Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

«ԲԺՇԿԱՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 2-Ի N 276-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

ՏԵՂԵԿԱՆՔ – ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ կառավարության մի շարք որոշումներում փոփոխություններ ԵՎ լրացումներ կատարելու մասին» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ 

               Իրավական ակտի հիմնավորումը

1.

   Անհրաժեշտությունը

 

        Նախագծի մշակման անհրաժեշտությունը բխում է ՄԱԿ «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» կոնվենցիայի դրույթներից։

     Նախագծում ներառված դրույթների մշակման անհրաժեշտությունը բխում է բժշկասոցիալական փորձաքննության համակարգում արմատական փոփոխություններ կատարելու անհրաժեշտությունից:

2.

Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

 

  Հաշմանդամության սահմանման գործընթացը կանոնակարգվում է մի շարք իրավական ակտերով: Հաշմանդամության գնահատումն իր մեջ ներառում է ոչ միայն հաշմանդամի կարգավիճակի սահմանումը, այլև վերականգնողական անհատական ծրագրի կազմումն ու իրականացումը, ըստ անհատակական վերականգնողական ծրագրի որոշ սոցիալական ծառայությունների տրամադրումը: Հաշմանդամության սահմանման դաuակարգիչները և հաշմանդամության խմբերը սահմանելու չափանիշները սահմանված են ՀՀ կառավարության 2003 թվականի հունիսի 13-ի N 780-Ն որոշմամբ: Բժշկասոցիալական փորձաքննության իրականացման կարգը սահմանված է ՀՀ կառավարության 2006 թվականի մարտի 2-ի N 276-Ն որոշմամբ:

 Հաշմանդամություն ունեցող անձանց վերականգնողական անհատական ծրագրերի կազմման և իրականացման կարգը սահմանված է ՀՀ կառավարության 2015 թվականի դեկտեմբերի 24-ի N 1535-Ն որոշմամբ, համաձայն որի  վերականգնողական անհատական ծրագրեր (ՎԱԾ) կազմվում են միայն հաշմանդամություն ունեցող անձանց համար, ինչը առաջացնում է խնդիրներ այն անձանց համար, որոնք չունեն հաշմանդամություն, սակայն ունեն վերականգնողական միջոցառումների կարիք:

          Գործընթացը (հաշմանդամություն ունեցող անձանց տարբեր արտոնություններ, ծառայություններ տրամադրելը) կանոնակարգվում է նաև այլ իրավական ակտերով, և հաշմանդամության գնահատման նոր մոդելի փորձնական կիրառումը լիարժեք կազմակերպելու համար անհրաժեշտ է համապատասախան փոփոխություններ կատարել նաև դրանցում: Դրանք ներկայացված են նախագծում:

Գործող օրենսդրությունը հիմնված է «ամեն ինչ կամ ոչինչ» սկզբունքի վրա: Այսինքն, անձը հաշմանդամի կարգավիճակ ունենալու դեպքում միայն կարող է օգտվել պետական նպատակային ծրագրերից: Օրինակ, լսողական թեթև խնդիրներ ունենալու դեպքում, անձը հաշմանդամ չի ճանաչվում, իսկ լսողական սարք ստանալու իրավունքը ուղղակիորեն կապված է այդ հանգամանքի հետ: Նույնը վերաբերում է անվճար բժշկական ծառայություն ստանալու խնդրին: Արդյունքում, հաշմանդամ չճանաչված անձիք զրկվում են անհրաժեշտ ծառայությունն ստանալու իրավունքից, որը նպաստում է հիվանդության կամ խնդրի ծանրացմանը, հետևաբար նաև հաշմանդամության առաջացմանը, սահմանափակվում է հասարակական կյանքում նրանց լիարժեք ներառումը: Մյուս կողմից այս հանգամանքը ստիպում է կենսագործունեության թեթև խնդիրներ ունեցող անձանց փորձել ձեռք բերել հաշմանդամություն ունեցող անձի կարգավիճակ՝ համապատասխան ծառայությունն ստանալու նպատակով:

3.

Կարգավորման նպատակը և բնույթը

 

1)        բարձրացնել հաշմանդամություն ունեցող, ինչպես նաև հաշմանդամի կարգավիճակ չունեցող, սակայն որոշակի սահմանափակումներ ունեցող անձանց մատուցվող ծառայությունների արդյունավետությունը և հասցեականությունը,

2)       հաշմանդամ չճանաչված անձանց տրամադրել համապատասխան ծառայություն:

4.

Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձիք

 

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի, ՀՀ կրթության և ՀՀ առողջապահության նախարարությունները, ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը, UNDP-ին, ԱՄՆ ՄԶԳ USAID/PRIP-կենսաթոշակային բարեփոխումների իրականացման ծրագրի մասնագետները, միջազգային փորձագետները, հասարակական կազմակերպությունները

5.

Ակնկալվող արդյունքը

 

1.     Անձի բազմակողմանի գնահատման արդյունքում, նրա անհատական կարողություններին և կարիքներին համարժեք, կտրամադրվեն համապատասխան ծառայություններ` նրա մասնակցությունը և սոցիալական ներառումն  ապահովելու համար։

2.    Անձի բազմակողմանի գնահատման արդյունքում, նրա անհատական կարողություններին և կարիքներին համարժեք, կտրամադրվեն համապատասխան ծառայություններ ինչպես հաշմանդամություն ունեցող, այնպես էլ հաշմանդամ չճանաչված անձանց:

 Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ կառավարության մի շարք որոշումներում փոփոխություններ ԵՎ լրացումներ կատարելու մասին» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ  ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԱՅԼ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ 

«ՀՀ կառավարության մի շարք որոշումներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ անհրաժեշտ է փոփոխություններ և լրացումներ կատարել հետևյալ իրավական ակտերում`

  1. ՀՀ կառավարության 2003թ. հունիսի 13 «Բժշկասոցիալական փորձաքննության չափորոշիչները հաստատելու մասին» N 780-Ն  որոշում
  2. ՀՀ կառավարության 2006թ. մարտի 2-ի «Բժշկասոցիալական փորձաքննության իրականացման կարգը հաստատելու մասին» N 276-Ն  որոշում

 

 «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ կառավարության մի շարք որոշումներում փոփոխություններ ԵՎ լրացումներ կատարելու մասին» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ  ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ  ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՈՒ  ԾԱԽՍԵՐԻ ԷԱԿԱՆ  ԱՎԵԼԱՑՄԱՆ ԿԱՄ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ 

     Նախագծի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում  ծախսերի և եկամուտների  էական ավելացում կամ նվազեցում  չի նախատեսվում:

 

  

 

 

 

  • Քննարկվել է

    20.08.2018 - 05.09.2018

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Սոցիալական ապահովություն

  • Նախարարություն

    Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութուն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 11069

Տպել