Հիշել նախագիծը

«Շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2018 թվականի ձմեռային զորակոչ հայտարարելու և զորացրում կատարելու մասին»

Նախագիծ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

___ 2018 թվականի N ____-Ն

 

 

ՇԱՐՔԱՅԻՆ ԿԱԶՄԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՁՄԵՌԱՅԻՆ ԶՈՐԱԿՈՉ ՀԱՅՏԱՐԱՐԵԼՈՒ ԵՎ ԶՈՐԱՑՐՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

      Ղեկավարվելով Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին օրենքի 19-րդ հոդվածի 4-րդ և 25-րդ հոդվածի 1-ին մասերով ու Այլընտրանքային ծառայության մասին օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասով` Կառավարությունը  ո ր ո շ ո ւ մ   է.

  1. Հայտարարել 2018 թվականի նոյեմբեր - 2019 թվականի հունվար ամիսներին Հայաստանի Հանրա­պետության արական սեռի այն քաղաքացիների շարքային կազմի պարտադիր զինվորական և այլընտրանքային ծառայությունների ձմեռային զորակոչը (այսուհետ՝ 2018 թվականի ձմեռային զորակոչ), որոնց 18 տարին լրանում  է մինչև 2018 թվականի  դեկտեմբերի 31-ը ներառյալ,  ինչպես նաև այն քաղաքացիների, որոնց շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչից նախկինում տրված տարկետումը դադարում է մինչև 2018 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ:
  2. 2018 թվականի ձմեռային զորակոչի շրջանակներում մինչև 2019 թվականի հունվարի 31-ը ներառյալ զորացրել օրենքով սահման­ված ժամկե­տում շարքային կազմի պարտադիր զինվորական կամ այլընտրանքային զինվո­րական ծա­ռա­յու­թյուն անցած զինծառայողներին:
  3. Այլընտրանքային աշխատանքային ծառայությունից արձակել սահմանված ժամ­կետում այլընտրանքային աշխատանքային ծառայություն անցած ծառայողներին:
  4. 2018 թվականի ձմեռային զորակոչի կազմակերպման նպատակով ստեղծել հանրա­պետա­կան զորակոչային հանձնաժողով՝ համաձայն N 1 հավելվածի, և մարզային (Երևանի քաղաքային) զորակոչային հանձնաժողովներ՝ համաձայն N 2 հավելվածի:
  5. Հաստատել կենտրոնական բժշկական հանձնաժողովի անհատական կազմը` համաձայն N 3 հավելվածի:
  6. Պաշտպանության նախարարին՝

     1) Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո յոթնօրյա ժամկետում ընդունել շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2018 թվականի ձմեռային զորակոչի անցկաց­ման և օրենքով սահմանված ժամկետում շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայություն կամ այլընտրանքային զինվորական ծառայություն անցած զինծառայողներին զինվորական ծառայությունից արձակելու մասին հրաման՝ դրանում նախատեսելով, որ զինված ուժերի համալրումը շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության կամ այլընտրանքային զինվորական ծառայության ենթակա քաղաքացիներով և օրենքով սահմանված ժամկետում շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայություն կամ այլընտրանքային զինվորական ծառայություն անցած զինծառայողների զորացրումն իրականացվում է 2019 թվականի հունվարի 7-ից մինչև հունվարի 31-ը ներառյալ.

      2) 2018 թվականի ձմեռային զորակոչից խուսափող` Հայաստանի Հանրապետության քաղաքա­ցիների տվյալներն ուղարկել Ոստիկանության համա­պա­տասխան կառուցվածքային ստորա­բաժանումներ, իսկ զորակոչի ավարտից հետո` նրանց վերաբերյալ կազմված նյութերը Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի համապատասխան կայազորային քննչական բաժիններ:

  1. Առաջարկել Գլխավոր դատախազին շարունա­կելզորակոչից խուսափող՝ Հայաս­տանի Հանրապետության քաղաքացիների նկատմամբ օրենքով սահմանված կարգով քրեական հետապնդում հարուցելու, ինչպես նաև այդ բնույթի գործերով մինչդատական քրեական վարույթի օրինականության նկատմամբ  հսկողություն իրականացնելու ուղղությամբ աշխատանքների կազմակերպումը:
  2. Հայաստանի Հանրապետության նախարարությունների, պետական կառավարման այլ մարմինների և կազմակերպությունների (անկախ կազմակերպական-իրավական ձևերից) ղեկավարներին՝

      1) հայտարարված զորակոչին զինվորական կոմիսարիատ չներկայացած կամ քրեական պատասխանատվության կանչված և հետախուզման մեջ գտնվող զորակոչիկների վերաբերյալ տվյալներ ստանալուց հետո նրանց նկատմամբ կիրառել աշխատանքային, տնտեսական ու այլ ոլորտներում` Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված սահմանափակումներ և գտնվելու վայրի մասին անհապաղ իրազեկել իրավասու պետական մարմիններին.

      2) իրավասության սահմաններում ապահովել Հայաստանի Հանրապետության զորակոչի ենթակա քաղաքացիների ներկայանալը զինվորական կոմիսարիատներ:

  1. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության մարզպետներին և առաջարկել Երևանի քաղաքապետին՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 405-Ն որոշման N 1 հավելվածի 14-րդ և 17-րդ կետերի համաձայն, համա­գործակցելով համապատասխան զինվորական կոմիսարների հետ, սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում Առողջա­պահության նախարարին ներկայացնել բժիշկ-մասնագետների թեկնածություններ:
  2. Առողջապահության նախարարին`

     1) Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 405-Ն որոշման N 1  հավելվածի 14-րդ և 17-րդ կետերի համաձայն կազմավորել զինվորական կոմիսա­րիատ­ների բժշկական և ամբուլատոր-պոլիկլինիկական հաստատությունների զորակոչային բժշկա­կան հանձնաժողովներ.

     2) Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 405-Ն որոշման N 2 հավելվածով սահմանված հետազոտությունների և պատվաստումների իրականա­ցումն ապահովելու նպատակով հանձնարարել իրավասու ծառայություններին՝ համապատասխան բժշկական հաստատություններին ապահովելու անհրաժեշտ քանակով պատվաստա­նյութերով, ֆլյուորո (ռենտգեն) և ԷՍԳ ժապավեններով, երևակման նյութերով:

  1. Արտաքին գործերի նախարարին`

    1) Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայության մարմինների միջոցով հյուպատոսական հաշվառման կանգնած պարտադիր զինվորական ծառայության զորակոչման ենթակա Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին ծանուցել Զինվո­րա­կան ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին  Հայաստանի Հանրա­պետո­ւ­թյան օրենքի պահանջներին համապատասխան զինվորա­կան կոմիսարիատ­ներ ներկա­յանալու համար.

    2) աջակցել օտարերկրյա պետություններում գտնվող` պարտադիր զինվորական ծառայութ­­յան զորակոչման ենթակա քաղաքացիների` Հայաստանի Հանրապետություն վերա­դարձին և ապահովել դրա մասին իրազեկումը Հայաստանի Հանրապետության զինվորական կոմիսարին:

  1. Ոստիկանության պետին՝

    1) ապահովել`

    ա. հասարակական կարգի պահպանությունը զինվորական կոմիսարիատների և հանրապետական հավաքակայանի տարածքներում,

    բ. զորակոչից խուսափող զորակոչիկների որոնումը Հայաստանի Հանրապետության տարածքում և Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս ու նրանց ներկայանալը զինվորական կոմիսարիատներ.

    2) զորակոչի ընթացքում զորակոչիկների խմբերը` Երևան քաղաքի զինվորական կոմիսարիատից մինչև հանրապետական հավաքակայան, մարզերում՝ մինչև քաղաքային գծի ավարտը, իսկ հանրապետական հավաքակայանից մինչև Երևանի սահմաններից դուրս փոխադրող ավտոբուսներն ուղեկցելու համար կցել ճանապարհային ոստիկանության անձնակազմեր:

  1. Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխ­նո­­լոգիաների նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 5-օրյա ժամկետում Հայաս­տանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը տրամադրել Հայաս­տանի Հանրա­պետության տարած­քում ուղևորափոխադրումներ իրականացնող կազմա­կերպու­թյուն­ների ցանկը` Գնումների մասին Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով զորակոչիկների փոխադրումներն իրականացնելու համար:
  2. Ոստիկանության պետին, Ազգային անվտանգության ծառայության տնօրենին` զորակոչի ենթակա քաղա­քացիների կողմից զորակոչից խուսափելու դեպքերը կանխելու նպատակով զորակոչի ընթացքում ուժեղացնել վերահսկողությունը Հայաստանի Հանրապետության սահմանային հաղորդակցության ուղիներում:
  3. Կրթության և գիտության նախարարին՝ զինվորական կոմիսարիատների բժշկական և ամբուլատոր-պոլիկլինիկական հաստատությունների զորակոչային բժշկական հանձնաժողովներում նոր նշանակված բժիշկ-մասնագետների համար, Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանում պետպատվերի շրջանակներում, կազմակերպել զորակոչիկների ռազմաբժշկական փորձա­քննության 35-ժամյա ծրագրով կատարելագործման դասընթացներ:
  4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը:

 

 

Հավելված N 1

         ՀՀ կառավարության 2018  թվականի

                                                                                   __ -ի N  ___ -Ն որոշման

Կ Ա Զ Մ

ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԶՈՐԱԿՈՉԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

 

Դ. Տոնոյան

- Պաշտպանության նախարարի պաշտոնա­կատար (հանձնաժողովի նախագահ)

 

Ա. Դավթյան

- ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ

 (հանձնաժողովի նախագահի տեղակալ)

 

Հ. Մուրադյան

- ՀՀ զինվորական կոմիսար

Վ. Օսիպյան

- Ոստիկանության պետ

Ա. Վանեցյան

- Ազգային  անվտանգության  ծառայության տնօրեն

Ա. Դավթյան

- ՀՀ գլխավոր դատախազ

Ա. Հարությունան

- Կրթության և գիտության նախարարի պաշտոնա­կատար

Հ. Արշակյան

- Տրանսպորտի, կապի  և տեղեկատվական տեխնոլոգիա­ների նախարարի  պաշտոնակատար

Ա. Թորոսյան

- Առողջապահության նախարարի պաշտոնակատար

Զ. Մնացականյան

- Արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար

Ս. Պապիկյան

 

- Տարածքային կառավարման և զարգաց­ման նախարարի պաշտոնակատար

Կ. Նահապետյան

 

- ՀՀ Ազգային ժողովի պաշտպանության, ազգային անվտան­գության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի  նախագահ (համաձայնությամբ)

Ա. Սարգսյան

 

- ՀՀ զինվորական կոմիսարիատի զորակոչի

բաժնի պետ (հանձնաժողովի քարտուղար)

                              

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2018  թվականի

           __ -ի N  ___ -Ն որոշման

 

 

Կ Ա Զ Մ

ՄԱՐԶԱՅԻՆ (ԵրԵՎան քաղաքի) ԶՈՐԱԿՈՉԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻ

 

Տարածքների և զինվորական կոմիսարիատների անվանումները

Հանձնաժողովների անդամներ

1

2

 

Երևան

 

Երևանի քաղաքապետ

Երևանի N 1

 

(հանձնաժողովի նախագահ)

Երևանի N 2

Օ. Գասպարյան

ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի առաջին տեղակալ

Երևանի N 3

 

Երևան քաղաքի ոստիկանության վարչության պետ

Երևանի N 4

 

Երևան քաղաքի կայազորի ռազմական

ոստիկանության բաժնի պետ

 

 

Երևանի N 1, Երևանի N 2, Երևանի N 3 և Երևանի N 4 զինվորական կոմիսարիատների զինվորական կոմիսարներ

Արագածոտն

 

Արագածոտնի մարզպետ

 

 

(հանձնաժողովի նախագահ)

Արագածոտնի մարզի

Ա. Փիլոյան

5-րդ բանակային կորպուսի հրամանատար

 

 

Մարզային ոստիկանության վարչության պետ

 

 

Աշտարակի ռազմական  ոստիկանության

բաժանմունքի պետ

 

 

Արագածոտնի մարզի զինվորական կոմիսար

Արարատ

 

ՀՀ Արարատի մարզպետ

 

 

(հանձնաժողովի նախագահ)

 

Ա. Մարտիկյան

ՀՀ ԶՈՒ ԳՇ  հետախուզության վարչության պետ

Արարատի մարզի

 

Մարզային ոստիկանության վարչության պետ

 

 

Արարատի ռազմական ոստիկանության

բաժանմունքի պետ

 

 

Արարատի մարզի զինվորական կոմիսար

Արմավիր

 

Արմավիրի մարզպետ

 

 

(հանձնաժողովի նախագահ)

Արմավիրի մարզի

Տ. Խաչատրյան

ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալ-օպերատիվ վարչության պետ

 

 

Մարզային ոստիկանության վարչության պետ

 

 

Արմավիրի ռազմական ոստիկանության բաժնի պետ

 

 

Արմավիրի մարզի զինվորական կոմիսար

 

 

 

Գեղարքունիք

 

ՀՀ Գեղարքունիքի մարզպետ

 

 

(հանձնաժողովի նախագահ)

Գեղարքունիքի մարզի

Դ. Մանուկյան

2 -րդ բանակային կորպուսի հրամանատար

 

 

Մարզային ոստիկանության վարչության պետ

 

 

Սևանի, Մարտունու ռազմական ոստիկանության

բաժնի պետեր

 

 

Գեղարքունիքի մարզի զինվորական կոմիսար

Լոռի

 

ՀՀ Լոռու մարզպետ

 

 

(հանձնաժողովի նախագահ)

Լոռու մարզի

Գ. Խաչատուրով

3-րդ բանակային կորպուսի հրամանատար

 

 

Մարզային ոստիկանության վարչության պետ

 

 

Լոռու կայազորի  ռազմական ոստիկանության Վանաձորի բաժնի պետ

 

 

Լոռու մարզի զինվորական կոմիսար

Կոտայք

 

ՀՀ Կոտայքի մարզպետ

 

 

(հանձնաժողովի նախագահ)

Կոտայքի մարզի

Ա. Մակարյան

ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալ-մարտական պատրաստության վարչության պետ

 

 

Մարզային ոստիկանության վարչության  պետ

 

 

Կոտայքի ռազմական ոստիկանության

Աբովյանի  բաժնի պետ

 

 

Կոտայքի մարզի զինվորական կոմիսար

Շիրակ

 

Շիրակի մարզպետ

 

 

(հանձնաժողովի նախագահ)

Շիրակի մարզի

Ս.Գալստյան

ՀՀ ԶՈՒ  գլխավոր շտաբի պետի տեղակալ

 

 

Մարզային ոստիկանության վարչության պետ

 

 

Շիրակի ռազմական ոստիկանության բաժանմունքի պետ

 

 

Շիրակի մարզի զինվորական կոմիսար

Սյունիք

 

Սյունիքի մարզպետ

 

 

(հանձնաժողովի նախագահ)

Սյունիքի մարզի

Ժ. Պողոսյան

1-ին բանակային կորպուսի հրամանատար

 

 

Մարզային ոստիկանության վարչության   պետ

 

 

Գորիսի, Կապանի և Սիսիանի ռազմական ոստիկանության բաժնի պետեր

 

 

Սյունիքի մարզի զինվորական կոմիսար

Վայոց ձոր

 

Վայոց ձորի մարզպետ

 

 

(հանձնաժողովի նախագահ)

Վայոց Ձորի մարզի

Վ. Քոչարյան

4-րդ բանակային կորպուսի հրամանատար

 

 

Մարզային ոստիկանության վարչության պետ

 

 

Վայքի ռազմական ոստիկանության բաժնի պետ

 

 

Վայոց Ձորի մարզի զինվորական կոմիսար

 

Տավուշ

 

Տավուշի մարզպետ

 

 

(հանձնաժողովի նախագահ)

Տավուշի մարզի

Ա. Բրուտյան

ՀՀ ԶՈՒ ԳՇ վարչական  ապարատի ղեկավար

 

 

Մարզային ոստիկանության վարչության պետ

 

 

Իջևանի և Տավուշի ռազմական

ոստիկանության բաժնի պետեր

 

 

Տավուշի մարզի զինվորական կոմիսար

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Հավելված N 3

ՀՀ կառավարության 2018  թվականի

           __ -ի N  ___ -Ն որոշման

 

Կ Ա Զ Մ

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

 

Հենրիկ Կարապետի Մուրադյան

- Հայաստանի Հանրապետության զինվորական կոմիսար (հանձնաժողովի նախագահ)

 

Հովհաննես Աստվածատուրի Մինասյան

- Հայաստանի Հանրապետության զինվորական

կոմիսարիատի ավագ բժիշկ, բ/ծ փոխգնդապետ  (հանձնաժողովի նախագահի տեղակալ)

 

Սամվել Սուրենի Սահակյան

- Առողջապահության նախարարության ներկայացուցիչ

Վահան Նաիրիի Մուկուչյան

-թերապևտ

Էդուարդ Արմենի Ավագյան

-թերապևտ, բ/ծ կապիտան

Հայկ Ռաֆայելի Հովսեփյան

-սրտաբան, բ/ծ փոխգնդապետ

Արշակ Վարդգեսի Ղազարյան

-նյարդաբան

Մկրտիչ Էդուարդի Դարբինյան

-նյարդաբան, բ/ծ մայոր

Սահակ Աշոտի Հակոբյան

-մաշկաբան

Գարիկ Մարատի Սողոմոնյան

-վիրաբույժ, բ/ծ մայոր

Արամ Աշոտի Միրիջանյան 

-վիրաբույժ, բ.գ.թ.

Սերգեյ Համլետի Սիմոնյան

-վնասվածքաբան, բ/ծ մայոր

Բագրատ Արտաշեսի Բավեյան

-վնասվածքաբան

Գարիկ Սմբատի Սարգսյան

-օտոլարինգոլոգ, բ/ծ մայոր

Նարինե Լավրենտի Բաղդասարյան

-ակնաբույժ, բ/ծ մայոր

Եղիշե Ալիկի Բաղդասարյան

-ակնաբույժ, բ.գ.թ.

Տիգրան Շամշադի Սարգսյան

-հոգեբույժ, բ/ծ մայոր

Ռուդոլֆ Կնյազի Սարգսյան

-հոգեբույժ

Ռաֆիկ Գևորգի Բզանյան

-համակարգ. օպերատոր,  ավագ սերժանտ /Պ/

Անի Սերգեյի Բաբայան

-հանձնաժողովի քարտուղար

                   

 

 

 

  • Քննարկվել է

    26.10.2018 - 10.11.2018

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Անվտանգություն

  • Նախարարություն

    Պաշտպանության նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 10930

Տպել