Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

«Հայաստանի Հանրապետությունում տեղական արտադրության կենսապարարտանյութի բաշխման» կարգը հաստատելու, Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեում վերաբաշխում, Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի դեկտեմբերի 29-ի N 1313-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու ու Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը գումար հատկացնելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

                                                                 ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՏԵՂԱԿԱՆ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՍԱՊԱՐԱՐՏԱՆՅՈՒԹԻ ԲԱՇԽՄԱՆ» ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 1313-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՈՒ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ

 

1.

Իրավական ակտի անհրաժեշտությունը

«Հայաստանի Հանրապետությունում տեղական արտադրության կենսապարարտանյութի բաշխման» ընթացակարգը հաստատելու, Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեում վերաբաշխում, Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի դեկտեմբերի 29-ի N 1313-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու ու Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը գումար հատկացնելու մասին» ՀՀ կառավա-րության որոշման նախագիծը մշակվել է պարարտանյութերի տեղական արտադրությունը խթանելու և հողօգտագործողներին մատչելի պայմաններով կենսապարարտանյութերի տրամադրման նպատակով:

2.

Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

Հայաստանի Հանրապետությունում հիմնականում օգտագործվում են արտերկրից ներմուծված հանքային պարարտանյութերը, որոնց օգտագործման չափաքանակների գերազանցող քանակներով օգտագործումը, նպաստում է սննդամթերքում նիտրատների գերնորմատիվային կուտակումները, որն բացական ազդեցություն է ունենում քաղա-քացիների առողջության վրա: Հողօգտագործողների կողմից օգտագործվող պեստիցիդ-ները բացասական ազդեցություն են ունենում հողում նիտրիֆիկացնող բակտերիաների վրա: Վերջին տարիներին հանրապետությունում «Վ.Ի.Լ.Ա. գրուպ» ՍՊԸ-ի կողմից մշակվել, փորձարկվել և ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցվել են «Ազոֆո-ԱՖ» և «ԱՖ» տեսակի կենսապարարտանյութերը: Այս կենսապարարտանյութերը պարունակում են բույսի կենսագործունեության համար կարևոր ամինոթթուներ, մակրո ու միկրոտարրեր և ազոտոբակտերիաներ, որոնք նպաստում է հողի առողջացմանը, մթնոլորտային օդից ազատ ազոտի ֆիքսմանը և բույսերի համար մատչելի դարձնելուն:

«Ազոֆո-ԱՖ» և «ԱՖ» կենսապարարտանյութերի համատեղ օգտագործման դեպքում փորձարկումների արդյունքում բերքի հավելումը կազմել է 15-35%: Կենսապարարտանյութերը վտանգավոր չեն մարդու առողջության և շրջակա միջավայրի համար: Հողօգտագործողների շրջանում կենսապարարտանյութերի օգտագործման խրախուսման և իրազեկության բարձրացման, ինչպես նաև տեղական արտադրության խթանման ու ներմուծվող պարարտանյութերի կիրառումը տեղականով փոխարինելու նպատակով մշակվել է սույն որոշման նախագիծը:       

3.

Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը

Որոշման նախագծի ընդունման արդյունքում ոլորտում իրականացվող քաղաքականության փոփոխություն չի նախատեսվում:

4.

Կարգավորման նպատակը և բնույթը

Տեղական արտադրության խթանման ու ներմուծվող պարարտանյութերի կիրառումը տեղականով փոխարինելու, ինչպես նաև հողօգտագործողների շրջանում կենսապարարտանյութերի օգտագործման խրախուսում և իրազեկության բարձրացում:

5.

Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Նախագիծը մշակվել է ՀՀ գյուղատնտեսության նախարարության կողմից:

6.

Ակնկալվող արդյունքը

Որոշման ընդունման դեպքում կխթանվի տեղական պարարտանյութերի արտադրությունը ու ներմուծվող պարարտանյութերի կիրառումը կփոխարինվի տեղականով, ինչպես նաև հողօգտագործողների շրջանում կխրախուսվի կենսապարարտանյութերի օգտագործումը և կբարձրանա իրազեկության մակարդակը:

7.

Այլ տեղեկություններ

Հանրային քննարկման նպատակով որոշման նախագիծը տեղադրվել է  իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական՝ www.e-draft.am և ՀՀ գյուղա­տնտեսության նախարարության պաշտոնական՝ www.minagro.am  կայքերում:

 

 

                                                             ՏԵՂԵԿԱՆՔ

<<ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՏԵՂԱԿԱՆ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՍԱՊԱՐԱՐՏԱՆՅՈՒԹԻ ԲԱՇԽՄԱՆ>> ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 1555-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՈՒ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ ԸՆԴՈՒՆՎԵԼԻՔ ԱՅԼ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ԿԱՄ ԴՐԱՆՑ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

 

«Հայաստանի Հանրապետությունում տեղական արտադրության կենսապարարտանյութի բաշխման» ընթացակարգը հաստատելու, Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեում վերաբաշխում, Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի դեկտեմբերի 29-ի N 1313-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու ու Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը գումար հատկացնելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ և/կամ լրացումներ կատարելու անհրաժեշտություն չի առաջանում:

 

 

 

 

                                                                   ՏԵՂԵԿԱՆՔ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՏԵՂԱԿԱՆ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՍԱՊԱՐԱՐՏԱՆՅՈՒԹԻ ԲԱՇԽՄԱՆ» ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 1555-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՈՒ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ԿԱՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԲՅՈՒՋԵՆԵՐԻ ՎՐԱ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆԸ


 

«Հայաստանի Հանրապետությունում տեղական արտադրության կենսապարարտանյութի բաշխման» ընթացակարգը հաստատելու, Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեում վերաբաշխում, Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի դեկտեմբերի 29-ի N 1313-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու ու Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը գումար հատկացնելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման դեպքում պետական բյուջեում կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում ծախսերի և եկամուտների էական ավելացումներ կամ նվազեցումներ չեն նախատեսվում:

 

  • Քննարկվել է

    15.03.2017 - 30.03.2017

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Գյուղատնտեսություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 8743

Տպել