Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

««Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ

ՏԵՂԵԿԱՆՔ

««Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունման վերաբերյալ

  1. Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

Ներկայացվող նախագծի նպատակը կենսաթոշակների չափերի բևեռացումը մեղմելն է, կենսաթոշակների չափերի անհամաչափությունը հաղթա­հարելը: 

1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը եւ առկա խնդիրները

Կենսաթոշակային ապահովության ոլորտում ՀՀ կառավարության վարած քաղաքականության թիրախային նպատակադրումներից մեկը կենսաթոշակառուների շրջանում կենսաթոշակների չափերի անհամաչափությունը հաղթա­հարելը։

2018 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ ««Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով կենսաթոշակ է ստանում 638 անձ, կենսաթոշակի միջին չափը 344000 դրամ է: Առանձին կատեգորիաների անձանց կենսաթոշակի միջին չափն ավելի բարձր է, մասնավորապես` Սահմանադրական դատարանի անդամների կենսաթոշակի միջն չափը կազմում է 670000 դրամ, դատավորներինը` 522000 դրամ, դատախազներինը` 384000 դրամ, քննչական ծառայության ծառայողներինը` 441000 դրամ և այլն:

Հաշվի առնելով, որ աշխատանքային կենսաթոշակների միջին չափը, 35 տարվա ստաժի ստաժի միջին չափի առկայության դեպքում կազմում է 41625 դրամ, իսկ մոտ 17000 կենսաթոշակառու ստանում է  պարենային (ծայրահեղ) աղքատության գծից ցածր կենսաթոշակ, նպատակահարմար է «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» ՀՀ օրենքով կենսաթոշակ ստացողների համար սահմանել կենսաթոշակի առավելագույն չափ` մեղմելու համար  կենսաթոշակների չափերի անհամաչափությունը:

 1.2. Առկա խնդրի առաջարկվող լուծումը

Հաշվի առնելով վերը նշվածները և կենսաթոշակառուների շրջանում աղքատությունը նախ նվազեցնելու նպատակադրումը՝ առաջարկվում է պետական կենսաթոշակային ապահովության համակարգում ներդնել նոր գործիք՝ առավելագույն կենսաթոշակի չափ։

Առաջարկվում է սահմանել, որ առավելագույն կենսաթոշակի չափը  Կառավարության սահմանած նվազագույն կենսաթոշակի չափի 10-ապատիկն է:

2. Կարգավորման առարկան

Ներկայացվող նախագծով առաջարկվում է սահմանել, որ «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին»  ՀՀ օրենքով սահմանված կարգով հաշվարկված կենսաթոշակի չափը չի կարող ավել լինել Կառավարության սահմանած   նվազագույն կենսաթոշակի 10-ապատիկի չափից։

3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը

Նախագիծն ընդունվելու դեպքում, «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» ՀՀ օրենքի համաձայն, ՀՀ կառավարությունը կսահմանի առավելագույն կենսաթոշակի չափ, որից ավել չեն կարող լինել օրենքով հաշվարկված կենսաթոշակները։

Ըստ այդմ, «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» ՀՀ օրենքի համաձայն հաշվարկված կենսաթոշակի չափը չի կարող ավել լինել Կառավարության սահմանած նվազագույն կենսաթոշակի 10-ապատիկի չափից։

 ՏԵՂԵԿԱՆՔ

««Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունման առնչությամբ այլ օրենքների ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

««Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունման դեպքում անհրաժեշտ է համապատասխան փոփոխություններ կատարել ՀՀ կառավարության 2014 թվականի օգոստոսի 28-ի N 895-ն որոշման մեջ: 

ՏԵՂԵԿԱՆՔ

««Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ Օրենքի նախագծի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացման կամ նվազեցման բացակայության մասին

««Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների և ծախսերի էական ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում։

  • Քննարկվել է

    13.11.2018 - 28.11.2018

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Սոցիալական ապահովություն

  • Նախարարություն

    Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութուն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 8683

Տպել