«Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի նոյեմբերի 10-ի N 1640-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ
-
0 - Կողմ
-
2 - Դեմ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 10-Ի N 1640-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի նոյեմբերի 10-ի
N 1640-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է ՀՀ կառավարության 2017 թվականի դեկտեմբերի 28-ի N 1731-Ա և 2018 թվականի մայիսի 3-ի 519-Ա որոշումների կատարման անհրաժեշտությամբ:
Ընթացիկ իրավիճակը
Վերոնշյալ որոշումների հիման վրա սպանդանոցների կառուցման նպատակով «Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոն» հիմնադրամի և Ծառայության հետ համագործակցության արդյունքում կազմակերպված «Աջակցություն սկսնակ ձեռներեցներին» ծրագրի շրջանակներում շահառուների հետ 25 տարով անհատույց օգտագործման պայմանագրի կնքման գործընթացի իրականացման ժամանակ պարզվել է, որ ըստ ՀՀ կառավարության ենթակայության անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեից ստացված միասնական տեղեկանքների, հանձնվող տարածքները ՀՀ կառավարության 2011 թվականի նոյեմբերի 10-ի N 1640-Ն որոշման համաձայն «Անասնաբուժասանիտարիայի, սննդամթերքի անվտանգության և բուսասանիտարիայի ոլորտի ծառայությունների կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը ամրակցված են անհատույցի օգտագործման իրավունքով:
Առաջարկվող կարգավորման նպատակը և բնույթը
Նախագծով առաջարկվում է անհատույց օգտագործման իրավունքով ամրակցված տարածքների նկատմամբ չեղյալ համարել գույքերի ամրակցման պահանջը՝ շահառուների հետ պայմանագրերի կնքման և կառավարության որոշմամբ սահմանված ներդրումային ծրագրերի ընթացքի ապահովման նպատակով:
Նախագծերի ընդունման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության աշխատակազմի կողմից:
Ակնկալվող արդյունքը
Նախագծը ընդունմամբ հնարավորությունը կտրվի շահառուներին իրականացնել սպանդանոցների կառուցման գործընթացը՝ ապահովելով կենդանական ծագման մթերքի սպանդանոցային մորթը, ինչպես նաև ստեղծելով նոր աշխատատեղեր:
Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի նոյեմբերի 10-ի N 1640-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ կատարելու անհրաժեշտության բացակայության մասին
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի նոյեմբերի 10-ի N 1640-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ իրավական ակտերում փոփոխություններ և լրացումներ կատարելու անհրաժեշտություն չկա:
Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի նոյեմբերի 10-ի N 1640-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ ՀՀ պետական բյուջեում ծախսերի և եկամուտների էական ավելացման և նվազեցման բացակայության մասին
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի նոյեմբերի 10-ի N 1640-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում եկամուտների և ծախսերի էական ավելացում կամ նվազում չի նախատեսվում:
-
Քննարկվել է
28.08.2018 - 12.09.2018
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Գյուղատնտեսություն
Դիտումներ` 7458
Տպել