Լրամշակման փուլում է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 14-Ի N1231-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
3 - Կողմ
-
0 - Դեմ
Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր Ո Ւ Մ
- Ընթացիկ իրավիճակը և ակտի ընդունման անհրաժեշտությունը.
«ՀայաստանիՀանրապետությանկառավարության 2005 թվականիհուլիսի 14-իթիվ 1231-Ն որոշմանմեջփոփոխություններևլրացումներկատարելումասին» ՀՀկառավարությանորոշմաննախագիծընախապատրաստելուանհրաժեշտությունըպայմանավորվածէ հասարակական հարաբերությունների զարգացման և ազգային օրենսդրության մեջ ժամանակի ընթացքում կատարված փոփոխությունների արդյունքում գործող որոշումն օրենսդրական այլ ակտերին համապատասխանեցնելու հանգամանքով:
- Կարգավորման նպատակը և բնույթը
Որոշման նախագծով նախատեսվող փոփոխություններն ու լրացումները նպատակ ունեն կարգավորել հետևյալ հարցերը.
- Նախագծի 1-ին կետի1-ինենթակետով նախատեսվող փոփոխությունները պայմանավորված են «ՀՀ քաղաքացիության մասին» ՀՀ օրենքով քաղաքացիությունից զրկելու ինստիտուտն ուժը կորցրած ճանաչվելու հանգամանքով, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» ՀՀ օրենքով:
- 1-ինկետի 2-րդ ենթակետովնախատեսվող փոփոխությունը նպատակ ունի բարելավել քաղաքացիներին մատուցվող ծառայության որակը` վերացնելով ծնողների տարբեր հասցեներում հաշվառված լինելու դեպքում նրանց պարտադիր ներկայությունն ու համատեղ դիմում տալու պահանջը` երեխայի բնակության վայրի մասին տվյալները պետական ռեգիստրում ներառելու համար: Նշված խնդիրը կարգավորելու և վարչարարությունը պարզեցնելու նպատակով ծնողների տարբեր հասցեներում հաշվառված լինելու դեպքում նախատեսվում է ՀՀ-ում ծնվող երեխային մի ծնողի դիմումի հիման վրա հաշվառել նրանցից որևէ մեկի հաշվառման հասցեում:
- 1-ին կետի 3-րդ ենթակետումկատարվող լրացմամբ նախատեսվում է կանոնակարգել ՀՀ այն քաղաքացիների հաշվառումները, որոնք մշտապես կամ առավելապես բնակվում են օտարերկրյա պետություններում և ՀՀ-ում հաշվառում չունենալու պատճառով չեն կարողանում կատարել անձնագրային գործողություններ: Մասնավորապես, պրակտիկայում բազմաթիվ են դեպքերը, երբ օտարերկրյա պետություններում բնակվող ՀՀ քաղաքացիները, որոնք կարճ ժամանակով գտնվում են ՀՀ-ում և դիմում են անձնագիր ստանալու կամ փոխանակելու համար, սակայն հաշվառում չունենալու պատճառով մերժվում է նրանց անձնագրավորման գործողությունը, քանի դեռ օրենքով սահմանված կարգով չեն հաշվառվել ԲՊՌ-ում: Նշված կատեգորիայի անձինք հիմնականում ՀՀ-ում չեն ունենում բնակության մշտական վայր և ստիպված են լինում հաշվառվել որևէ պատահական հասցեում: Սակայն նման հաշվառումները կրում են ձևական բնույթ, քանի որ անձնագիրը ստանալուց հետո տվյալ հասցեի սեփականատերը դիմում և այդ անձանց հանում է իր բնակարանի հաշվառումից և արդյունքում այդ անձինք կրկին մնում են առանց հաշվառման: Նշված խնդրին լուծում տալու համար, հիմք ընդունելով «Բնակչության պետական ռեգիստրի մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասը, համաձայն որի մշտական բնակության վայր (կացարան) է համարվում այն տարածքը, որտեղ բնակիչն ունի բնակվելու իրավունք, որը նա համարում և հայտարարում է որպես իր կացարան, սույն նախագծով նախատեսվում է ՀՀ կառավարության որոշման մեջ կատարել համապատասխան լրացում և օտարերկրյա պետությունում մշտապես կամ առավելապես բնակվելը հաստատող համապատասխան փաստաթղթեր ներկայացնելու դեպքում նշված կատեգորիայի անձանց հաշվառել օտարերկրյա պետության հասցեով:
- 1-ին կետի 4-րդ ենթակետով նախատեսվում է օրենսդրորեն ամրագրել ՀՀ քաղաքացիությունը դադարեցրած անձանց հաշվառումից հանելու հիմք: Նշված լրացման անհրաժեշտությունը կայանում է նրանում, որ «Բնակչության պետական ռեգիստրի մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի համաձայն ռեգիստրում մշակվող անձնական տվյալներից է հանդիսանում անձի քաղաքացիությունը, հետևաբար ՀՀ քաղաքացիությունը դադարեցնելուց հետո անձը պետք է դիմի և հաշվառվի որպես օտարերկրյա պետության քաղաքացի` ՀՀ-ում իր օրինական բնակությունը հավաստող փաստաթղթի հիմքով կամ այլ երկրի քաղաքացիություն ձեռք չբերելու պարագայում` ստանա քաղաքացիություն չունեցող անձի կարգավիճակ և հաշվառվի նշված կարգավիճակը հավաստող փաստաթղթի հիմքով:
- 1-ին կետի 5-րդ ենթակետով առաջարկվում է 10-րդ կետի 2-րդ պարբերությունն ուժը կորցրած ճանաչել, քանի որ 10-րդ կետի 1-ին պարբերության համաձայն կենտրոնական ռեգիստրը Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս 183 օրվանից ավելի ժամկետով բնակվելու նպատակով հյուպատոսական հաշվառման կանգնած ՀՀ քաղաքացիների տվյալներն ստանալուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում անձին հանում է հաշվառումից` տեղական ռեգիստրում պահպանելով նրա անձնական հաշվառման տվյալները` միաժամանակ հաշվառելով օտարերկրյա պետությունում հյուպատոսական հաշվառման հասցեով, իսկ տեղական ռեգիստրը որևէ գործառույթ այս ուղղությամբ չի կատարում:
Միաժամանակ, նույն կետով առաջարկվում է ուժը կորցրած ճանաչել նաև 17.5 կետի 1-ին ենթակետը, այն հիմնավորմամբ, որ անձի անհատական հաշվառման տվյալները բնակչության պետական ռեգիստրում առկա չլինելու հանգամանքը հաշվառման մասին տեղեկանքի տրամադրումը մերժելու հիմք չի հանդիսանում: Որոշման նշված խմբագրությունը հակասում է նաև «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի պահանջներին և պրակտիկայում ԱՎՎ կողմից անձին տրամադրվում է տեղեկանք` հաշվառում չունենալու վերաբերյալ:
- 1-ին կետի 7-րդ ենթակետի «ա» պարբերությամբնախատեսվում է ուժը կորցրած ճանաչել որոշման թիվ 1 հավելվածի 21-րդ կետի «բ» ենթակետը: Փոփոխության անհրաժեշտությունը կայանում է նրանում, որ քաղաքացուն կամ իրավաբանական անձին սեփականության իրավունքով պատկանող բնակելի տարածության վրա, որը տրվում է վարձակալությամբ կամ ենթավարձակալությամբ, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կալանք դրված լինելու հանգամանքը չի կարող խոչընդոտ հանդիսանալ մշտապես տվյալ տարածքում բնակվող անձին հաշվառելու դիմումը մերժելու համար: Նշված պահանջը հակասում է նաև «Բնակչության պետական ռեգիստրի մասին» ՀՀ օրենքով ամրագրված բնակչի՝ ըստ բնակության վայրի հաշվառվելու իրավունքի իրացման նպատակին: Բացի այդ, ԱՎ վարչությունը չի կարող պարզել` արդյոք տարածքը, որի վրա դրված է կալանք, տրվում է վարձակալությամբ կամ ենթավարձակալությամբ,թե՝ ոչ, որպեսզի հնարավոր լինի հաշվառել դիմում ներկայացրած անձին:
1-ին կետի 7-րդ ենթակետի «բ» պարբերությամբ կատարված լրացման անհաժեշտությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ «ՀՀ քաղաքացու անձնագրի մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն մինչև 16 տարեկան երեխային մյուս ծնողի դիմումի հիման վրա անձնագիր չի տրամադրվում, եթե ծնողը, որի մոտ օրինական հիմքերով բնակվում է երեխան, Հայաստանի Հանրապետության ոստիկանություն նախապես ներկայացնում է անձնագիր տրամադրելու անհամաձայնության վերաբերյալ գրավոր հայտարարություն: Հայտարարությանը կցվում է երեխայի բնակության վայրը որոշելու` նոտարական կարգով վավերացված համաձայնության պատճենը կամ դատական ակտի պատճենը: Նման կարգավորման պարագայում նպատակահարմար է, որպեսզի երեխայի խնամքը օրենքով սահմանված կարգով ծնողներից մեկին հանձնված լինելու դեպքում նրա հաշվառվումն իրականացվի այդ ծնողի հաշվառման հասցեով՝ լիազոր մարմին դիմում և համապատասխան փաստաթուղթը /երեխայի բնակության վայրը որոշելու` նոտարական կարգով վավերացված համաձայնության պատճենը կամ դատական ակտի պատճենը/ ներկայացնելու դեպքում։
- 1-ին կետի 8-րդ ենթակետի՝
- «ա» պարբերությամբ կատարվող փոփոխությունը պայմանավորված է նախագծի 1-ին կետի 2-րդ ենթակետով նախատեսվող փոփոխությանը համապատասխանեցնելու անհրաժեշտությամբ։
- «բ» պարբերությամբ առաջարկվում է բնակելի տարածության սեփականատիրոջ կողմից անձանց իր հասցեում հաշվառելու համար նոտարական կարգով համաձայնություն տալու դեպքում դրանում պարտադիր նշել հաշվառվող անձանց անհատական տվյալները (անուն, ազգանուն, հայրանուն և ծննդյան օր, ամիս, ամսաթիվ): Լրացման անհրաժեշտությունը կայանում է նրանում, որ օրենսդրությամբ հաշվառվող անձանց թվաքանակի սահմանափակում չի նախատեսվում, ուստի լիազորված անձի կողմից լիազորողի հասցեում տարբեր նկատառումներով պայմանավորված բազմաթիվ անձանց հաշվառելը կարող է առաջացնել ինչպես սեփականատիրոջ բողոքը, այնպես էլ տարատեսակ մեկնաբանությունների տեղիք տալ: Նման խնդրից խուսափելու նպատակով ԱՎՎ կողմից պրակտիկայում պահանջվում է որպեսզի լիազորագրի մեջ կոնկրետ նշվեն այն անձանց տվյալները, որոնց սեփականատերը ցանկանում է հաշվառել իր հասցեում, քանի որ ՀՀ ոստիկանության պետի 2005 թ. հոկտեմբերի 24-իթիվ 8-Ն հրամանով հաստատված` սեփականատիրոջ կողմից տրվող գրավոր համաձայնության ձևում նույնպես առկա է հաշվառվող անձի անհատական տվյալները նշելու մասին պահանջ: Ելնելով վերը նշվածից անհրաժեշտ է ՀՀ կառավարության որոշման մեջ կատարել համապատասխան լրացում` օրենսդրական կարգավորումներն առավել հստակեցնելու համար, որպեսզի քաղաքացիները տեղեկացված լինեն լիազորագրով հանդես գալու դեպքում դրան ներկայացվող պահանջի վերաբերյալ:
Բացի այդ, ելնելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 166-րդ հոդվածի 4-րդ մասի (բոլոր սեփականատերերի իրավունքները պաշտպանվում են հավասարապես), ինչպես նաև 198-րդ հոդվածի 1-ին մասի (hամատեղ սեփականության մասնակիցները միասին տիրապետում և օգտագործում են ընդհանուր գույքը, եթե այլ բան նախատեսված չէ նրանց համաձայնությամբ) պահանջներից, գույքի տիրապետման և օգտագործման նկատմամբ սեփականատերերի կամքի միասնականության պահանջն ապահովելու նպատակով նախատեսվում է թիվ 4 հավելվածի 5.1. կետում կատարել լրացում, համաձայն որի այն դեպքում, երբ բնակելի տարածությունն ունի մի քանի սեփականատեր, ապա անձին հաշվառելու համար անհրաժեշտ է ներկայացնել նրանց բոլորի համաձայնությունը: Նույն հիմնավորմամբ, սեփականատերերից որևէ մեկի առարկությունը սեփականության իրավունքով իրեն պատկանող տարածքում անձին չհաշվառելու համար բավարար է, որպեսզի հաշվառված անձը հանվի հաշվառումից, ինչով էլ պայմանավորված է նախագծի 4-րդ կետի «ա» ենթակետով գործող որոշման թիվ 1 հավելվածի 8.1. կետում նախատեսվող լրացումը: Հարկ է նշել, որ ներկայումս պրակտիկան կիրառվում է նշված ձևով, սակայն օրենսդրական ամրագրման բացակայությունը հաճախ խնդիրներ է առաջացնում և տարատեսակ մեկնաբանությումների տեղիք տալիս:
Նախագծի 9-րդ կետով որոշման թիվ 6 հավելվածի 2-րդ կետը շարադրվում է նոր խմբագրությամբ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ անձի մահը գրանցող մարմնի կողմից վերջինիս տվյալներն օրենքով սահմանված կարգով ԲՊՌ համակարգ մուտքագրվելուց հետո դրանք անմիջապես արխիվացնում են, քանի որ 6 ամիս հետո դրանք արխիվացնելու պարագայում կարող են առաջանալ խնդիրներ՝ ընտրացուցակներում մահացած անձանց տվյալների առկայությամբ պայմանավորված:
Նախագծի 2-րդ կետով առաջարկվող փոփոխությունները բխում են «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» ՀՀ օրենքից:
- Նախագծերի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.
Նախագիծը մշակվել է ՀՀ ոստիկանության կողմից:
4.Ակնկալվող արդյունքը.
ՆախագծիընդունմանարդյունքումՀայաստանիՀանրապետությանկառավարության 2005 թվականիհուլիսի 14-իթիվ 1231-Ն որոշման դրույթները կհամապատասխանեցվեն օրենսդրական այլ ակտերով նախատեսված կարգավորումներին, կվերացվեն ՀՀ օրենսդրության և իրավակիրառ պրակտիկայում ժամանակի ընթացքում կատարված փոփոխությունների արդյունքում դրանում առաջացած անհամապատասխանությունները:
-
Քննարկվել է
09.10.2018 - 24.10.2018
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Քաղաքացիական կացության ակտերի գրանցում
-
Նախարարություն
Արդարադատության նախարարություն
Դիտումներ` 8932
Տպել