Լրամշակման փուլում է
«Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին
-
2 - Կողմ
-
0 - Դեմ
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
«ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»
Հոդված 1. «Հանրային ծառայության մասին» 2018 թվականի մարտի 23-ի թիվ ՀՕ-206-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 3-րդ հոդվածի 6-րդ մասից հանել «կամ համայնքային» բառերը:
Հոդված 2. Օրենքի 8-րդ հոդվածի 8-րդ մասում «(աշխատակազմի ղեկավարը)» բառերից հետո լրացնել «կամ աշխատակազմի քարտուղարը» բառերը։
Հոդված 3. Օրենքի 13-րդ հոդվածի 1-ին մասից հանել «, իսկ համայնքային ծառայության դեպքում` նաև Հայաստանի Հանրապետությունում փախստականի կարգավիճակ ունեցողները՝ անկախ ազգությունից, ռասայից, սեռից, դավանանքից, քաղաքական կամ այլ հայացքներից, սոցիալական ծագումից, գույքային կամ այլ դրությունից» բառերը:
Հոդված 4. Օրենքի 15-րդ հոդվածում՝
1) Վերնագրում «Հաստիքների առավելագույն քանակը» բառերից առաջ լրացնել «Պետական իշխանության մարմիններում» բառերը.
2) 6-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ.
«Պետական ծառայության պաշտոնների անձնագրեր կազմելու և անվանացանկ վարելու մեթոդաբանությունը հաստատում է հանրային ծառայությունը համակարգող փոխվարչապետը:»:
Հոդված 5. Օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասում «աշխատակազմի ղեկավարը» բառերից հետո լրացնել «(աշխատակազմի քարտուղարը)» բառերը։
Հոդված 6. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
-
Քննարկվել է
24.10.2018 - 09.11.2018
-
Տեսակ
Օրենք
-
Ոլորտ
Տարածքային կառավարման և զարգացման
-
Նախարարություն
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն
Դիտումներ` 9324
Տպել