Լրամշակման փուլում է
«ՄԱՔՍԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
0 - Կողմ
-
0 - Դեմ
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
«ՄԱՔՍԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Մաքսային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության 2002 թվականի հուլիսի 3-ի ՀO-402-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 1-ին հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետևյալ բովանդակությամբ.
«Հոդված 1. Օրենքի կարգավորման առարկան
Սույն օրենքը կարգավորում է Հայաստանի Հանրապետության մաքսային ծառայության` որպես պետական ծառայության առանձին տեսակի, առանձնահատկությունները:»:
Հոդված 2. Օրենքի 2-րդ հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետևյալ բովանդակությամբ.
«Հոդված 2. Հայաստանի Հանրապետության մաքսային ծառայության մասին օրենսդրությունը
- Հայաստանի Հանրապետությանմաքսայինծառայության մասին օրենսդրությունը բաղկացած է սույն օրենքից, «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքից, «Հանրային ծառայության մասին» օրենքից, մաքսային հարաբերությունները կարգավորող իրավական ակտերից և մաքսային ծառայության հարցերը կարգավորող իրավական այլ ակտերից:
- Մաքսային ծառայողների աշխատանքային հարաբերություններին վերաբերող հարցերը, որոնք կարգավորված չեն սույն օրենքով կարգավորվում են «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքով և «Հանրային ծառայության մասին» օրենքով:
- Սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված իրավական ակտերով այդ հարաբերությունները կարգավորված չլինելու դեպքում դրանք կարգավորվում են Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրությամբ:»:
Հոդված 3. Օրենքի 5-րդ հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետևյալ բովանդակությամբ.
«Հոդված 5. Սույն օրենքի գործողության ոլորտը
- Սույն օրենքի գործողությունը տարածվում է մաքսային մարմիններում իրավապահ գործառույթներ իրականացնող ծառայողների, նախաբացթողումային հսկողություն, ներքին անվտանգության ապահովման գործառույթներ իրականացնող ծառայողների, ինչպես նաև մաքսատանը և մաքսակետում ծառայություն իրականացնող մաքսային ծառայողների վրա:
- Մաքսային մարմնի ղեկավարը և նրա տեղակալները համարվում են վարչական պաշտոն զբաղեցնող անձինք և նրանց վրա սույն օրենքի գործողությունը տարածվում է միայն ուղղակիորեն նախատեսված դեպքերում:
- Մաքսայինմարմիններում նախատեսվում են նաև մաքսայինմարմինների գործունեության տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց հաստիքներ, որոնց աշխատանքային հարաբերությունները կարգավորվում են աշխատանքային օրենսգրքով:»:
Հոդված 4. Օրենքի 7-րդ հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետևյալ բովանդակությամբ.
«Հոդված 7. Մաքսային ծառայության պաշտոնները
- Մաքսային ծառայության պաշտոնները դասակարգվում են խմբերի՝ ելնելով այդ պաշտոնները զբաղեցնող անձանց աշխատանքի կազմակերպման և ղեկավարման պատասխանատվության, որոշումներ կայացնելու լիազորությունների, գործունեության ազդեցության, շփումների և ներկայացուցչության, խնդիրների բարդության և դրանց լուծման, ինչպես նաև մասնագիտական գիտելիքների և կոմպետենցիաների տեսանկյունից ներկայացվող պահանջներից:
- Մաքսայինծառայության պաշտոնները դասակարգվում են հետևյալ խմբերի.
1) մաքսային ծառայության բարձրագույն պաշտոններ,
2) մաքսային ծառայության գլխավոր պաշտոններ,
3) մաքսային ծառայության առաջատար պաշտոններ,
4) մաքսային ծառայության կրտսեր պաշտոններ:
- Մաքսային ծառայության պաշտոնների խմբերում պաշտոնների դասակարգումն իրականացվում է մաքսային ծառայության պաշտոնների անվանացանկով, որը հաստատվում է «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքով սահմանված կարգով: Մաքսային մարմնի ղեկավարը և տեղակալները համարվում են վարչական պաշտոն զբաղեցնող անձինք, որոնց պաշտոնները չեն ներառվում մաքսային ծառայության պաշտոնների անվանացանկում:
- Մաքսային ծառայության պաշտոնների անվանացանկով նախատեսված պաշտոններ զբաղեցնող անձինք համարվում են մաքսային ծառայողներ:»:
Հոդված 5. Օրենքի 8-րդ հոդվածի`
- 1-ին մասի առաջին նախադասությունը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետևյալ բովանդակությամբ.
Մաքսային ծառայության պաշտոն զբաղեցնելու իրավունք ունեն համապատասխան պաշտոնի նկարագրի պահանջները բավարարող, հայերենին տիրապետող, 18 տարին լրացած Հայաստանի Հանրապետության քաղաքացիները:
- 1-ին մասի երկրորդ նախադասությունում «կոմիտեի» բառից հետո լրացնել «ղեկավարի» բառը.
- 1-ին մասի երկրորդ նախադասությունում «աշխատանքային ունակությունների» բառերը փոխարինել «կոմպետենցիաների» բառով.
- 1-ին մասի երկրորդ նախադասությունում «պահանջները սահմանող`» բառերից հետո լրացնել «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքով սահմանված կարգով» բառերը.
- 2-րդ մասն ուժը կորցրած ճանաչել.
- 3-րդ մասում «մաքսային ծառայության» բառերից հետո լրացնել «բարձրագույն,» բառը.
- 3-րդ մասում «օրենքով» բառը փոխարինել «հոդվածի 4-րդ և 5-րդ մասերով» բառերով.
- 4-րդ մասն ուժը կորցրած ճանաչել.
- լրացնել հետևյալ բովանդակությամբ 5-րդ մասով.
«5. Մաքսային մարմնի ղեկավարի և նրա տեղակալի պաշտոններ զբաղեցնող անձանց վրա չեն տարածվում սույն օրենքով սահմանված մրցույթի, կատարողականի գնահատման և վերապատրաստման հետ կապված նորմերը:»:
Հոդված 6. Օրենքի 9-12-րդ հոդվածներն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 7. Օրենքի 13-րդ հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետևյալ բովանդակությամբ.
«Հոդված 13. Մաքսային ծառայության պաշտոն զբաղեցնելու համար անցկացվող մրցույթը
- Մաքսային ծառայության պաշտոններում նշանակումները կատարվում են մրցույթի արդյունքներով: Մաքսային ծառայության պաշտոններում մրցույթը կազմակերպվում և անցկացվում է «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքով սահմանված կարգով՝ մաքսային մարմնի կողմից:
- Մրցույթին չի կարող մասնակցել այն քաղաքացին, ով չի բավարարում սույն օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասով և 49-րդ հոդվածով սահմանված պահանջները, և (կամ) առկա է «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածով նախատեսված հիմքերից որևէ մեկը:
- Մաքսային մարմնի ղեկավարի և նրա տեղակալների վրա չեն տարածվում սույն օրենքով սահմանված մրցույթի հետ կապված նորմերը:»:
- Մաքսային ծառայողների առաջխաղացումն իրականացվում է սույն օրենքով սահմանված մրցույթի արդյունքների հիման վրա:»:
Հոդված 8. Օրենքի 14-րդ հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետևյալ բովանդակությամբ.
«Հոդված 14. Հարկային ծառայության պաշտոնի նկարագրի` կրթության և աշխատանքային ստաժի չափանիշները, մաքսային ծառայության պաշտոնի նշանակումը
- Մաքսային ծառայության պաշտոններ զբաղեցնելու համար անհրաժեշտ են աշխատանքային ստաժի և փորձի առնվազն հետևյալ չափանիշները.
1) Մաքսային ծառայության բարձրագույն պաշտոնների համար՝ հանրային ծառայության առնվազն հինգ տարվա ստաժ կամ յոթ տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ պաշտոնի անձնագրով պահանջվող աշխատանքի բնագավառում` յոթ տարվա աշխատանքային ստաժ:
2) Մաքսային ծառայության գլխավոր պաշտոնների համար՝ հանրային ծառայության առնվազն երեք տարվա ստաժ կամ հինգ տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ պաշտոնի նկարագրով պահանջվող աշխատանքի բնագավառում` հինգ տարվա աշխատանքային ստաժ.
3) Մաքսային ծառայության առաջատար պաշտոնների համար` հանրային ծառայության առնվազն մեկ տարվա ստաժ կամ երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ պաշտոնի նկարագրով պահանջվող աշխատանքի բնագավառում` երեք տարվա աշխատանքային ստաժ:
4) Մաքսային ծառայության կրտսեր պաշտոնների համար աշխատանքային ստաժ չի պահանջվում:
- Մաքսային ծառայության պաշտոններում մրցույթի արդյունքներով պաշտոնի նշանակում և պաշտոններից ազատում է մաքսային մարմնի ղեկավարը:»:
Հոդված 9. Օրենքի 15-րդ հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետևյալ բովանդակությամբ.
«Հոդված 15. Մաքսային ծառայողների կատարողականի գնահատումը, վերապատրաստումը
- Մաքսայինծառայողների կատարողականի գնահատման և վերապատրաստման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքով:
- Մաքսային մարմնի ղեկավարի և նրա տեղակալների վրա չեն տարածվում սույն օրենքով սահմանված կատարողականի գնահատման և վերապատրաստման հետ կապված նորմերը:»:
Հոդված 10. Օրենքի 16-րդ հոդվածն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 11. Օրենքի 18-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 5-րդ մասով.
5. Մաքսային ծառայության բարձրագույն կոչումներն օրենքով սահմանված կարգով շնորհվում են նաև մաքսային մարմնի ղեկավարին և տեղակալներին:
Հոդված 11. Օրենքի 19-րդ հոդվածի 5-րդ մասի 3-րդ կետն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 12. Օրենքի 22-րդ հոդվածն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 13. Օրենքի 221-րդ հոդվածում «մարմնի վերակազմակերպումը» բառերից հետո լրացնել «, կառուցվածքային փոփոխությունը» բառերը, իսկ «երբ վերակազմակերպումն» բառերը փոխարինել «երբ վերակազմակերպումը, կառուցվածքային փոփոխությունը» բառերով:
Հոդված 14. Օրենքի 23-րդ հոդվածի`
1) վերնագրում «Մաքսայինծառայողի» բառերից հետո լրացնել «հիմնական» բառը.
2) 1-ին մասում «Մաքսային ծառայողն իրավունք ունի`» բառերը փոխարինել «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածով նախատեսված հիմնական իրավունքներից բացի, մաքսային ծառայողների հիմնական իրավունքներն են՝» բառերով.
3) 1-ին մասի 1-ին, 3-րդ, 5-րդ, 7-րդ, 10-րդ և 11-րդ կետերը և 2-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 15. Օրենքի 24-րդ հոդվածի`
1) վերնագրում «Մաքսայինծառայողի» բառերից հետո լրացնել «հիմնական» բառը.
2) 1-ին մասում «Մաքսային ծառայողը պարտավոր է`» բառերը փոխարինել «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածով նախատեսված հիմնական պարտականություններից բացի, մաքսային ծառայողների հիմնական պարտականություններն են՝» բառերով.
3) 1-ին մասի 1-5-րդ, 8-9-րդ կետերը և 2-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 16. Օրենքի 241-րդ և 25-րդ հոդվածներն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 17. Օրենքի 26-րդ հոդվածի`
1) 1-ին մասի առաջին նախադասությունից առաջ լրացնել նոր նախադասություն՝ հետևյալ բովանդակությամբ.
«Մաքսային մարմնի հանրային ծառայողն իրավունք ունի գործադրել ֆիզիկական ուժ, կիրառել հատուկ միջոցներ, ինչպես նաև հրազեն` սույն օրենքով նախատեսված դեպքերում և կարգով:»:
2) 1-ին մասում «պարբերաբար, մաքսային» բառերից հետո լրացնել «մարմնի հանրային» բառերը.
3) 2-4-րդ մասերում, 5-րդ մասի առաջին պարբերությունում «մաքսային» բառից հետո լրացնել «մարմնի հանրային»բառերը:
Հոդված 18. Օրենքի 27-րդ հոդվածի առաջին պարբերությունում «Մաքսային» բառից հետո լրացնել «մարմնի հանրային» բառերը:
Հոդված 19. Օրենքի 28-րդ հոդվածի 1-ին մասում և 2-րդ մասի առաջին պարբերությունում «մաքսային» բառից հետո լրացնել «մարմնի հանրային» բառերը:
Հոդված 20. Օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասում, 2-րդ մասի առաջին պարբերությունում, 3-րդ և 5-րդ մասերում «մաքսային» բառից հետո լրացնել «մարմնի հանրային» բառերը:
Հոդված 21. Օրենքի 30-րդ հոդվածում «մաքսային» բառից հետո լրացնել «մարմնի հանրային» բառերը:
Հոդված 22. Օրենքի 33-րդ հոդվածն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 23. Օրենքի 34-րդ հոդվածի`
1) 1-ին մասում «ծառայությունը» բառը փոխարինել «ստորաբաժանումը՝ «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքով սահմնված կարգով:» բառերով.2
2) 2-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 24. Օրենքի 35-րդ հոդվածի`
1) 1-ին մասում «Մաքսային ծառայողների» բառերը փոխարինել «Մաքսային մարմնի հանրային ծառայողների» բառերով.
2) 2-րդ մասում «Մաքսային ծառայողին» բառերը փոխարինել «Մաքսային մարմնի հանրային ծառայողին» բառերով:
Հոդված 25. Օրենքի 411-րդ հոդվածի 1-ին մասում «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» բառերը փոխարինել «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» բառերով:
Հոդված 26. Օրենքի 6-րդ գլխի վերնագրում «ԱԶԱՏԵԼԸ» բառից հետո ավելացնել «, ԲԱՐԵՎԱՐՔՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ բառերը:
Հոդված 27. Օրենքի 43-րդ հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետևյալ բովանդակությամբ.
«Հոդված 43. Մաքսային ծառայողների խրախուսումը
- Մաքսային ծառայողների նկատմամբ կիրառվում են «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքով սահմանված խրախուսանքի տեսակները: Մաքսային ծառայողների նկատմամբ խրախուսանք կիրառում է մաքսային մարմնի ղեկավարը:
- Մաքսային ծառայողների նկատմամբ կարող է կիրառվել նաև արտահերթ կոչման շնորհում խրախուսանքի տեսակը, որը մաքսային ծառայողների նկատմամբ ծառայության ամբողջ ընթացքում կարող է կիրառվել միայն մեկ անգամ: Արտահերթ կոչման շնորհում խրախուսանքի տեսակը կիրառում է նման կոչում շնորհելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը:
- Մաքսային մարմնի ղեկավարի հրամանով որոշ խրախուսանքի տեսակների կիրառման լիազորությունը կարող է պատվիրակվել այլ պաշտոնատար անձանց:»:
Հոդված 28. Օրենքի 431-րդ հոդվածն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 29. Օրենքի 44-րդ հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետևյալ բովանդակությամբ.
«Հոդված 44. Մաքսային ծառայողների նկատմամբ կիրառվող կարգապահական տույժերը
- «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքով սահմանված դեպքերում և կարգով մաքսային ծառայողների նկատմամբ կիրառվում են «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքով սահմանված կարգապահական տույժերը:
- Մաքսային ծառայողի նկատմամբ կարող է կիրառվել նաև կոչման իջեցում մեկ աստիճանով կարգապահական տույժը՝ ծառայության ամբողջ ընթացքում միայն մեկ անգամ՝ կոչումը շնորհած պաշտոնատար անձի կողմից:
- Մաքսային ծառայողների նկատմամբ կարգապահական տույժ կիրառում է պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող անձը: Մաքսային մարմնի ղեկավարի հրամանով որոշ կարգապահական տուժերի նշանակման լիազորությունը կարող է պատվիրակվել այլ պաշտոնատար անձանց:»:
Հոդված 30. Օրենքի 441-րդ հոդվածն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 31. Օրենքի 45-րդ հոդվածի`
- 1-ին մասում «Սույն օրենքի 24-րդ հոդվածի առաջին մասով սահմանված պարտականությունները չկատարելու (ոչ պատշաճ կատարելու) համար, եթե դրա արդյունքում» բառերը փոխարինել «Մաքսային ծառայողի կոմից պարտականությունները ոչ պատշաճ կատարելու արդյունքում» բառերով.
- 1-ին մասի 3-րդ կետում «և (կամ) իջեցվում պաշտոնից կամ ազատվում» բառերը փոխարինել «ազատվում է» բառով.
- 2-4-րդ մասերն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 32. Օրենքի 46-րդ հոդվածի`
1) 1-ին մասում «կոմիտեի սահմանած կարգով» բառերը փոխարինել «Քաղաքացիական ծառայության մասին օրենքով սահմանված դեպքերում և կարգով» բառերով.
2) 11-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 33. Օրենքի 461-րդ և 462-րդ հոդվածներն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 34. Օրենքի 47-րդ հոդվածի 2-րդ պարբերության 1-ին կետից հանել «և որակավորման բարձրացման» բառերը:
Հոդված 35. Օրենքի 48-րդ հոդվածի`
1) 2-րդ մասի 6-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետևյալ բովանդակությամբ.
«6) հանրային պաշտոնում ընտրվելը կամ նշանակվելը.»,
2) 2-րդ մասի 9-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետևյալ բովանդակությամբ.
«9) երկու տարի անընդմեջ իր մեղքով վերապատրաստման անհատական ծրագրով հաստատված կրեդիտները չստանալու դեպքում.»,
3) 2-րդ մասի 91-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետևյալ բովանդակությամբ.
«91) «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված անհամատեղելիության պահանջները չպահպանելու դեպքերում՝ համապատասխան եզրակացության հիման վրա.»,
1) 2-րդ մասից հանել «և վարքագծի (էթիկայի)» բառերը.
2) 2-րդ մասի 7-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետևյալ բովանդակությամբ.
«7) «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 21-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի «ա» ենթակետով նախատեսված կարգապահական տույժը մեկ տարվա ընթացքում կրկին կիրառելու դեպքում կամ «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 21-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի «ա» և «բ» ենթակետերով նախատեսված կարգապահական տույժերը մեկ տարվա ընթացքում կիրառելու դեպքում կամ «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 21-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի «գ» ենթակետով նախատեսված կարգապահական տույժը կիրառելու դեպքում կամ կոչման իջեցում մեկ աստիճանով կարգապահական տույժը և «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի օրենքի 21-րդ հոդվածով նախատեսված տույժերից որևէ մեկը մեկ տարվա ընթացքում կրկին կիրառելու դեպքում կամ «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 21-րդ հոդվածի 2-րդ մասի «գ» ենթակետով նախատեսված կարգապահական տույժը կիրառելու դեպքում:»,
3) 2-րդ մասի 13-րդ կետից հանել «սույն» բառը.
4) 5-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետևյալ բովանդակությամբ.
«5. Երկու տարի անընդմեջ կատարողականի տարեկան գնահատման արդյունքները Կառավարության սահմանած տոկոսից (միավորից) ցածր լինելու դեպքում պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձն իրավունք ունի դադարեցնելու մաքսային ծառայողի լիազորությունները:»:
Հոդված 36. Օրենքի 481-րդ հոդվածն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 37. Օրենքի 48.2-րդ հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետևյալ բովանդակությամբ.
«Հոդված 48.2. Մաքսային ծառայողների էթիկայի հանձնաժողովը
- Մաքսային ծառայողների էթիկայի հանձնաժողովի ձևավորման, գործունեության կարգը, վարքագծի կանոնները խախտելու և (կամ) հանրային ծառայողի նկատմամբ կիրառվող այլ սահմանափակումները չպահպանելու և (կամ) շահերի բախման կանոնները, նվերներ ընդունելու արգելքը խախտելու, անհամատեղելիության պահանջները չպահպանելու հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքով:
- Մաքսային ծառայության անձնակազմի կառավարման ստորաբաժանումում նախատեսվում է բարեվարքության հարցերով կազմակերպչի քաղաքացիական ծառայության պաշտոն:»:
Հոդված 38. Օրենքի 49-րդ հոդվածի`
1) 1-ին մասում «օրենքով սահմանված տարիքային աշխատանքային կենսաթոշակի տարիքն է» բառերը փոխարինել «65 տարին է» բառերով.
2) 2-րդ մասում «հինգ» բառը փոխարինել «երեք» բառով:
Հոդված 39. Օրենքի 51-րդ հոդվածի`
1) 1-ին մասի 2-րդ, 4-րդ կետերն ուժը կորցրած ճանաչել.
2) 2-րդ մասի 2-րդ կետն ուժը կորցրած ճանաչել.
3) 2-րդ մասի 4-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետևյալ բովանդակությամբ.
«4) «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածով սահմանված հիմքերի առաջացումը և (կամ) 32-րդ հոդվածով սահմանված սահմանափակումները չպահպանելը:».
4) 3-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետևյալ բովանդակությամբ.
«3. Մաքսային ծառայության կադրերի ռեզերվի վարման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքով:»:
Հոդված 40. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2019 թվականի հունվարի 1-ից։
-
Քննարկվել է
28.08.2018 - 12.09.2018
-
Տեսակ
Օրենք
-
Ոլորտ
Հանրային ծառայություն, Քաղաքացիական ծառայություն, Կառավարչական իրավահարաբերություն
-
Նախարարություն
Վարչապետի աշխատակազմ
Դիտումներ` 8564
Տպել