Լրամշակման փուլում է
«ԴԱՏԱԿԱՆ ԴԵՊԱՐՏԱՄԵՆՏՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
0 - Կողմ
-
0 - Դեմ
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
«ԴԱՏԱԿԱՆ ԴԵՊԱՐՏԱՄԵՆՏՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Դատական դեպարտամենտում ծառայության մասին» 2018 թվականի հունիսի 13-ի ՀՕ-336-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 11-րդ հոդվածում՝
1) 1-ին մասում «դատարանի» բառը փոխարինել «դատավորի» բառով:
2) 2-րդ մասից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 3-րդ մաս.
«3.Դատական ծառայության պաշտոններն են՝ դատավորի օգնականի, դատավորի գործավարի և դատական նիստերի քարտուղարի պաշտոնները, ընդ որում՝ դատավորին կցված դատական ծառայության պաշտոններն են՝ դատավորի օգնականի և դատավորի գործավարի պաշտոնները»:
Հոդված 2. ՈՒժը կորցրած ճանաչել օրենքի 12-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետը:
Հոդված 3. Օրենքի 13-րդ հոդվածում ՝
1) ուժը կորցրած ճանաչել 1-ին մասի 1-ին կետը
2) ուժը կորցրած ճանաչել 2-րդ մասը:
Հոդված 4. Օրենքի 14-րդ հոդվածում ՝
1) 3-րդ մասում «4-6» թվերը փոխարինել «5-6» թվերով:
2) ուժը կորցրած ճանաչել 4-րդ մասը:
Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակաման օրվան հաջորդող տասներորդ օրը:
-
Քննարկվել է
29.08.2018 - 13.09.2018
-
Տեսակ
Օրենք
-
Ոլորտ
Հանրային ծառայություն, Քաղաքացիական ծառայություն, Կառավարչական իրավահարաբերություն
-
Նախարարություն
Վարչապետի աշխատակազմ
Դիտումներ` 8093
Տպել