Հիշել նախագիծը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 13-Ի № 925-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ

ՕԳՈՍՏՈՍԻ 13-Ի № 925-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ

ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ

       

 Նավամոդելային սպորտը  Հայաստանի Հանրապետությունում ներկայումս մեծ զարգացում է ապրում։ Շուրջ 24 տարի աշխարհի չեմպիոնի և 20 տարի երիտասարդների աշխարհի չեմպիոնի կոչումները նվաճել է մեր հանրապետությունը, սահմանվել է աշխարհի 17 ռեկորդ: Վերջին 5 տարիների ընթացքում Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչները անընդմեջ հաղթել և պահպանել են աշխարհի ու Եվրոպայի չեմպիոնների կոչումները, ինչը բացառիկ երևույթ է ոչ միայն նավամոդելային սպորտում, այլև առհասարակ համաշխարհային սպորտում: Այսօր ունենք աշխարհի երեք բազմակի չեմպիոն: Նավամոդելային սպորտով զբաղվում են շուրջ 150 մարզիկներ, աշխարհում 40 երկիր ընդգրկված է միջազգային ֆեդերացիայի կազմում։

Հաշվի առնելով նավամոդելային սպորտի զարգացած լինելը Հայաստանում, ինչպես նաև հետագա արդյունքները բարելավելու համար նպատակահարմար է նավամոդելային մարզաձևի աշխարհի չեմպիոններին նույնպես ընդգրկել չեմպիոն դարձած և պատվովճար ստացող մարզիկների ցուցակում՝ համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի օգոստոսի 13-ի № 925 որոշման։

 

 

  • Քննարկվել է

    08.11.2018 - 28.11.2018

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Սպորտ և երիտասարդություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 7040

Տպել