Լրամշակման փուլում է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 27-Ի N 820-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
1 - Կողմ
-
1 - Դեմ
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«......» «........................» 2018 թվականի N ...... –Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 27-Ի N 820-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների պահանջները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
- Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի ապրիլի 27-ի «Պետական գույքը մրցույթով մասնավորեցնելու (օտարելու) կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի հոկտեմբերի 29-ի N 669 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 820-Ն որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները.
1) որոշման նախաբանում «կետը» բառից հետո լրացնել «Պետական գույքի կառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22-րդ հոդվածի 2-րդ կետի 1-ին ենթակետը» բառերը, իսկ «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 71-րդ հոդվածը» բառերը հանել:
2) որոշման 1-ին կետի ա) ենթակետով հաստատված կարգում կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները՝
ա. 3-րդ կետում «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությունը» բառերը փոխարինել «Պետական գույքի կառավարման կոմիտեն» բառերով,
բ. 5-րդ կետում «կազմակերպչի պաշտոնական կայք-էջում» բառերից առաջ լրացնել «www.azdarar.am կայքում և» բառերը,
գ. 13-րդ կետի ե) ենթակետում «անվանումը» բառերից հետո լրացնել «գույքի մասին պատկերավոր տեղեկությունները» բառերը,
դ. 13-րդ կետի զ) ենթակետի 4-րդ պարբերությունում «անձնագրի» բառերից հետո լրացնել «կամ նույնականացման քարտի» բառերը,
ե. 13-րդ կետի զ) ենթակետի 7-րդ պարբերությունում «տվյալ ձևով» բառերից հետո լրացնել «և պայմաններով» բառերը,
զ. 13-րդ կետի ը) ենթակետից հանել «մրցույթում հաղթող չճանաչվելու դեպքում նախավճարի վերադարձման կարգը» բառերը,
է. 18-րդ կետում Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն բառերը` փոխարինել Պետական գույքի կառավարման կոմիտե բառերով,
ը. 22-րդ կետում` «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմ» բառերը փոխարինել «Պետական գույքի կառավարման կոմիտեի» բառերով:
թ. 24-րդ կետը շարադրել հետևյալ նոր խմբագրությամբ.
«24. Մրցույթում հաղթող չճանաչված մասնակիցները, ինչպես նաև մասնակցի կարգավիճակ չստացած հայտատուների կողմից վճարված մրցույթի մասնակցության նախավճարը կազմակերպչի կողմից մրցույթի հաղթող չճանաչված մասնակիցներին (հայտատուներին) վերադարձվում է 5 (հինգ) աշխատանքային օրվա ընթացքում»,
ժ. ուժը կորցրած ճանաչել 25-րդ և 26-րդ կետերը:
3) որոշման 1-ին կետի բ) ենթակետով հաստատված հայտում կատարել հետևյալ փոփոխությունները՝
ա. 2-րդ կետում «մասնավորեցման» բառից հետո լրացնել «(օտարման)» բառը,
բ. 4-րդ կետում «Անձնագրային տվյալները» բառերից հետո լրացնել «(նույնանականացման քարտի տվյալները)» բառերը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
-
Քննարկվել է
22.08.2018 - 11.09.2018
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Պետական գույքի կառավարում
-
Նախարարություն
Պետական գույքի կառավարման կոմիտե
Դիտումներ` 7671
Տպել