«Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծ
-
4 - Կողմ
-
0 - Դեմ
ՕՐԵՆՔԸ
ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության 2017 թվականի նոյեմբերի 15-ի ՀՕ-195 օրենքի 61-րդ հոդվածի 16-րդ մասի առաջին նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«Զինվորական ծառայությունից արձակվող և զինվորական ծառայության ընթացքում չօգտագործված արձակուրդ ունեցող զինծառայողներին տրվում է փոխհատուցում` չօգտագործված բոլոր արձակուրդների համար` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած չափով:»:
Հոդված 2. Եզրափակիչ մաս և անցումային դրույթներ
- Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
- Սույն օրենքի գործողությունը տարածվում է նաև 2017 թվականի դեկտեմբերի 16-ից մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը փոխհատուցում ստանալու հետ կապված իրավահարաբերությունների վրա:
- Այն անձինք, որոնք փոխհատուցում են ստացել սույն հոդվածի 1-ին մասում նշված ժամանակահատվածում, սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում կարող են դիմել չօգտագործված արձակուրդի համար տրամադրված փոխհատուցման վերահաշվարկ կատարելու համար:
-
Քննարկվել է
09.10.2018 - 24.10.2018
-
Տեսակ
Օրենք
-
Ոլորտ
Արդարադատություն, Աշխատանք և զբաղվածություն, Սոցիալական ապահովություն, Ֆինանսական
-
Նախարարություն
Արդարադատության նախարարություն
Դիտումներ` 8664
Տպել