«ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
1 - Կողմ
-
0 - Դեմ
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
«ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» Հայաստանի Հանրապետության 2000 թվականի հոկտեմբերի 9-ի թիվ ՀՕ-97 օրենքի (այսուհետ՝ Օրենք)
Հոդված 2. Օրենքի 29-րդ հոդվածում «Հանձնաժողովի աշխատակազմ» բառերը համապատասխան հոլովաձևերով փոխարինել Հանձնաժողով բառով՝ համապատասխան հոլովաձևերով:
Հոդված 3. Օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մասի 26-րդ կետն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 4. Օրենքի 40-րդ հոդվածի՝
1) 1-ին մասի 7-րդ կետում «աշխատակազմի ընդհանուր» բառերը փոխարինել «Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողով պետական մարմնի» բառերով.
2) 1-ին մասի 8-րդ կետից հանել «աշխատակազմի» բառը:
Հոդված 5. Օրենքի 44-րդ հոդվածի՝
ա) 5-րդ մասում «աշխատակազմի ղեկավարը» բառերը փոխարինել «գլխավոր քարտուղարը» բառերով.
բ) 11-րդ մասի առաջին նախադասությունը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետևյալ բովանդակությամբ.
Հանձնաժողովի նիստերը արձանագրվում են.
գ) 11-րդ մասի 4-րդ նախադասությունը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետևյալ բովանդակությամբ.
«Հանձնաժողովում վարվում է Հանձնաժողովի որոշումների գրանցամատյան:»:
Հոդված 6. Օրենքի 45-րդ հոդվածի՝
1) վերնագրում «աշխատակազմը» բառը փոխարինել «կառուցվածքային ստորաբաժանումները» բառերով.
2) 1-ին մասի 1-ին նախադասությունում «աշխատակազմի» բառը փոխարինել «կառուցվածքային ստորաբաժանումների» բառերով.
3) 2-րդ մասից հանել «աշխատակազմի» բառը:
Հոդված 7. Օրենքի 45.1 հոդվածի 19-րդ մասում «Հանձնաժողովի աշխատակազմը» բառերը փոխարինել «Հանձնաժողովը՝ կառուցվածքային ստորաբաժանումների միջոցով» բառերով:
Հոդված 8. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
-
Քննարկվել է
28.08.2018 - 12.09.2018
-
Տեսակ
Օրենք
-
Ոլորտ
Հանրային ծառայություն, Սպառողական, Քաղաքացիական ծառայություն, Կառավարչական իրավահարաբերություն
-
Նախարարություն
Վարչապետի աշխատակազմ
Դիտումներ` 7367
Տպել