Հիշել նախագիծը
Ընդերքօգտագործման թափոնների վերամշակման կարգը սահմանելու մասին
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
-----------------------2017 թվականի N –Ն
ԸՆԴԵՐՔՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԹԱՓՈՆՆԵՐԻ ՎԵՐԱՄՇԱԿՄԱՆ
ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքի 60.2-րդ հոդվածի 4-րդ մասին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
- Սահմանել ընդերքօգտագործման թափոնների վերամշակման կարգը` համաձայն հավելվածի:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը:
Հավելված
ՀՀ կառավարության 2017 թվականի
______________ -ի № _______-Ն որոշման
Կ Ա Ր Գ
ԸՆԴԵՐՔՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԹԱՓՈՆՆԵՐԻ ՎԵՐԱՄՇԱԿՄԱՆ
- Սույն կարգով կարգավորվում են ընդերքօգտագործման թափոնների վերամշակում իրականացնելու հետ կապված հարաբերությունները:
- Սույն կարգի դրույթները տարածվում են օգտակար հանածոների արդյունահանման և (կամ) ընդերքօգտագործման թափոնների վերամշակման թույլտվություն ունեցող ընդերքօգտագործողների վրա:
- Ընդերքօգտագործման թափոնների վերամշակումն իրականացվում է ընդերքօգտագործողների միջոցներով՝ ընդերքօգտագործման թափոնների վերամշակման պլանին համապատասխան:
- Ընդերքօգտագործման թափոնների վերամշակման ընդերքօգտագործման իրավունք ունեցող անձը շահագործման ընթացքում և փակումից հետո պարտավոր է իրականացնել ընդերքօգտագործման թափոնների վերամշակման պլանով նախատեսված միջոցառումները՝ շրջակա միջավայրին և մարդկանց առողջությանը հասցվող վնասի և վթարների կանխարգելման կամ նվազագույնի հասցնելու նպատակով:
- Ընդերքօգտագործման թափոնների վերամշակման օբյեկտում և ազդակիր տարածքներում իրականացվում է շրջակա միջավայրի հիմնական բաղադրիչների (օդ, հող, ջուր և այլն) մոնիթորինգ:
- Ընդերքօգտագործման թափոնների վերամշակման պլաններով նախատեսված միջոցառումները պետք է իրականացվեն լավագույն տեխնոլոգիաների կիրառմամբ՝ հաշվի առնելով ընդերքօգտագործման թափոնների վերամշակման օբյեկտների տեխնիկական առանձնահատկությունները, աշխարհագրական դիրքը և բնապահպանական պայմանները:
- Այն ընդերքօգտագործողները, որոնք վերամշակում են ընդերքօգտագործման թափոններ, իրականացնում են միայն ընդերքօգտագործման թափոնների վերամշակման պլանով նախատեսված միջոցառումները:
- Ընդերքօգտագործման վտանգավոր թափոնների վերամշակման գործունեությունն ենթակա է լիցենզավորման՝ համաձայն <<Լիցենզավորման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի:
- Ընդերքօգտագործողի կողմից ընդերքօգտագործման թափոնների վերամշակման օբյեկտի համար մշակվում և հաստատվում է անվտանգության վկայագիր՝ համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի նոյեմբերի 11-ի <<Հայաստանի Հանրապետության արդյունաբերական օբյեկտի անվտանգության վկայագրի կանոնադրությունը հաստատելու մասին>> № 702 որոշման պահանջի:
- Ընդերքօգտագործման թափոնների վերամշակման արդյունքում առաջացած արտադրանքը պետք է համապատասխանի սանիտարահիգիենիկ պահանջներին և ունենա հիգիենիկ փորձագիտական եզրակացություն:
-
Քննարկվել է
14.03.2017 - 03.04.2017
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Բնապահպանություն
-
Նախարարություն
Շրջակա միջավայրի նախարարություն
Դիտումներ` 9466
Տպել