Լրամշակման փուլում է
«Սոցիալական աջակցության մասին» Հայաuտանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մաuին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման վերաբերյալ
- # Ընտանեկան,
- # «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մաuին» և ՀՀ ընտանեկան օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին օրենքների նախագծեր,
- # «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մաuին»,
- # աջակցության Համայնքային,
- # ստորաբաժանում,
- # տեղական ինքնակառավարման,
- #«Սոցիալական աջակցության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մաuին»,
- #Սոցիալական
-
8 - Կողմ
-
0 - Դեմ
Տեղեկանք
«Սոցիալական աջակցության մասին» Հայաuտանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մաuին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման վերաբերյալ
- Միջոցառման իրակացման անհրաժեշտությունը և նպատակը
ՀՀ կառավարության 2015 թվականի հունիսի 4-ի N 582-Ն որոշման 4-րդ կետի 2-րդ ենթակետի համաձայն լիազորած պետական կառավարման մարմնի աշխատակազմում չընդգրկված և կառավարման ոլորտից դուրս գործող՝ սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային մարմինները Հայաստանի Հանրապետության մարզպետարանների աշխատակազմերի առանձնացված ստորաբաժանում` սոցիալական աջակցության տարածքային գործակալություններն են (38), որոնց աշխատողները քաղաքացիական ծառայողներ են, ինչպես նաև Երևանի քաղաքապետարանի, Արարատի, Վանաձորի, Գյումրու և Ջերմուկի քաղաքային համայնքների ղեկավարների աշխատակազմերի առանձնացված ստորաբաժանում` սոցիալական աջակցության տարածքային բաժինները (17), որոնց աշխատողները՝ համայնքային ծառայողներ են:
Գործակալությունների և բաժինների օրինակելի կանոնադրությունները սահմանվել են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի հրամանով, որոնց հիման վրա մարզպետները հաստատել են գործակալությունների կանոնադրությունները և քաղաքացիական ծառայող սոցիալական աշխատողների պաշտոնների անձնագրերը, իսկ համայնքների ավագանիները՝ բաժինների կանոնադրությունները և համայնքային ծառայող սոցիալական աշխատողների պաշտոնների անձնագրերը:
Գործակալությունների ֆինանսավորումը՝ աշխատավարձ, պահպանման այլ ծախսեր և այլն, իրականացվում է ՀՀ մարզպետարանների միջոցով, իսկ Բաժիններինը՝ որպես համայնքի ղեկավարին պատվիրակած լիազորություն իրականացվում է ՀՀ ԱՍՀՆ-ի միջոցով, համայնքի ղեկավարների հետ ՀՀ ԱՍՀՆ աշխատակազմի ղեկավարի միջև կնքված պայմանագրի հիման վրա: Սակայն, անկախ տարածքային մարմինների և դրանց աշխատողների կարգավիճակից՝ լիազորությունների շրջանակը, իրավունքներն ու պարտականություններն ու պատասխանատվությանը նույնական են:
1.1. կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները
1/ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը չի կարողանում իրականացնել Սոցիալական աջակցության տարածքային մարմինների գործառույթների վերանայում և օպտիմալացում, քանի որ դրանք չեն գտնվում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ենթակայության ներքո։
2/ Չնայած այն հանգամանքին, որ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը չունի որևէ գործառույթ նպաստների նշանակման հետ կապված, ինչպես նաև մարզպետարանների և համայնքների սոցիալական աջակցության տարածքային մարմինները և դրանց աշխատակիցները չունեն որևէ ենթակայություն ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը, այնուհանդերձ նրանց թերացումները վերագրվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը՝ այդ կերպ վնաս հասցնելով ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության համբավին։
3/ Չնայած գործադրված ջանքերին, սոցիալական ծառայությունների ինտեգրված կենտրոնները դեռևս լիարժեք չեն կայացել։ Այդ կառույցների միջև հորիզոնական գործընկերային հարաբերությունները, գրեթե, չեն գործում։ Սոցիալական ծառայություններ մատուցող 4 կառույցները գտնվում են տարբեր ենթակայության ներքո։
1.2. առկա խնդիրների առաջարկվող լուծումները
Վերոնշյալ խնդիրների լուծման համար անհրաժեշտ է իրականացնել կառուցվածքային բարեփոխումներ․ Սոցիալական աջակցության տարածքային մարմինները մարզպետարանների և համայնքների ենթակայությունից տեղափոխել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ենթակայության ներքո, որի կապակցությամբ, նախևառաջ, առաջարկվում է փոփոփություններ կատարել «Սոցիալական աջակցության մասին», «Տեղական ինքնակառավարման մասին» և «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքներում և ՀՀ Ընտանեկան օրենսգրքում:
2. Կարգավորման առարկան
Նախագծով առաջարկվող նման կառուցվածքային փոփոխությունը թույլ կտա վերացնել կրկնվող գործառույթները, մի կողմից ՀՀ ԱՍՀՆ և մյուս կողմից մարզպետարանների և համայնքների միջև տեղեկատվության շարունակական փոխանակման ու համադրումների գործառույթները։ Բացի այդ, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը իրավասու կլինի իրականացնել սոցիալական ծառայությունների տարածքային մարմինների աշխատակիցների ընտրությունը և նշանակումը, կունենա աշխատանքային իրավական լծակներ ներգործելու նրանց վրա, ինչպես նաև ուղղակի պատասխանատու կլինի նպաստների նշանակման ամբողջ գործընթացի համար։ Այդ փոփոխությունը մեծապես կնպաստի սոցիալական ծառայությունների ինտեգրված կենտրոնների աշխատանքների բարելավմանը, և դրանց կառուցվածքային մոդելի վերջնականացմանը։ Սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային մարմինների ենթակայության տեղափոխումը ՀՀ ԱՍՀՆ կնպաստի նաև սոցիալական ծառայությունների ինտեգրված կենտրոնների լիարժեք կայացմանը։
Անշուշտ, պետք է արմատապես վերանայել անապահովության գնահատման և նպաստների նշանակման մեթոդաբանությունը և գնահատման չափորոշիչները։
3. Միջոցառման իրակացումից ակնկալվող արդյունքը
Բնակչությանը առավել մատչելի, նպատակային և որակյալ սոցիալական ծառայությունների ամբողջական փաթեթով տրամադրման ապահովում:
ՏԵՂԵԿԱՆՔ
«ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱUԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ԿԱՄ ՆՎԱԶՄԱՆ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
--------------------------------------------------------------------------------------------------------------
«Սոցիալական աջակցության մասին» Հայաuտանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մաuին» ՀՀ օրենքի նախագծի ընդունման դեպքում պետական բյուջեի ծախսերում և եկամուտներում ավելացում կամ նվազեցում չի ակնկալվում:
ՏԵՂԵԿԱՆՔ
«ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱUԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ ԱՅԼ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ԿԱՄ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
--------------------------------------------------------------------------------------------------------------
«Սոցիալական աջակցության մասին» Հայաuտանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մաuին» ՀՀ օրենքի նախագծի ընդունման առնչությամբ անհրաժեշտություն կառաջանա փոփոխություններ կատարել «Տեղական ինքնակառավարման մասին» և «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքներում և ՀՀ Ընտանեկան օրենսգրքում:
-
Քննարկվել է
16.10.2018 - 31.10.2018
-
Տեսակ
Օրենք
-
Ոլորտ
Սոցիալական ապահովություն
-
Նախարարություն
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութուն
Դիտումներ` 7389
Տպել