Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 15-Ի N 383-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1997 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 29-Ի N 153 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 15-Ի N 253-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 15-Ի N 383-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1997 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 29-Ի N 153 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 15-Ի N 253-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՈՐՈՇՄԱՆ

ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

Կառավարության որոշման նախագիծը մշակվել է՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ  «Ավիացիայի մասին»  ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի 7-րդ մասի և Չիկագոյի կոնվենցիայի «Միջազգային աերոնավիգացիայի օդերևութաբանական  ապահովման» 3-րդ հավելվածի DOC 8896 AN/893  1-ին գլուխ  1.1.5 ենթակետի համաձայն ավիաօդերևութաբանական մարմինները չպետք է գործեն իրենց նկատմամբ տեխնիկական հսկողություն իրականացնող մարմնի կազմում, մինչդեռ ՀՀ կառավարության 2018 թվականի մարտի 15-ի N 253-Ն որոշմամբ այդ մարմինները նույնանում են:

Համաձայն ՀՀ կառավարության 2018 թվականի մարտի 15-ի  N 253-Ն որոշման՝  «Զվարթնոց» ավիաօդերևութաբանական կենտրոն փակ բաժնետիրական ընկերությունը միացման ձևով պետք է վերակազմակերպվի «Հայաէրոնավիգացիա» փակ բաժնետիրական ընկերությանը, ինչի հետևանքով օդերևութաբանական լիազոր և տեխնիկական կարգավորման լիազորված մարմինները  նույնանում  են, ինչն  էլ իր հերթին կարող է բերել ոչ արդյունավետ վերահսկողության, մատուցվող օդերևութաբանական ծառայությունների որակի վատթարացման և թռիչքների անվտանգության հուսալիության նվազման:

 Նշված դրույթների համաձայն խնդիր է առաջանում ուժը կորցրած ճանաչել ՀՀ կառավարության 2018 թվականի մարտի 15-ի N 253-Ն որոշումը, միաժամանակ փոփոխություններ և լրացումներ կատարելով ՀՀ կառավարության 2007թվականի փետրվարի 15-ի N 383-Ն և ՀՀ կառավարության 1997 թվականի մայիսի 29-ի N 153 որոշումներում:

 

Առաջարկվող կարգավորման բնույթը

Նախագիծը նպատակ ունի ավիաօդերևութաբանական մարմնի գործունեությունը համապատասխանեցնել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջներին և Չիկագոյի կոնվենցիայով ստանձնած պարտավորություններին:

 

Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Նախագիծը մշակվել է Բնապահպանության նախարարության և  «Զվարթնոց» ավիաօդերևութաբանական կենտրոն փակ բաժնետիրական ընկերության կողմից:

 

              Ակնկալվող արդյունքը

 

          Նախագծի ընդունմամբ հնարավորություն կընձեռնվի ապահովել օդերևութաբանական ծառայությունների որակի շարունակական բարձրացումը, փոքր ավիացիայի  զարգացման նախադրյալների ստեղծումը, ինչպես նաև Հայաստան-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակներում  ջերմոցային գազերի արտանետումների (որոնք իրենց մեջ ներառում են նաև ավիացիոն արտանետումները) հաշվառման գործընթացի բարելավման ուղղությամբ  ստանձնած պարտավորությունների կատարումը:

ՏԵՂԵԿԱՆՔ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 15-Ի N 383-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1997 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 29-Ի N 153 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 15-Ի N 253-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԱՅԼ ՆՈՐՄԱՏԻՎ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի փետրվարի 15-ի N 383-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի մայիսի 29-ի N 153 որոշման մեջ փոփոխություններ կատարելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի մարտի 15-ի N 253-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» Կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:

 

ՏԵՂԵԿԱՆՔ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 15-Ի N 383-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1997 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 29-Ի N 153 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 15-Ի N 253-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԲՅՈՒՋԵՆԵՐՈՒՄ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ  ԵՎ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ԿԱՄ ՆՎԱԶԵՑՄԱՆ ՄԱՍԻՆ

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի փետրվարի 15-ի N 383-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի մայիսի 29-ի N 153 որոշման մեջ փոփոխություններ կատարելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի մարտի 15-ի N 253-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» Կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում եկամուտների  և ծախսերի ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:

 

  • Քննարկվել է

    27.10.2018 - 15.11.2018

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Ավիացիա

  • Նախարարություն

    Շրջակա միջավայրի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 7503

Տպել

Առաջարկներ`

Նենսի Գևորգիան

14.11.2018

Եթե նախագիծը նախատեսվում է ընդունել հիմք ընդունելով այն, որ ՀՀ կառավարության 2018 թվականի մարտի 15-ի N 253-Ն որոշմամբ «Զվարթնոց» ավիաօդերևութաբանական կենտրոն փակ բաժնետիրական ընկերությունը միացման ձևով պետք է վերակազմակերպվի «Հայաէրոնավիգացիա» փակ բաժնետիրական ընկերության,ապա կարծում եմ, որ նախաձեռնություն եվս մեկ անգամ պետք է քննարկել 5-ամյա միջոցառումների ծրագրի 110-րդ կետի տեսանկյունից, որով բնապ.նախարարությունը նախատեսում էր մոնիթորինգի բոլոր գործառույթները կենտրոնացնել իր ենթակայության ներքո:

Տեսնել ավելին