Հիշել նախագիծը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 13-Ի N 85-Ն ՆՈՐՄԱՏԻՎ ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՐԱՄԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 13-Ի N 85-Ն ՆՈՐՄԱՏԻՎ ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՐԱՄԱՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածով.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝

 

  1. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի 2013 թվականի մայիսի 13-ի Իրավաբանական անձանց պետական միասնական գրանցամատյանի տեղեկություններից օգտվելու կարգը, պետական միասնական գրանցամատյանից տրամադրվող քաղվածքների ձևերը հաստատելու, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի 2011 թվականի հոկտեմբերի 17-ի N 168-Ն հրամանը ուժը կորցրած ճանաչելու մասին N 85-Ն նորմատիվ հրամանի Հավելված N 1-ը լրացնել հետևյալ բովանդակությամբ 3.1 մասով.

3.1 օտարերկրյա իրավաբանական անձի ռեդոմիցիլացված լինելու դեպքում տրվող քաղվածքը, ի լրումն սույն հրամանի N 4-13 Հավելվածներում թվարկված տեղեկությունների, բովանդակում է ռեդոմիցիլացման մասին հետևյալ տեղեկությունները.

օտարերկրյա պետությունում գրանցման համարը

օտարերկրյա պետությունում գրանցման ամսաթիվը

օտարերկրյա պետության գրանցումից դուրս գալու ամսաթիվը

oտարերկրյա իրավաբանական անձի և այդ անձի կողմից իրականացվող գործունեության տեսակների դասակարգման, կոդավորման մասին տվյալներ՝ առկայության դեպքում,

oտարերկրյա իրավաբանական անձի հարկ վճարողի և սոցիալական վճարների պարտավորվածությամբ ծանրաբեռնվածության վերաբերյալ տվյալներ՝ առկայության դեպքում:

  1. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը:

 

 

  • Քննարկվել է

    28.09.2018 - 13.10.2018

  • Տեսակ

    Հրաման

  • Ոլորտ

    Արդարադատություն, Քաղաքացիական և առևտրային օրենսդրություն

  • Նախարարություն

    Արդարադատության նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 7111

Տպել