Հիշել նախագիծը

<<Նախադպրոցական կրթության այլընտրանքային, ծախսարդյունավետ մոդելների ներդրման>> ծրագիր

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԱՅԼԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ, ԾԱԽՍԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ՄՈԴԵԼՆԵՐԻ ՆԵՐԴՐՄԱՆ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ»

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՐՁԱՆԱԳՐԱՅԻՆ

ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈՒՆԸ

 

  1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)

Ներկայացվող նախագծի նպատակն է՝ Հայաստանի Հանրապետությունում ներդնել այլընտրանքային մոդելով նախադպրոցական կրթական հաստատությունների գործարկումը:

 

  • Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները

 

Վերջին տարիներին մի շարք օբյեկտիվ և սուբյեկտիվ գործոնների ազդեցության հետևանքով Հայաստանի Հանրապետության նախադպրոցական համակարգը հայտնվել է անբարենպաստ պայմաններում, ինչի արդյունքում կրճատվել են նախադպրոցական հաստատությունների թիվը, գործող հաստատությունների կարողությունները, նվազել է դրանցում երեխաների ընդգրկվածությունը: Նախադպրոցական հաստատություններ համայնքային ենթակայության են և դրանց գործունեության հետ կապված ցանկացած խնդիր անմիջականորեն  աղերսվում է  տվյալ համայնքի բյուջետային միջոցների հետ: Արդյունքում անհավասար պայմաններ են ստեղծվում նախադպրոցական տարիքի երեխաների միջև:

 

  • Առկա խնդիրների առաջարկվող լուծումները

Կրթության և գիտության նախարարությունը՝  ուսումնասիրելով վերջին տարիներին գործընկեր կազմակերպությունների (Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի գրասենյակ, <<Սեյվ դը չիլդրեն ինթերնեշնլ>> կազմակերպության հայաստանյան ներկայացչութուն  և <<Աստղացոլք>> ՀԿ) կողմից ձեռնարկված միջոցառումները՝ առաջարկում է ծախսարդյունավետ մոդելներ, որոնց ներդրման արդյունքում հնարավոր է ընդլայնել նախադպրոցական կրթության մեջ երեխաների ընդգրկվածությունը, ինչպես նաև արդյունավետ մեխանիզմներ կիրառել կառավարման մեջ:

 

 

  1. Կարգավորման առարկան

 

Հանրապետության բազմաբնակավայր համայնքներում ձևավորվել այլընտրանքային նախադպրոցական կրթության հաստատություններ, որոնք հնարավորություն կընձեռեն մեծացնել երեխաների ընդգրկվածությունը նախադպրոցական ծառայություններում և ապահովել մատչելիություն՝ հատկապես սոցիալապես անապահով ընտանիքների համար:

Այլընտրանքային նախադպրոցական կրթություն կազմակերպող հաստատությունը ձևավորվելով որպես համայնքահեն հաստատություն, կդառնա ցածր արժողությամբ նախադպրոցական կրթական ծրագրեր իրականացնող կառույց նախադպրոցական հաստատություն չունեցող բնակավայրերում:

 

  1. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը

 

Այլընտրանքային մոդելների ներդրմամբ հնարավորություն ընձեռել համայնքների տեղական ինքնակառավարման մարմիններին՝ այլընտրանքային եղանակներով նախադպրոցական կրթությունը հասանելի դարձնելու  համայնքի բոլոր երեխաներին:

 

 

 

  • Քննարկվել է

    25.10.2018 - 13.11.2018

  • Տեսակ

    Հրաման

  • Ոլորտ

    Կրթություն և գիտություն

  • Նախարարություն

    Կրթության, գիտության,մշակույթի և սպորտի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 15185

Տպել

Առաջարկներ`

Բաց Հասարակության Հիմնադրամներ Հայաստան

08.11.2018

Մոդել 1-ի 1-ին և 2-րդ տարբերակների բովանդակային տարբերությունը հստակ չէ: Տարբերակ 1-ի դեպքում անհրաժեշտ է հստակեցնել, թե արդյո՞ք այն համայնքահեն է, թե տնահեն, նախատեսված է երեխաների փո՞քր, միջի՞ն, թե մե՞ծ քանակ ունեցող համայնքների համար: Միևնուն ժամանակ, նախագծի ներածական մասում անհրաժեշտ է հստակեցնել, թե նախագծի համատեքստում որն է համարվում շատ փոքր, փոքր, միջին և մեծ թվաքանակ: Հաշվի առնելով տարբերակ 1-ի և 2-ի ժամային տևողության գրեթե նույնականությունը, ինչպես նաև տարբերակ 1-ի բովանդակային առանձնահատկությունների բացակայությունը, առաջարկում ենք հանել Տարբերակ 1-ը մոդել 1-ի ցանկից:

Բաց Հասարակության Հիմնադրամներ Հայաստան

08.11.2018

Ծրագրում հստակեցված չէ, թե արդյոք առաջարկվող մոդելները գործելու են նախադպրոցական կրթության պետական կրթական չափորոշչին համապատասխան, թե դրանց բովանդակային մասը ևս լինելու է այլընտրանքային: Նախագծում բացակայում է մոդելներից յուրաքանչյուրի բովանդակության մանրամասն նկարագրությունը: Առաջարկում ենք ծրագրի հետ միաժամանակ ներկայացնել նաև նախադպրոցական կրթության պետական կրթական չափորոշչում իրականացվելիք համապատասխան լրացումները, որոնցով կսահմանվեն մոդելների և տարբերակների ծրագրային բովանդակությունները:

Բաց Հասարակության Հիմնադրամներ Հայաստան

08.11.2018

Նախադպրոցական կրթության ծառայությունների իրականացումը հնարավոր է միայն համապատասխան լիցենզիայի առկայության պարագայում, որի ստացման համար անհրաժեշտ է որոշակի ընթացակարգերի պահպանում: Սակայն, ներկայացված ծրագրում հստակ չէ, թե ինչ կարգով են լիցենզավորվելու առաջարկվող մոդելները և արդյոք դրանց լիցենզավորման համար նախատեսված է որևէ հատուկ ընթացակարգ: Առաջարկում ենք Լիցենզավորման մասին ՀՀ օրենքում և հարակից կարգերում ևս այս առումով կատարել փոփոխություններ՝ այլընտրանքային մոդելների լիցենզավորման համար պահանջների հստակ ձևակերպման համար:

Տեսնել ավելին