Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՊՈՐՏԻ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ ԼՈՒԾԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՊՈՐՏԻ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ ԼՈՒԾԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ

 

  1. Իրավական ակտի անհրաժեշտությունը

Նախատեսվում է Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության «Երիտասարդական միջոցառումների իրականացման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության (այսուհետ՝ Կազմակերպություն) գործառույթներն իրականացնել Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության (այսուհետ՝ Նախարարություն) վարչակազմի միջոցով, որի համար անհրաժեշտություն է առաջացել լուծարել Կազմակերպությունը՝ հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 67-րդ հոդվածի 1-ին մասը, 2-րդ մասի 1-ին կետը, 68-րդ հոդվածի 2-րդ մասը և «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի «զ» և «է» կետերը, 25-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերը:

  1. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

   Կազմակերպությունը իր գործառույթներն իրականացնում է 17 հաստիքային միավոր ունեցող անձնակազմով, որի պահպանման համար Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից տարեկան հատկացվում է 29569.4 հազար ՀՀ դրամ, ինչը նպատակահամար չի համարվում:

  1. Կարգավորման նպատակը և բնույթը

   Կազմակերպության գործառույթներն իրականացնել Նախարարության վարչակազմի միջոցով և տնտեսել պետական բյուջեից տրամադրվող գումարը:

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

     «Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության «Երիտասարդական միջոցառումների իրականացման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը լուծարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը կազմվել է Նախարարության կողմից:

  1. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը

Կազմակերպությունը լուծարվելու դեպքում պետական բյուջեում կտնտեսվի Կազմակերպության վարչակազմի պահպանման համար տրամադրվող գումարը՝ 29569.4 հազար ՀՀ դրամ:

 

 

  • Քննարկվել է

    22.10.2018 - 07.11.2018

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Սպորտ և երիտասարդություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 8769

Տպել

Առաջարկներ`

Հերմինե Կարապետյան

06.11.2018

ՊՈԱԿ-ի կազմում գործում է կառույց՝ Երիտասարդական ուսումնասիրությունների ինստիտուտ, որը փաստարկված երիտասարդական քաղաքականության երաշխիքն է, այժմ և հետագայում: Տեքստում այդ մասին ոչինչ նշված չէ: Ինչու՞ : Բացի այդ լուծարման վերջնական որոշումը պետք է կայացնել մասնակցային սկզբունքով, որը պետք է ներգրավի բոլոր շահագրգիռ կողմերին քաղաքականության բոլոր փուլերում, ստեղծումից և իրականացումից մինչև գնահատում: Շահառուներ են երիտասարդական կազմակերպությունները, երիտասարդները և բոլոր այլ կազմակերպությունները, ինչպես նաև այն անձինք, ովքեր ազդեցություն են ունենում և/կամ ազդում են քաղաքականության վրա: Սա երիտասարդական քաղաքականության որակի ֆիքսված չափանիշ է: Պետք է լինեն թափանցիկության մեխանիզմներ, որպեսզի ապահովվի քաղաքականության մշակման, իրականացման և գնահատման փուլերում երիտասարդների մասնակցություն և երիտասարդական քաղաքականության հադեպ հանրային վստահությունը:

Տիգրան Օհանյան

02.11.2018

Ծրագրեր էյ էմ փակել պոակը փակել։ մի հատ ուղեղ ունեցող կա կառավարությունում

Հասմիկ Այվազյան

02.11.2018

Կարծում եմ շատ սխալ քայլ է ՊՈԱԿ֊ի լուծարումը, քանի որ այդ կազմակերպության իրականացրած ծրագրերն ստիպում էին, որ երիտասարդների խնդիրները առավելագույնս վեր հանվեն և գտնվեն ուշադրության կենտրոնում։ Ծրագրերի գնահատման համակարգը թույլ էր տալիս հնարավորինս անաչառ գնահատում կատարել։

Տեսնել ավելին