Հիշել նախագիծը

«ՊԵՏԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՈՒՄ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԻ ԱՆՑՄԱՆ ԿԵՏԵՐՈՒՄ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐՈՒՄ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՀԱՄԱՏԵՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ԵՎ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

ՆԱԽԱԳԻԾ

 

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

 

___-ը  ____________-ի 201___ թվականի

 

 

 

ՊԵՏԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՈՒՄ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԻ ԱՆՑՄԱՆ ԿԵՏԵՐՈՒՄ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐՈՒՄ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՀԱՄԱՏԵՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ԵՎ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի բ) կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Հաստատել`
  • պետական սահմանում և պետական սահմանի անցման կետերում արտակարգ իրավիճակներում հասարակական անվտանգությունն ապահովող համատեղ միջոցառումների ծրագիրը (այսուհետ՝ Ծրագիր)` համաձայն N 1 հավելվածի.
  • պետական սահմանում և պետական սահմանի անցման կետերում արտակարգ իրավիճակներում հասարակական անվտանգությունն ապահովող համատեղ միջոցառումների ժամանակացույցը` համաձայն N 2 հավելվածի:
  1. Արտակարգ իրավիճակների նախարարին՝
  • ապահովել սույն որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետով հաստատված պետական սահմանում և պետական սահմանի անցման կետերում արտակարգ իրավիճակներում հասարակական անվտանգությունն ապահովող համատեղ միջոցառումների կատարումը.
  • կազմակերպել սույն որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետով հաստատված պետական սահմանում և պետական սահմանի անցման կետերում արտակարգ իրավիճակներում հասարակական անվտանգությունն ապահովող համատեղ միջոցառումների համակատարող հանդիսացող և այլ շահագրգիռ պետական կառավարման մարմինների, միջազգային աջակցող կազմակերպությունների ներկայացուցիչների ներգրավվումը իրականացվող միջոցառումներին.
  • յուրաքանչյուր տարվա ավարտից հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ ներկայացնել տեղեկատվություն` Ծրագրով իրականացված միջոցառումների մասին:
  1. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

                             

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ                      

          ՎԱՐՉԱՊԵՏ                                                            Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 201__ թվականի

 ________-ի ___-ի N____  որոշման

 

 

Ծ Ր Ա Գ Ի Ր

ՊԵՏԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՈՒՄ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԻ ԱՆՑՄԱՆ ԿԵՏԵՐՈՒՄ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐՈՒՄ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՀԱՄԱՏԵՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ

 

  1. Պետական սահմանում և պետական սահմանի անցման կետերում արտակարգ իրավիճակներում հասարակական անվտանգությունն ապահովող համատեղ միջոցառումների ծրագիրը (այսուհետ` Ծրագիր) բխում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի ապրիլի 6-ի նիստի N 14-14 արձանագրային որոշման հավելվածի 2.13. կետի պահանջներից և նախատեսվում է այն իրականացնել 2019-2021 թվականների ընթացքում:
  2. Պետական սահմանում և պետական սահմանի անցման կետերում արտակարգ իրավիճակներում հասարակական անվտանգությունն ապահովող համատեղ միջոցառումների ծրագրի նպատակն է բարձրացնել շահագրգիռ պետական կառավարման մարմինների համագործակցությունը և կառավարման արդյունավետությունը:
  3. Ծրագրի իրականացման ընթացքում Արտակարգ իրավիճակների նախարարությունն արդյունավետ համագործակցելու է Առողջապահության նախարարության, Ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի, Ոստիկանության, Պետական եկամուտների կոմիտեի և Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի,  ինչպես նաև միջազգային տարբեր կազմակերպությունների և Հայաստանի Հանրապետությունում գործող մի շարք հասարակական կազմակերպությունների հետ:
  4. «Պետական սահմանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 28-րդ հոդվածի 4-րդ մասի բ) կետի` արտակարգ իրավիճակների ժամանակ սահմանային գոտում (օդանավակայաններում, երկաթուղային, ավտոմոբիլային կայաններում և այլ օբյեկտներում) հասարակական կարգը ապահովում է Ոստիկանության բնագավառի պետական լիազորված մարմինը և պետական սահմանում արտակարգ իրավիճակներում հասարակական անվտանգության ապահովումը մեծապես պայմանավորված է նաև Ոստիկանության ու շահագրգիռ պետական կառավարման մարմինների միջև պլանավորված և արդյունավետ համագործակցությամբ:
  5. Ծրագրի հիմնական խնդիրն է շահագրգիռ պետական կառավարման մարմինների կարողությունները կենտրոնացնել մեկ տեղում և այն ուղղել պետական սահմանում և պետական սահմանի անցման կետերում արտակարգ իրավիճակներում հասարակական անվտանգության ապահովման մակարդակի բարձրացմանը:
  6. Ծրագրում հատուկ ուշադրության կենտրոնում են շահագրգիռ պետական կառավարման մարմինների անձնակազմի վերապատրաստման և ծառայողների մասնագիտական պարապմունքների անցկացման աշխատանքները:
  7. Ծրագրային միջոցառումների իրականացման արդյունքում նախատեսվում է բարձրացնել պետական սահմանում և պետական սահմանի անցման կետերում արտակարգ իրավիճակներում հասարակական անվտանգության ապահովման մակարդակը և կարողությունները, ընդլայնել շահագրգիռ պետական կառավարման մարմինների, միջազգային և հասարակական կազմակերպությունների հետ համագործակցությունը:
  8. Պետական սահմանում և պետական սահմանի անցման կետերում արտակարգ իրավիճակներում հասարակական անվտանգությունն ապահովելու նպատակով` ծրագրի շրջանակներում ամրագրվել են միջոցառումների հետևյալ հիմնական ուղղությունները՝

1) կազմակերպական ոլորտի միջոցառումներ. դրանք ենթադրում են պետական սահմանում և պետական սահմանի անցման կետերում արտակարգ իրավիճակներում հասարակական անվտանգությունն ապահովող շահագրգիռ պետական կառավարման մարմինների գործողությունների պլանավորում.

2) համագործակցության արդյունավետության բարձրացմանն ուղղված միջոցառումներ. դրանցով նախատեսվում է պետական կառավարման շահագրգիռ մարմինների վերապատրաստման ապահովում:

  1. Ծրագրով նախատեսված միջոցառումներից ակնկալվող արդյունքներն են՝

1) նախկինում ձեռք բերված արդյունքների ամրապնդում ու դրանց շարունակականության ապահովումը. Արտակարգ իրավիճակների նախարարությունը, պետական կառավարման մարմինների հետ, նախորդ տարիներին իրականացրել է ուսումնավարժություններ` սահմանամերձ համայնքներում և  պետական սահմանի անցման կետերում: Ձեռք բերված արդյունքները պահպանելու և առաջընթաց արձանագրելու հետ մեկտեղ՝ իրականացված միջոցառումները հնարավորություն ընձեռեցին բացահայտել պետական սահմանում և պետական սահմանի անցման կետերում արտակարգ իրավիճակներում հասարակական անվտանգության ապահովման առկա բացերը: Դրական արդյունքներն ամրապնդելու, առկա բացերը վերացնելու անհրաժեշտությունն ինքնին հանգում է նոր միջոցառումներ իրականացնելու գործընթացին: Արտակարգ իրավիճակների կառավարման ոլորտում օրեցօր ավելացող մարտահրավերները նոր պահանջներ են թելադրում կարողությունների զարգացման առումով: Այս պարագայում կարևոր գործոն է պետական կառավարման շահագրգիռ մարմինների հետ համագործակցության ու փորձի փոխանակման մշտական զարգացումը: Արտակարգ իրավիճակների ոլորտում համագործակցությունը պետք է ավելի խորացվի՝ գիտակցելով, որ մեր  հիմնական առաքելությունը մարդկանց բնականոն կյանքի ապահովումն ու դիմակայունության բարձրացումն է.

2) պետական կառավարման մարմինների արձագանքող ուժերի և ծառայությունների պատրաստվածության մակարդակի բարձրացումը. Համատեղ ուսումնավարժությունները և վերապատրաստման դասընթացները կնպաստեն պետական սահմանում և պետական սահմանի անցման կետերում արտակարգ իրավիճակներում հասարակական անվտանգություն ապահովող ուժերի և ծառայությունների պատրաստվածության բարձրացմանը և փորձի արդյունավետ փոխանակմանը.

3) սահմանամերձ բնակավայրերի բնակիչների շրջանում անվտանգության` այդ թվում արտակարգ իրավիճակներում հասարակական անվտանգության և դիմակայման մշակույթի ձևավորումը. Պետական սահմանում  և պետական սահմանի անցման կետերում արտակարգ իրավիճակներում հասարակական անվտանգությունն ապահովող շահագրգիռ պետական կառավարման մարմինների գործողությունների պլանավորման, արձագանքող ուժերի և ծառայությունների պատրասվածության բարձրացման հետ միաժամանակ պետք է բարձրացնել սահմանամերձ համայնքների բնակիչների իրազեկվածության մակարդակը: Սահմանամերձ համայնքներում բնակչության պաշտպանությունն ու պատրաստվածությունը շատ կարևոր է, որպեսզի բնակիչները պատրաստված լինեն տարատեսակ արտակարգ իրավիճակներին արձագանքելուն: Իրականացվելիք միջոցառումները իրական աջակցություն են համայնքներին` վերջիններիս դիմակայունության բարձրացման հարցում:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 


Հավելված N 2

ՀՀ կառավարության 201__ թվականի

 ________-ի ___-ի N____  որոշման

 

Ժ Ա Մ Ա Ն Ա Կ Ա Ց ՈՒ Յ Ց

 

ՊԵՏԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՈՒՄ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԻ ԱՆՑՄԱՆ ԿԵՏԵՐՈՒՄ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐՈՒՄ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆՆ ԱՊԱՀՈՎՈՂ 2019-2021 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՀԱՄԱՏԵՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ

 

հ/հ

ՆՊԱՏԱԿԸ

ԱԿՆԿԱԼՎՈՂ ԱՐԴՅՈՒՆՔԸ

ՄԻՋՈՑԱՌՄԱՆ
ԱՆՎԱՆՈՒՄԸ

ԺԱՄԿԵՏՆԵՐԸ

ԿԱՏԱՐՈՂներ

մասնակիցներ

ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԱՂԲՅՈՒՐԸ

1.      

Պետական սահմանի անցման կետերում արտակարգ իրավիճակներում հասարակական անվտանգությունն ապահովող ուժերի և ծառայությունների անձնակազմի պատրաստվածության բարձրացում

Պետական սահմանի անցման կետերում արտակարգ իրավիճակներում հասարակական անվտանգությունն ապահովող ուժերի և ծառայությունների անձնակազմի աշխատանքի արդյունավետության բարձրացում

Վերապատրաստման դասընթացների և ուսումնավարժությունների անցկացում

2019-2021

 

Արտակարգ իրավիճակների նախարարություն

 

Առողջապահության նախարարություն, Ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքեր, Ոստիկանություն, Պետական եկամուտների կոմիտե, Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին,

միջազգային աջակցող կազմակերպություններ (համաձայնությամբ)

ՀՀ օրենսդրությամբ չարգելված միջոցներ

 

1.1.  

Միջազգային չվերթներ իրականացնող օդանավակայանների պատրաստվածության բարձրացում («Զվարթնոց», «Գյումրի»)

1.2. 

Երկաթուղային անցման կետերի պատրաստվածության բարձրացում («Այրում»)

1.3.         

Պետական սահմանի ավտոմոբիլային անցման կետերի պատրաստվածության բարձրացում

«Բավրա»,

«Գոգավան-Պրիվոլնոյե»,

«Բագրատաշեն»

«Ագարակ»

2.     

Սահմանամերձ համայնքների բնակչության շրջանում անվտանգության և դիմակայման մշակույթի ձևավորում

Բարձրացնել սահմանամերձ համայնքների բնակիչների իրազեկվածության և պատրաստվածության  մակարդակը

 

Վերապատրաստման դասընթացների և ուսումնավարժությունների անցկացում

2019-2021

 

Արտակարգ իրավիճակների նախարարություն

Առողջապահության նախարարություն, Ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքեր, Ոստիկանություն, Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին,

միջազգային աջակցող կազմակերպություններ (համաձայնությամբ)

ՀՀ օրենսդրությամբ չարգելված միջոցներ

 

  • Քննարկվել է

    04.10.2018 - 19.10.2018

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Արտակարգ իրավիճակներ

  • Նախարարություն

    Արտակարգ իրավիճակների նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 8261

Տպել