Լրամշակման փուլում է
«Օտարերկրացիների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ
-
5 - Կողմ
-
1 - Դեմ
Նախագիծ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
«ՕՏԱՐԵՐԿՐԱՑԻՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Օտարերկրացիների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ՝ Օրենք) 3-րդ հոդվածի տասներորդ պարբերությունը «օրինական հիմքերի բացակայության» բառերից հետո լրացնել «կամ օտարերկրացու կողմից Հայաստանի Հանրապետությունում հանցագործություն կատարելու համար օրինական ուժի մեջ մտած դատավճռով ազատազրկման դատապարտվելու:» բառերով:
Հոդված 2. Օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել «ը)» եթակետով հետևյալ խմբագրությամբ.
«ը) նա արտաքսվել է Հայաստանի Հանրապետությունում հանցագործություն կատարելու համար օրինական ուժի մեջ մտած դատավճռով ազատազրկման դատապարտվելու պատճառով և արտաքսման մասին որոշման ուժի մեջ մտնելուց հետո չի անցել ոչ մեծ և/կամ միջին ծանրության հանցագործություն կատարելու դեպքում՝ երեքից հինգ տարի, իսկ ծանր և առանձնապես ծանր հանցագործություն կատարելու դեպքում՝ հինգից տասը տարի:»:
Հոդված 3. Օրենքի 19-րդ հոդվածի «ա)» կետը «երեք տարի» բառերից հետո լրացնել, իսկ Հայաստանի Հանրապետությունում հանցագործություն կատարելու համար օրինական ուժի մեջ մտած դատավճռով ազատազրկման դատապարտվելու դեպքում, եթե արտաքսման որոշման որոշման ուժի մեջ մտնելու պահից չեն անցել սույն օրենքի 8-րդ հոդվածի «ը)» կետով նախատեսված ժամկետները» բառերը:
Հոդված 4. Օրենքի 36-րդ հոդվածը լրացնել 2.1 կետով՝ հետևյալ բովանդակությամբ.
«2.1 Սույն օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի «ը» կետով նախատեսված պատճառով կայացված արտաքսման որոշումն ի կատար է ածվում օտարերկրացու կողմից Հայաստանի Հանրապետությունում դատավճռով սահմանված ազատազրկման պատիժը կրելուց հետո, իսկ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով և ներպետական օրենսդրությամբ սահմանված կարգով դատապարտյալի փոխանցման դեպքում՝ փոխանցումն իրականացնելուց հետո:»:
Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
-
Քննարկվել է
12.09.2018 - 28.09.2018
-
Տեսակ
Օրենք
-
Ոլորտ
Արդարադատություն, Անվտանգություն
-
Նախարարություն
Արդարադատության նախարարություն
Դիտումներ` 7949
Տպել