Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

««Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ

Ներկայացվող նախագծի նպատակը կենսաթոշակների չափերի բևեռացումը մեղմելն է, կենսաթոշակների չափերի անհամաչափությունը հաղթա­հարելը: Կենսաթոշակային ապահովության ոլորտում ՀՀ կառավարության վարած քաղաքականության թիրախային նպատակադրումներից մեկը կենսաթոշակառուների շրջանում կենսաթոշակների չափերի անհամաչափությունը հաղթա­հարելը։

Առաջարկվում է պետական կենսաթոշակային ապահովության համակարգում ներդնել նոր գործիք՝ առավելագույն կենսաթոշակի չափ։ Առաջարկվում է առավելագույն կենսաթոշակի չափը սահմանելու լիազորությունը վերապահել Հայաստանի Հանրապետության կառավարությանը։

Նախագիծն ընդունվելու դեպքում, «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» ՀՀ օրենքի համաձայն, ՀՀ կառավարությունը կսահմանի առավելագույն կենսաթոշակի չափ, որից ավել չեն կարող լինել օրենքով հաշվարկված կենսաթոշակները։

Ըստ այդմ, «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» ՀՀ օրենքի համաձայն հաշվարկված կենսաթոշակի չափը չի կարող ավել լինել Կառավարության սահմանած առավելագույն կենսաթոշակի չափից։

 

  • Քննարկվել է

    15.10.2018 - 30.10.2018

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Սոցիալական ապահովություն

  • Նախարարություն

    Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութուն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 8461

Տպել