Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

<<Հայաստանի Հանրապետության կառավարության և Լեհաստանի Հանրապետության կառավարության միջև տեղեկատվական տեխնոլոգիաների և կապի ոլորտներում համագործակցության մասին>> Համաձայնագրի նախագիծ

Տեղեկատվական տեխնոլոգիաները և հեռահաղորդակցությունը հանդիսանում են յուրաքանչյուր երկրի տնտեսական և սոցիալական զարգացման կարևոր գործոն:

Երկու երկրների միջև կապի, հեռահաղորդակցության և տեղեկատվայնացման ոլորտներում երկկողմ հարաբերությունները սերտացնելու և փոխադարձ շահավետ համագործակցություն ձեռքբերելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարության և Լեհաստանի Հանրապետության կառավարության միջև նախատեսվում է ստորագրել Հայաստանի Հանրապետության կառավարության և Լեհաստանի Հանրապետության կառավարության միջև տեղեկատվական տեխնոլոգիաների և կապի ոլորտներում համագործակցության մասին Համաձայնագիր:

Սույն Համաձայնագիրը հնարավորություն կընձեռի Հայաստանի Հանրապետության և Լեհաստանի Հանրապետության միջև հաստատել միջկառավարական համագործակցություն և հարաբերություններ՝ նպատակ ունենալով միավորել երկու երկրների ջանքերը տեղեկատվական տեխնոլոգիաների և հաղորդակցության ոլորտում՝ տնտեսության թվայնացման, տվյալների կառավարման, կիբեռ անվտանգության և ընդհանուր ենթակառուցվածքային առաջընթացների համար:

Համաձայնագրի դրույթներից բխում է նաև երկու պետությունների միջև հանրային-մասնավոր համագործակցության խթանում՝ մասնավորապես համատեղ տեխնոլոգիական հմտությունների զարգացման նախագծերի մշակում և իրականացում, համատեղ ձեռնարկությունների, հետազոտական և զարգացման լաբարատորիաների ստեղծում, երկու երկրներում գլոբալ մարտահրավերների և կարիքների վրա հիմնված տեխնոլոգիական առաջընթացի հզորացման համար փորձի փոխանակման նպատակով համագործակցություն:

Համագործակցության ոլորտները կլինեն լայնածավալ և կներառեն այնպիսի ասպեկտներ, ինչպիսիք են Տեղեկատվական և հաղորդակցման տեխնոլոգիաների օգտագործման խթանում` առանձնահատուկ ուշադրություն դարձնելով վրա:

Վերոնշյալ Համաձայնագիրը նաև հնարավորություն կտա զարգացնել փոխադարձ համագործակցությունը Հայաստանի Հանրապետության և Լեհաստանի Հանրապետության պետական կառավարման մարմինների միջև, ինչպես նաև գործարար կապեր ստեղծել տեղեկատվական տեխնոլոգիաների և հեռահաղորդակցության ոլորտում ներգրավված ընկերությունների և կազմակերպությունների հետ:

Ելնելով վերոգրյալից՝ Հայաստանի Հանրապետության կառավարության և Լեհաստանի Հանրապետության կառավարության միջև տեղեկատվական տեխնոլոգիաների և կապի ոլորտներում համագործակցության մասին Համաձայնագրի ստորագրումը գտնում ենք նպատակահարմար:

  • Քննարկվել է

    19.10.2018 - 04.11.2018

  • Տեսակ

    Համաձայնագիր

  • Ոլորտ

    Տրանսպորտ

  • Նախարարություն

    Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 8127

Տպել