Նախագիծը չի ընդունվել
«ԿԱՅՈՒՆ ՕՐԳԱՆԱԿԱՆ ԱՂՏՈՏԻՉՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՍՏՈԿՀՈԼՄԻ ԿՈՆՎԵՆՑԻԱՅՈՎ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՐԳԵԼՎԱԾ ՔԻՄԻԱԿԱՆ ՆՅՈՒԹԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
2 - Կողմ
-
0 - Դեմ
Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր ՈՒ Մ
«ԿԱՅՈՒՆ ՕՐԳԱՆԱԿԱՆ ԱՂՏՈՏԻՉՆԵՐԻ ՄԱՍԻՆ»
ՍՏՈԿՀՈԼՄԻ ԿՈՆՎԵՆՑԻԱՅՈՎ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՐԳԵԼՎԱԾ ՔԻՄԻԱԿԱՆ ՆՅՈՒԹԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ
- Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
«Կայուն օրգանական աղտոտիչների մասին» Ստոկհոլմի կոնվենցիայով կարգավորման ենթակա՝ Հայաստանի Հանրապետությունում արգելված քիմիական նյութերի ցանկի մշակումը բխում է Հայաստանի Հանրապետության կողմից 2003 թվականին վավերացված Ստոկհոլմի կոնվենցիայով ստանձնած պարտավորություններից, որոնցից մեկն էլ Ստոկհոլմի կոնվենցիայի А և В հավելվածների քիմիական նյութերի արտադրության և օգտագործման հանդեպ արգելման միջոցներ ձեռնարկելն է։ Այս ցանկի սահմանումը Հայաստանի Հանրապետության համար առավել արդիական է, քանի որ հանրապետությունում բացակայում է «Քիմիական նյութերի մասին» ՀՀ օրենքը, որով կկարգավորվեն արտադրվող և ներկրվող քիմիական նյութերի գրանցման հետ կապված հարցերը, ինչպես նաև չկա Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների համար ընդունված արգելված քիմիական նյութերի միասնական ցանկ:
Վերոհիշյալ ցանկի սահմանման անհրաժեշտությունը պայմանավորված է նաև ԵՏՄ շրջանակներում Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2015թ. ապրիլի 21-ի N30 որոշման Հավելված 1-ի 1.4 «Բույսերի պաշտպանության միջոցներ և այլ կայուն օրգանական աղտոտիչներ, որոնց ներմուծումն արգելված է» բաժնում նախատեսվող փոփոխություններով և լրացումներով, ինչի նպատակը ներմուծման համար արգելված նյութերի ցանկը Ստոկհոլմի կոնվենցիայի А և В հավելվածներում ներառված քիմիական նյութերին համապատասխան ընդլայնելն է։
Ստոկհոլմի կոնվենցիայով կարգավորվող վտանգավոր նյութերի ցանկը պարբերաբար լրացվում է նոր նյութերով, որոնց նկատմամբ նույնպես պետք է կիրառվեն կարգավորիչ միջոցներ: Հայաստանի Հանրապետությունը, որպես Կոնվենցիայի կողմ երկիր, պարտավոր է որոշում ընդունել Ստոկհոլմի կոնվենցիայի А և В հավելվածներում ներառված քիմիական նյութերի արտադրության և օգտագործման արգելման վերաբերյալ: Անհրաժեշտ է նշել, որ «Կայուն օրգանական աղտոտիչների մասին» Ստոկհոլմի կոնվենցիայով կարգավորման ենթակա՝ Հայաստանի Հանրապետությունում արգելված քիմիական նյութերի ցանկով ներկայացված նյութերից ալֆա-հեքսաքլորցիկլոհեքսանը, բետա-հեքսաքլորցիկլոհեքսանը, հեքսաբրոմդիֆենիլը, լինդանը, տոքսաֆենը, էնդոսուլֆանը և պենտաքլորֆենոլը, դրա աղերը և եթերներն արդեն ընդգրկված են ՀՀ կառավարության 2005 թվականի մարտի 17-ի N293-Ն որոշմամբ հաստատված Միավորված ազգերի կազմակերպության «Միջազգային առևտրում առանձին վտանգավոր քիմիական նյութերի և պեստիցիդների վերաբերյալ նախնական հիմնավորված համաձայնության ընթացակարգի մասին» Ռոտերդամի կոնվենցիայով կարգավորման ենթակա` Հայաստանի Հանրապետությունում արգելված քիմիական նյութերի և թունաքիմիկատների ցանկում (ՀՀ կառավարության 2016 թվականի սեպտեմբերի 8-ի N930-Ն որոշմամբ կատարված փոփոխություններով)։
«Կայուն օրգանական աղտոտիչների մասին» Ստոկհոլմի կոնվենցիայով կարգավորման ենթակա՝ Հայաստանի Հանրապետությունում արգելված քիմիական նյութերի ցանկը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի մշակումը բխում է նաև ՀՀ կառավարության 2018 թվականի սեպտեմբերի 6-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2018-2022 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N1030 - Լ որոշման 1-ին հավելվածի 101-րդ կետի 1-ին ենթակետի պահանջից։
2.Առաջարկվող կարգավորման բնույթը
Նախատեսվում է սահմանել «Կայուն օրգանական աղտոտիչների մասին» Ստոկհոլմի կոնվենցիայով կարգավորման ենթակա՝ Հայաստանի Հանրապետությունում արգելված քիմիական նյութերի ցանկ։
3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները, անձինք և նրանց դիրքորոշումը
«Կայուն օրգանական աղտոտիչների մասին» Ստոկհոլմի կոնվենցիայով կարգավորման ենթակա՝ Հայաստանի Հանրապետությունում արգելված քիմիական նյութերի ցանկը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը մշակվել է բնապահպանության նախարարության վտանգավոր նյութերի և թափոնների քաղաքականության բաժնի կողմից:
4. Ակնկալվող արդյունքը
Սույն որոշման ընդունումը կնպաստի Ստոկհոլմի կոնվենցիայով ստանձնած պարտավորությունների կատարմանը, կոնվենցիայով կարգավորվող վտանգավոր նյութերի էկոլոգիապես անվտանգ կառավարմանը, ինչպես նաև մարդու առողջության և շրջակա միջավայրի վրա դրանց հնարավոր վնասակար ազդեցության կանխարգելմանն ու անվտանգության ապահովմանը:
Տեղեկանք
«ԿԱՅՈՒՆ ՕՐԳԱՆԱԿԱՆ ԱՂՏՈՏԻՉՆԵՐԻ ՄԱՍԻՆ»
ՍՏՈԿՀՈԼՄԻ ԿՈՆՎԵՆՑԻԱՅՈՎ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՐԳԵԼՎԱԾ ՔԻՄԻԱԿԱՆ ՆՅՈՒԹԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԱՅԼ ՆՈՐՄԱՏԻՎ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
«Կայուն օրգանական աղտոտիչների մասին» Ստոկհոլմի կոնվենցիայով կարգավորման ենթակա՝ Հայաստանի Հանրապետությունում արգելված քիմիական նյութերի ցանկը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման ընդունման կապակցությամբ այլ նորմատիվ իրավական ակտեր ընդունել անհրաժեշտ չէ:
Տեղեկանք
«ԿԱՅՈՒՆ ՕՐԳԱՆԱԿԱՆ ԱՂՏՈՏԻՉՆԵՐԻ ՄԱՍԻՆ»
ՍՏՈԿՀՈԼՄԻ ԿՈՆՎԵՆՑԻԱՅՈՎ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՐԳԵԼՎԱԾ ՔԻՄԻԱԿԱՆ ՆՅՈՒԹԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄՆԻ ԲՅՈՒՋԵՈՒՄ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ և ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ԿԱՄ ՆՎԱԶԵՑՄԱՆ ՄԱՍԻՆ
«Կայուն օրգանական աղտոտիչների մասին» Ստոկհոլմի կոնվենցիայով կարգավորման ենթակա՝ Հայաստանի Հանրապետությունում արգելված քիմիական նյութերի ցանկը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:
-
Քննարկվել է
16.10.2018 - 31.10.2018
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Բնապահպանություն
-
Նախարարություն
Շրջակա միջավայրի նախարարություն
Դիտումներ` 10120
Տպել