Հիշել նախագիծը

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 22-Ի ԹԻՎ 624-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻՆ ԿԻՑ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՕՐԻՆԱԿԵԼԻ ԱՇԽԱՏԱԿԱՐԳԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄ

Նախագծով սահմանվում են ՀՀ նախարարին կից ստեղծվող հասարակական խորհրդի ստեղծման նպատակները, հասարակական խորհրդի գործառույթները, հասարակական խորհրդի աշխատակարգը, ինչպես նաև սահմանվում են նախագծից բխող ենթաօրենսդրական ակտերի մշակման և ընդունման ժամկետները:

  • Քննարկվել է

    14.09.2018 - 29.09.2018

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Արդարադատություն, Առողջապահություն, Գյուղատնտեսություն, Կրթություն և գիտություն, Աշխատանք և զբաղվածություն, Սոցիալական ապահովություն, Սպորտ և երիտասարդություն, Մշակութային, Էկոնոմիկա, Տրանսպորտ, Ֆինանսական, Տարածքային կառավարման և զարգացման, Տնտեսական, Սփյուռք, Կոռուպցիայի դեմ պայքար

  • Նախարարություն

    Արդարադատության նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 7788

Տպել

Առաջարկներ`

Թաթուլ Ստեփանյան

16.09.2018

Առաջարկում եմ խորհրդի անդամին տրամադրել որևէ տարբերանշան կամ վկայական որը նույնականացնում է վերջինիս կարգավիճակը, օժտել նրան սահմանված մակարդակում սեփական նախաձեռնությամբ անարգել ծանոթանալ փաստաթղերի, ծրագրերի, նախագծերի և նախարարության աշխատակազմի միջոցով ստեղծել լիարժեք հնարավորություն սեփական տեսակետը արտահայտելու, ներկայացնելու համար:

Թաթուլ Ստեփանյան

16.09.2018

Առաջարկում եմ խորհրդի անդամներին որոշակի լիազորություններով օժտել, որոնց օգնությամբ նա կտարբերվի ՙՙոչ անդամներից՚՚:

Թաթուլ Ստեփանյան

16.09.2018

Առաջարկում եմ իրավական փաստաթղթերի նախագծերի ամփոփաթերթերում հատուկ բաժին հատկացնել հասարակական խորհրդի կարծիքի համար և դա լինի պարտադիր պահանջ: Իսկ ոչ իրավական կարգավիճական ունեցող փաստաթղթերի դեպքում առանձին բաժնով ներկայացնել խորհրդի դիրքորոշումը տվյալ հարցի վերաբերյալ:

Տեսնել ավելին