««Հատուկ քննչական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ
-
2 - Կողմ
-
0 - Դեմ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ
««ՀԱՏՈՒԿ ՔՆՆՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»
Հոդված 1. «Հատուկ քննչական ծառայության մասին» 2007 թվականի նոյեմբերի 28-ի Հայաստանի Հանրապետության օրենքի 28-րդ հոդվածի`
- 1-ին մասում լրացնել հետևյալ բովանդակությամբ 4-րդ կետ.
«4) իրենց մշտական բնակության վայրից դուրս ծառայության նշանակվելիս կամ գործուղվելիս օրենսդրությամբ սահմանված չափերով և կարգով ծախսերի փոխհատուցում:».
- Լրացնել հետևյալ բովանդակությամբ 2-րդ մասով.
«2. Անհրաժեշտության դեպքում, պայմանավորված հատուկ քննչական ծառայության ծառայողներին իրենց մշտական բնակության վայրից դուրս ծառայության նշանակմամբ կամ գործուղմամբ, նրանք ապահովվում են բնակելի տարածությամբ, իսկ դրա անհնարինության դեպքում հատուկ քննչական ծառայության ծառայողներին տրվում է դրամական փոխհատուցում' Հայաստանի Հանրապետության Կառավարության որոշմամբ սահմանված կարգով և չափերով:»:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
-
Քննարկվել է
22.10.2018 - 06.11.2018
-
Տեսակ
Օրենք
-
Ոլորտ
Արդարադատություն, Սոցիալական ապահովություն
-
Նախարարություն
Արդարադատության նախարարություն
Դիտումներ` 7029
Տպել