Լրամշակման փուլում է
<<ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՂԱԶԱԽՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 6-Ի ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ>> ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԻԾ
-
0 - Կողմ
-
0 - Դեմ
Արձանագրություն
Հայաստանի Հանրապետության Կառավարության և Ղազախստանի Հանրապետության Կառավարության միջև 2006 թվականի նոյեմբերի 6-ի միջազգային ավտոմոբիլային հաղորդակցության մասին Համաձայնագրում փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ
Հայսատանի Հանրապետության Կառավարությունը և Ղազախստանի Հանրապետության Կառավարությունը, այսուհետև` ‹‹Կողմեր››,
առաջնորդվելով Հայաստանի Հանրապետության կառավարության և Ղազախստանի Հանրապետության կառավարության միջև 2006 թվականի նոյեմբերի 6 Միջազգային ավտոմոբիլային հաղորդակցության մասին համաձայնագրի (այսուհետ`Համաձայնագիր) և միջազգային ավտոմոբիլային փոխադրումների ոլորտում Կողմերի միջև համագործակցության հետագա զարգացման անհրաժեշտությունից ելնելով՝
համաձայնեցին հետևյալի մասին.
Հոդված 1
Համաձայնագրում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝
2-րդ Հոդվածի ա) ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
- ա) իրավասու մարմիններ.
- Հայկական Կողմից – Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարություն;
6-րդ, 10-րդ և 14-րդ հոդվածների առընչությամբ – Հայաստանի Հանրապետության ոստիկանության հետ համատեղ.
- Ղազախական Կողմից – Ղազախստանի Հանրապետության ներդրումների և զարգացման նախարարություն,
- 6-րդ, 10-րդ և 14-րդ հոդվածների առընչությամբ - Ղազախստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության հետ համատեղ,
Համաձայնագրի 5-րդ Հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
Հոդված 5
- Բեռների փոխադրումը իրականացվում է ավոտրանսպորտային միջոցներով առանց թույլտվության առկայության՝
- Կողմերի պետությունների միջև,
- Տարանցում երկու Կողմերի պետությունների տարածքներով.
- Թույլտվություն նաև չի պահանջվում նշանակման վայր տեղափոխվող, դատարկ, առանց տարբերակիչ նշանների, ժամանակավոր (տարանցիկ) գրանցման համարանիշեր ունեցող տրանսպորտային միջոցների համար:
- Կողմերի իրավասու մարմինների կողմից տրված թույլտվությունների հիման վրա տրանսպորտային միջոցներով իրականացվում են դեպի երրորդ պետություն / երրորդ պետությունից բեռնափոխադրումներ, բացառությամբ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների միջև փոխադրումների::
Հոդված 11-ը լրացնել 3-րդ կետով՝ հետևյալ բովանդակությամբ:
3. Պայմանավորվող կողմերից մեկի տարածքում գրանցված և մյուս Պայմանավորվող կողմի տարածքում ժամանակավորապես տեղակայված ավտոտրանսպորտային միջոցը փոխադարձաբար ազատվում է այդ տարածքում գանձվող ճանապարհային և բնապահպանական ծախսերից, բացառությամբ վճարովի ճանապարհների երթևեկության գանձումներից::
Հոդված 2
Սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում Կողմերի կողմից դրա ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերի կատարման մասին վերջին ծանուցագիրը դիվանագիտական ուղիներով ստանալու օրվանից:
Սույն Արձանագրության գործողությունը դադարում է Համաձայնագրի գործողության դադարեցման օրվանից:
Կատարված է թվականին, քաղաքում երկու բնօրինակով, յուրաքանչյուրը ղազախերեն, հայերեն և ռուսերեն լեզուներով, ընդորում՝ բոլոր տեքստերը հավասապես նույնական են:
Սույն Արձանագրության դրույթների մեկնաբանման ընթացքում անհամաձայնության դեպքում նախապատվությունը տրվում է ռուսերեն տեքստին:
Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից |
Ղազախստանի Հանրապետության կառավարության կողմից |
-
Քննարկվել է
19.10.2018 - 04.11.2018
-
Տեսակ
Արձանագրություն
-
Ոլորտ
Տրանսպորտ
-
Նախարարություն
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն
Դիտումներ` 7115
Տպել