Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

«Հրապարակային հանրագրեր ներկայացնելու ձևաթուղթը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ՀԱՆՐԱԳՐԵՐ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ՁԵՎԱԹՈՒՂԹԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ

ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

  1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

Ազգային ժողովի կողմից 2017 թվականի դեկտեմբերի 21-ին ընդունվել է «Հանրագրերի մասին» ՀՕ-15-Ն օրենքը, որի 12-րդ հոդվածի 9-րդ մասի համաձայն՝ հրապարակային հանրագրերը ներկայացնելու ձևաթուղթը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Նույն օրենքի անցումային դրույթներում (18-րդ հոդվածի 1-ին մաս) սահմանվել է, որ օրենքի 12-րդ հոդվածն ուժի մեջ է մտնում 2019 թվականի հունվարի 1-ից:

Միևնույն ժամանակ, հարկ է նշել, որ Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի ապրիլի 8-ի N 541-Ն որոշման 1-ին կետին համապատասխան 2018 թվականի փետրվարի 26-ին ընդունվել է «Դատական  ակտերի  հարկադիր  կատարման  մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եվ լրացումներ կատարելու մասին» և «Հանրագրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը հաստատելու մասին» վարչապետի թիվ 176-Ա որոշումը: Որոշմամբ հաստատված հավելված 2-րդի 1-ին կետի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության կողմից  «Հրապարակային հանրագրեր ներկայացնելու ձևաթուղթը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը մինչև 2018 թվականի հոկտեմբերի 1-ին տասնօրյակը պետք է ներկայաց­վի Հայաստանի Հանրապետության կառա­վա­րության աշխատակազմ:

Վերոշարադրյալը վկայում է «Հրապարակային հանրագրեր ներկայացնելու ձևաթուղթը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման ընդունման անհրաժեշտության մասին:       

  1. 2. Կարգավորման նպատակը և ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունման արդյունքում կապահովվի հրապարակային հանրագրեր ներկայացնելու՝ օրենքով նախատեսված հնարավորության իրացումը:

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Նախագիծը մշակել է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը:

  • Քննարկվել է

    28.09.2018 - 13.10.2018

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Արդարադատություն, Առողջապահություն, Անվտանգություն, Գյուղատնտեսություն, Կրթություն և գիտություն, Պետական եկամուտներ, Բնապահպանություն, Ավիացիա, Քաղաքաշինություն, Միջազգային հարաբերություններ, Աշխատանք և զբաղվածություն, Սոցիալական ապահովություն, Էներգետիկա և բնական պաշարներ, Սպորտ և երիտասարդություն, Մշակութային, Էկոնոմիկա, Միջուկային անվտանգություն, Տրանսպորտ, Ֆինանսական, Տարածքային կառավարման և զարգացման, Տնտեսական, Արտակարգ իրավիճակներ, Սփյուռք, Պետական գույքի կառավարում, Կադաստր, Կոռուպցիայի դեմ պայքար, Մարդու իրավունքների եվրոպական դատարան, Պրոբացիա, Քրեակատարողական, Իրավական փոխօգնություն, Դատական ակտերի հարկադիր կատարում, Քրեական օրենսդրություն, Քաղաքացիական և առևտրային օրենսդրություն, Սահմանադրական և վարչական օրենսդրություն, Սնանկություն, Էլեկտրոնային արդարադատություն, Նոտարական, Քաղաքացիական կացության ակտերի գրանցում, Քրեական դատավարություն, Քաղաքացիական դատավարություն, Հաշտարարություն, Անչափահասների արդարադատություն, Մշակութային շարժական ժառանգության պահպանություն և օգտագործում, Պատմամշակութային անշարժ ժառանգության պահպանություն, Ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանություն, Ժամանակակից արվեստ, Պետական գույքի մասնավորեցում, Պետական գույքի օտարում, Գույքի հավատարմագրային կառավարում, Պետական գույքի հաշվառում, Պետական գույքի նվիրատվություն և նվիրաբերություն, Պետական գույքի վարձակալություն, Պետական գույքի օգտագործում և սպասարկում, Սպորտային տուրիզմ, Սպորտային բժշկություն և հակադոպինգային ծառայություն, Արտահիվանդանոցային բժշկական օգնություն և սպասարկում, Հիվանդանոցային բժշկական օգնություն և սպասարկում, Հանրային առողջապահություն, Մոր և մանկան առողջության պահպանում, Էլեկտրոնային առողջապահություն, Հասարակական կարգի պահպանություն, հասարակական անվտանգության ապահովում և համայնքային ոստիկանություն, Թրաֆիքինգի և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքար, Ընտանեկան բռնությունների դեմ պայքար և անչափահասների իրավունքների պաշտպանություն, Ճանապարհային երթևեկության անվտանգություն, Ատոմային էներգիայի օգտագործում, Էներգետիկա (էլեկտրաէներգետիկական, ջերմամատակարարման, գազամատակարարման համակարգեր), Ջրային տնտեսություն, Հեռահաղորդակցություն(էլեկտրոնային հաղորդակցութուն), Փոստային կապ, Հանրային ծառայություն, Սպառողական, Տեղեկատվության ազատություն ապահովման

  • Նախարարություն

    Արդարադատության նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 7266

Տպել