորման դասընթացների կազմակերպման ու անցկացման կարգը,
3. որակավորման քննության ընթացակարգը,
4. որակավորման վկայագրի տրամադրման ընթացակարգը և այլ կարգավորումներ:
3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
Նախագիծը մշակվել է Արդարադատության նախարարության «Օրենսդրության զարգացման և իրավական հետազոտությունների կենտրոն» հիմնադրամի կողմից:
4. Ակնկալվող արդյունքը
Նախագծի ընդունման դեպքում ակնկալվում է կարգավորել հաշտարարի որակավորման հանձնաժողովի կազմավորման, գործունեության, որակավորման դասընթացների կազմակերպման, որակավորման քննության, որակավորման վկայագրի տրամադրման հետ կապված հարցերը:
-
Քննարկվել է
13.11.2018 - 28.11.2018
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Արդարադատություն, Հաշտարարություն
-
Նախարարություն
Արդարադատության նախարարություն
Դիտումներ` 7358
Տպել