«Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի փետրվարի 2-ի N 86-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին»
-
4 - Կողմ
-
0 - Դեմ
ՏԵՂԵԿԱՆՔ-ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի փետրվարի 2-ի N 86-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Կառավարության որոշման նախագծի վերաբերյալ
Իրավական ակտի հիմնավորումը
- Անհրաժեշտությունը
Առաջարկվող ակտի ընդունումը պայմանավորված է «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» ՀՀ օրենքի (այսուհետ՝ Օրենք) 11-րդ հոդվածի 5-8-րդ մասերով, ինչպես նաև նույն օրենքի 12-րդ հոդվածի 2-5-րդ մասերով նախատեսված վճարված դրոշմանիշային վճարների գումարների վերադարձը ճիշտ կազմակերպելու անհրաժեշտությամբ:
- Ընթացիկ իրավիճակը և խնդիրները
2017-2018թթ.-ի՝ դրոշմանիշային վճարների հետ վերադարձման գործընթացում առաջ են եկել մի շարք խնդիրներ և դժվարություններ, որոնց մեծամասնությունը կրում էին տեխնիկական բնույթ: Վերադարձման գործընթացում առկա բոլոր խնդիրներն ու բարդությունների արագ և արդյունավետ լուծումը հնարավոր է ՀՀ կառավարության 02.02.2017թ. թիվ 86-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու եղանակով: Ներկայացված փոփոխություններն ու լրացումները հնարավորություն կտան դրոշմանիշային վճարների հետ վերադարձման գործընթացը դարձնել առավել դյուրին և մատչելի դիմումատուների համար: Հիմնական փոփոխությունները ենթադրելու են.
- Դիմումի միասնական ձևի ստեղծում
Գործող Կառավարության որոշմամբ սահմանված է քաղաքացիների կողմից «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամին ներկայացվելիք դիմումի տարբեր ձևեր՝ կապված վերադարձման տարբեր հիմքերի հետ:
Դիմումների տարբեր ձևերը հաճախ շփոթություն էին առաջացնում դիմումատուների մոտ, որի հետևանքով «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամին էին ներկայացվում սխալ լրացված դիմումներ, ինչն իր հերթին դիմումը մերժելու բավարար հիմք էր:
Որպես լուծում մշակվել է մեկ միասնական դիմում, որն իր մեջ ներառում է նշված հիմքերով «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամին դիմելու բավարար պայմաններ:
- Դիմումի բովանդակության հետ կապված փոփոխություններ
Միասնական դիմումի բովանդակությունը մշակելիս հաշվի են առնվել քաղաքացիների կողմից ներկայացված դիմումների անճշտությունները, դիմումատուների շրջանում կատարված հարցումներն ու ներկայացված առաջարկությունները:
Դիմումի նոր բովանդակությունը շարադրված է պարզ և դյուրին ըմբռնելի ձևով, որը կարող է նվազագույնի հասցնել «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամ ներկայացվող թերի դիմումների քանակը, ինչպես նաև զգալիորեն նվազեցնել դիմումատուներին մերժելու դեպքերը:
- Զինծառայողի՝ զոհված (մահացած) լինելու մասին տեղեկանքն ուժը կորցրած ճանաչել
Գործող ՀՀ կառավարության 02.02.2017թ. թիվ 86-Ն որոշումը սահմանում է «Զինծառայողի՝ զոհված (մահացած) լինելու մասին» տեղեկանքի ձև, ինչը նշանակում է, որ «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամը պետք է մերժի ցանկացած դիմում, որտեղ ներկայացվել է տվյալ ձևին չհամապատասխանող տեղեկանք:
2017-2018թթ.-ի հետ վերադարձների գործընթացում, գերակշռում էին այն դեպքերը, երբ դիմումատուները դիմումին կցում էին զինծառայողի՝ զոհված լինելու մասին տեղեկանքի այլ ձևեր, որոնք տրվում են համապատասխան պետական մարմնի սոցիալական խնդիրներ իրականացնող իրավասու ստորաբաժանումների կողմից: Որպեսզի դիմումը չմերժվեր ի լրումն պահանջվում էին պատշաճ տեղեկանքներ, ինչն երկարացնում էր վերադարձի գործընթացը:
Որպես լուծում առաջարկվում է «Զինծառայողի՝ զոհված (մահացած) լինելու մասին տեղեկանքն» ուժը կորցրած ճանաչել:
- Դիմումների ներկայացման էլեկտրոնային եղանակի հնարավորության ստեղծում
Գործող ՀՀ կառավարության 02.02.2017թ. թիվ 86-Ն որոշումը հնարավորություն չի տալիս դիմումները ներկայացնել էլեկտրոնային եղանակով: Ըստ կատարվող փոփոխության դիմումատուները կկարողանան դիմումները ներկայացվել թե՛ թղթային, թե՛ էլեկտրոնային եղանակներով:
- Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը
Հայաստանի Հանրապետության պաշտպանության, մարտական գործողություններին մասնակցելու կամ հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահության կամ հատուկ առաջադրանք կատարելու ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցումն ապահովող հատուկ համակարգի ներդրման և դրա անխափան աշխատանքի համար անհրաժեշտ նախապայմանների ստեղծման աշխատանքների իրականացում:
- Կարգավորման նպատակը և բնույթը
Տվյալ որոշման նպատակն է փոփոխություններ և լրացումներ կատարել ՀՀ Կառավարության 02.02.2017թ. թիվ 86-Ն որոշման մեջ, որը պայմանավորված է 2018 թվականի հունվար-փետրվար ամիսներին նախորդ տարվա ընթացքում վճարված դրոշմանիշային վճարների վերադարձը կազմակերպելու և իրականացնելու հետ կապված խնդիրներով:
- Նախագծի մշակման գործընթացում ներգրավված անձինք
Նախագիծը մշակվել է Կենտրոնական Բանկի և Պաշտպանության նախարարության կողմից:
- Ակնկալվող արդյունքը
Նախագծի ընդունման արդյունքում փոփոխություններ կկատարվեն ՀՀ կառավարության 02.02.2017թ. թիվ 86-Ն որոշման մեջ, որոնք կվերացնեն Որոշման մեջ առկա թերությունները, ինչը թույլ կտա հունվար-փետրվար ամիսներին իրականացնել վճարված դրոշմանիշային վճարների վերադարձեր՝ օրենքով նախատեսված դեպքերում և կարգով:
ՏԵՂԵԿԱՆՔ
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի փետրվարի 2-ի N 86-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ կամ լրացումներ կատարելու անհրաժեշտության մասին
Որոշման նախագծի ընդունումը այլ իրավական ակտերում փոփոխություններ կամ լրացումներ կատարելու անհրաժեշտություն չի առաջացնում:
ՏԵՂԵԿԱՆՔ
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի փետրվարի 2-ի N 86-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ պետական բյուջեում ծախսերի և եկամուտների ավելացման կամ նվազեցման մասին
Որոշման նախագծի ընդունումը պետական բյուջեում ծախuերի և եկամուտների փոփոխությունների չի հանգեցնում:
ՏԵՂԵԿԱՆՔ
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի փետրվարի 2-ի N 86-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Կառավարության որոշման նախագիծը հանրային քննարկման ներկայացնելու վերաբերյալ
Որոշման նախագիծը տեղադրվել է իրավական ակտերի նախագծերի հանրային քննարկման համար նախատեսված միասնական կայքում:
-
Քննարկվել է
27.10.2018 - 11.11.2018
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Անվտանգություն
-
Նախարարություն
Պաշտպանության նախարարություն
Դիտումներ` 7445
Տպել