Սոսե Կարնո
03.09.2018
բարև ձեզ, ամուսինների գումարային աշխատավարձի թույլատրելի շեմը խնդրում եմ վերանայել և բարձրացնել
22 - Կողմ
0 - Դեմ
ՏԵՂԵԿԱՆՔ-ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 29-Ի N 98-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
Իրավական ակտի ընդունման անհարժեշտությունը
Առաջարկվող իրավական ակտի ընդունումը պայմանավորված է բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցող երիտասարդ ընտանիքներին պետական նպատակային ծրագրի (այսուհետ` Ծրագիր) հասանելիության բարձրացման անհրաժեշտությամբ:
Ընթացիկ իրավիճակը և խնդիրները
Ծրագիր շրջանակներում վարկավորմամբ են զբաղվում 19 ֆինանսական կազմակերպություն` 14 բանկ և 5 վարկային կազմակերպություն: Առ 2018 թվականի հուլիսի 1-ը տրվել է 3342 վարկ (1747 վարկ Երևանում, 1595՝ ՀՀ մարզերում), որոնց ընդհանուր պայմանագրային ծավալը կազմել է շուրջ 27 մլրդ 303 մլն ՀՀ դրամ (17 մլրդ 6 մլն ՀՀ դրամ Երևանում, 9 մլրդ 7 մլն՝ ՀՀ մարզերում): Վարկի միջին ժամկետը` 13.5 տարի, իսկ միջին տոկոսադրույքը` 9.6 տոկոս:
Ներկայումս Հայաստանի Հանրապետության շատ երիտասարդ ընտանիքներ, ունենալով բնակարան ձեռք բերելու կարիք, ի վիճակի չեն օգտվել գործող հիփոթեքային վարկավորման համակարգից` ձեռք բերվող բնակարանի համար սահմանված կանխավճարի բարձր արժեքի պատճառով:
Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը
2018 թվականին ՀՀ կառավարությունը շարունակելու է բացի «Բնակարան երիտասարդներին» ունիվերսալ վարկային կազմակերպության միջոցով տրամադրված վարկերի գումարի վերաֆինանսավորելուց, մեղմել կանխավճարի վճարման հետ կապված դժվարությունները՝ սահմանելով 20 տոկոս շեմ:
Առաջարկվող կարգավորման բնույթը
Երիտասարդ ընտանիքներին մատչելի պայմաններով բնակարաններ ձեռք բերելու հնարավորություն ապահովելու նպատակով մշակվել է «Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հունվարի 29-ի N 98-ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը:
Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձիք
ՀՀ կառավարության սույն որոշման նախագիծը մշակվել է ՀՀ ֆինանսների նախարարության կողմից:
Ակնկալվող արդյունքը
Նախագծի ընդունման արդյունքում Ծրագրի հասանելիությունը կբարձրանա` երիտասարդ ընտանիքները կկարողանան 20% կանխավճարով ձեռք բերել մինչև 25 մլն. ՀՀ դրամ արժեքով բնակարաններ, որի արդյունքում շուկայում կնկատվի որոշակի աշխուժություն:
Քննարկվել է
25.08.2018 - 10.09.2018
Տեսակ
Որոշում
Ոլորտ
Ֆինանսական, Տնտեսական
Նախարարություն
Ֆինանսների նախարարություն
Դիտումներ` 12416
Տպել03.09.2018
բարև ձեզ, ամուսինների գումարային աշխատավարձի թույլատրելի շեմը խնդրում եմ վերանայել և բարձրացնել
30.08.2018
20% կանխավճարը շատ է, առաջարկում եմ գոնե դարձնել 10%: Քիչ ընտանիքներ կարող են այդքան գումար հավաքել, անգամ ստաբիլ աշխատանքի դեպքում: Նաև տարեկան տոկոսադրույքների շեմը լավ կլիներ մի փոքր իջներ: Ոնց տեսնում եմ այդ մասով ոչ մի փափոխություն չկա: Եկամտահարկի մասին օրենքը լավ կլիներ չտարածվեր միայն կառուցապատողների կողմից նորակառույց շենքերի վրա: Դա էլ գոնե ինչ-որ չափով կօգնի թեթևացնել ամսական ծախսերը:
29.08.2018
Առաջարկում եմ՝ 1. քննարկել կանխավճարը հանելու կամ կանխավճարի սիմվոլիկ՝ առավելագույնը հինգ տոկոս շեմ սահմանելու հնարավորությունը: Բազմաթիվ երիտասարդ ընտանիքներ չնայած, նրան որ ունեն որոշակի կայուն եկամուտ և կարող են վճարել վարկի ամսական մարումները, չունեն կանխավճար, ինչի պատճառով չեն կարողանում օգտվել ծրագրից: 2. քննարկել սույն ծրագրով երկրորդային շուկայից բնակելի տուն կամ բնակարան ձեռք բերելու դեպքում աշխատավարձից պահվող եկամտահարկը հիփոթեքային վարկի տոկոսների մարմանն ուղղելու հնարավորությունը: Սա ևս լուրջ խթան կհանդիսանա երիտասարդ ընտանիքների համար օգտվելու այս ծրագրից: