Լրամշակման փուլում է
«ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԶԲԱՂԵՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱUԻՆ
-
0 - Կողմ
-
1 - Դեմ
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
«ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԶԲԱՂԵՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱUԻՆ
Հոդված 1. «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության 2013 թվականի դեկտեմբերի 12-ի ՀՕ-157-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 7-րդ հոդվածում 4.1-ին մասում «հատուկ քննչական ծառայության ծառայողներին և քննչական կոմիտեի ծառայողներին» բառերը փոխարինել «հատուկ քննչական ծառայությունում և քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց» բառերով:
Հոդված 2. Օրենքի 8-րդ հոդվածի 3.1-ին մասում «հատուկ քննչական ծառայության և քննչական կոմիտեի ծառայողներին» բառերը փոխարինել «հատուկ քննչական ծառայությունում և քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց» բառերով:
Հոդված 3. Օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասը «հավելվածով» բառից հետո լրացնել «, բացառությամբ Պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչության ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց» բառերով:
Հոդված 4. Օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1. Դատախազին վճարվում է հավելավճար դատախազի, դատախազության քննիչի, քննիչի պաշտոնում աշխատած, հատուկ քննչական ծառայությունում և/կամ քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնելու (այդ թվում՝ այդ պաշտոնը որպես պետական հատուկ ծառայող զբաղեցնելու) յուրաքանչյուր տարվա համար 2 տոկոսի չափով:»:
Հոդված 5. Օրենքի 3-րդ գլուխը լրացնել հետևյալ բովանդակությամբ 14.1-ին, 14.2-րդ և 14.3-րդ հոդվածներով.
«Հոդված 14.1. Հատուկ քննչական ծառայությունում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց վարձատրությունը
- Հատուկ քննչական ծառայությունում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց պաշտոնային դրույքաչափերի հաշվարկման գործակիցները սահմանվում են սույն օրենքի հավելված 1-ով։
- Հատուկ քննչական ծառայությունում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձին վճարվում է հավելավճար՝ հատուկ քննչական ծառայությունում և/կամ քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնելու (այդ թվում նաև այդ պաշտոնը որպես պետական հատուկ ծառայող զբաղեցնելու), դատախազի, դատախազության քննիչի կամ քննիչի պաշտոնում աշխատած յուրաքանչյուր տարվա համար 2 տոկոսի չափով:
- Հատուկ քննչական ծառայությունում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձը դասային աստիճանի համար ստանում է հավելավճար։
- Հատուկ քննչական ծառայությունում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձին վճարվող հավելավճարի ընդհանուր չափը չի կարող գերազանցել սույն օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված չափը:
- Սույն օրենքի 18-21-րդ հոդվածներով սահմանված դրույթները չեն տարածվում հատուկ քննչական ծառայությունում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց վարձատրության հետ կապված հարաբերությունների վրա:
Հոդված 14.2 Քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց վարձատրությունը
- Քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց պաշտոնային դրույքաչափերի հաշվարկման գործակիցները սահմանվում են սույն օրենքի հավելված 1-ով։
- Քննչական կոմիտեում պաշտոն զբաղեցնող անձին վճարվում է հավելավճար՝ քննչական կոմիտեում և/կամ հատուկ քննչական ծառայությունում ինքնավար պաշտոն զբաղեցնելու (այդ թվում՝ այդ պաշտոնը որպես պետական հատուկ ծառայող զբաղեցնելու), դատախազի, դատախազության քննիչի կամ քննիչի պաշտոնում աշխատած յուրաքանչյուր տարվա համար 2 տոկոսի չափով:
- Քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձը դասային աստիճանի համար ստանում է հավելավճար։
- Քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձին վճարվող հավելավճարի ընդհանուր չափը չի կարող գերազանցել սույն օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված չափը:
- Քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց, ծառայության առանձնահատկություններով պայմանավորված, տրվում են հավելումներ, որոնց վճարման դեպքերը, չափերը և կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության Կառավարությունը:
- Սույն օրենքի 18-21-րդ հոդվածներով սահմանված դրույթները չեն տարածվում Քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց վարձատրության հետ կապված հարաբերությունների վրա:
Հոդված 14.3 Պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչության ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց վարձատրությունը
- Պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչության ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց հիմնական աշխատավարձի չափը որոշվում է սույն օրենքի 9-րդ հավելվածով` տվյալ պաշտոնի համար սահմանված համապատասխան գործակցի և բազային աշխատավարձի արտադրյալով:
- Պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչության ինքնավար պաշտոն զբաղեցնող անձինք կոչման համար ստանում են հավելավճար սույն օրենքի 7-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված կարգով:
- Պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչության ինքնավար պաշտոն զբաղեցնող անձինք հավելավճար են ստանում համապատասխան վարչությունում աշխատած յուրաքանչյուր տարվա համար՝ 2 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան սույն օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված չափը:
- Պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչության ինքնավար պաշտոն զբաղեցնող անձին վճարվող հավելավճարի ընդհանուր չափը չի կարող գերազանցել սույն օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված չափը:
- Սույն օրենքի 18-21-րդ հոդվածներով սահմանված դրույթները չեն տարածվում Պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչության ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց վարձատրության հետ կապված հարաբերությունների վրա:
Հոդված 6. Օրենքի 4-րդ գլխի վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆ ԶԲԱՂԵՑՆՈՂՆԵՐԻ, ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԵՎ ՓՐԿԱՐԱՐ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅՈՒՆԸ»:
Հոդված 7. Ուժը կորցրած ճանաչել Օրենքի 15-րդ և 15.1-ին հոդվածները, 18-րդ հոդվածի 1.1-ին և 19-րդ հոդվածի 3.2-րդ մասերը:
Հոդված 8. Օրենքի 19-րդ հոդվածի 3.1-ին մասից հանել «, բացառությամբ սույն հոդվածի 3.2-րդ մասով նախատեսված դեպքի» բառերը:
Հոդված 9. Օրենքի 9-րդ հավելվածի աղյուսակից հանել «ՀՀ կառավարությանն առընթեր» բառերը:
Հոդված 10. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
-
Քննարկվել է
29.08.2018 - 13.09.2018
-
Տեսակ
Օրենք
-
Ոլորտ
Հանրային ծառայություն, Քաղաքացիական ծառայություն, Կառավարչական իրավահարաբերություն
-
Նախարարություն
Վարչապետի աշխատակազմ
Դիտումներ` 9363
Տպել