Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեի եկամուտներն ու ծախսերն ավելացնելու, Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 28-ի N 1717-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին
-
0 - Կողմ
-
0 - Դեմ
Հիմնավորում
ՀՀ կառավարության <<Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեի եկամուտներն ու ծախսերն ավելացնելու, Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 28-ի N 1717-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին>> որոշման նախագծի վերաբերյալ
Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի փետրվարի 7-ի N 83-Ա որոշման հիման վրա Հայաստանի Հանրապետության, «Հարավկովկասյան երկաթուղի» փակ բաժնետիրական ընկերության և «Ռուսական երկաթուղիներ» բաց բաժնետիրական ընկերության միջև 2008 թվականի փետրվարի 13-ին կնքված «Հայկական երկաթուղու համակարգը «Ռուսական երկաթուղիներ» բաց բաժնետիրական ընկերության կողմից ստեղծված «Հարավկովկասյան երկաթուղի» փակ բաժնետիրական ընկերությանը փոխանցելու մասին» կոնցեսիոն պայմանագրի 2-3 հոդվածով նախատեսված է, որ Կոնցեդենտը սուբսիդավորում է (մասնակի փոխհատուցում է) համաձայնեցված ծավալներով և ուղղություններով ուղևորափոխադրումների կոնցեսիոների տարեկան վնասը կոնցեսիոների կողմից անկախ աուդիտորի կողմից այդ վնասների հաստատված հաշվարկների ներկայացման պարագայում: Սուբսիդիայի համաձայնեցված չափը կազմում է 2009-2010 թվականներին` 10 տոկոս, 2011-2012 թվականներին` 15 տոկոս, 2013 թվականին` 20 տոկոս, 2014-2015 թվականներին` 25 տոկոս, 2016 թվականից մինչև 2038 թվականը` 30 տոկոս:
2018 թվականին 2017 թվականի արդյունքներով սուբսիդիայի վճարման չափը կազմել է 346,989,8 հազար դրամ, սակայն նկատի ունենալով որ 2018 թվականի ՀՀ պետական բյուջեով նախատեսված է եղել 308,400.0 հազար դրամ, պահանջվող 38,589.8 հազար դրամի մասով ձևակերպվել է կրեդիտորական պարտք: Սուբսիդիայի ավելացումը կամ նվազեցումը ըստ էության պետական բյուջեի համար լրացուցիչ ծախս կատարելու անհրաժեշտություն չի առաջացնում, քանի որ սուբսիդիան վճարվում է ընկերության կողմից ՀՀ պետական բյուջե վճարվող կոնցեսիոն վճարին համարժեք չափով: 2018թ կոնցեսիոն վճարի պլանավորված չափը եղել է 308,400.0 հազար դրամ, որի դիմաց ընկերության կողմից վճարվել է 346,991.0 հազար դրամ, այսինքն 38,591.0 հազար դրամ ծրագրավորվածից ավելի:
-
Քննարկվել է
30.08.2018 - 16.09.2018
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Տրանսպորտ
-
Նախարարություն
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն
Դիտումներ` 7657
Տպել