Հիշել նախագիծը
Գտնվում է ՀՀ ԱԺ ֊ ում
«Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ
-
2 - Կողմ
-
0 - Դեմ
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
«ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության 2001 թվականի սեպտեմբերի 25-ի ՀՕ-232-Ն օրենքի 92-րդ հոդվածի 1-ին մասի երկրորդ պարբերությունն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 2. Օրենքի 94-րդ հոդվածի՝
1) 2-րդ մասում «տարեկան հաշվապահական հաշվեկշռի, շահույթների և վնասների հաշվի» բառերը փոխարինել «տարեկան ֆինանսական հաշվետվությունների» բառերով, հանել երկրորդ նախադասությունը.
2) 3-րդ մասում «տարեկան հաշվետվությունը ենթակա է» բառերը փոխարինել «տարեկան հաշվետվությունը և տարեկան ֆինանսական հաշվետվությունները ենթակա են» բառերով:
Հոդված 3. Օրենքի 95-րդ հոդվածի 1-ին մասի՝
1) «ե» կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«ե) Ընկերության տարեկան հաշվետվությունները, տարեկան ֆինանսական հաշվետվությունները, իսկ ֆինանսական հաշվետվությունները օրենքով պարտադիր աուդիտի ենթակա լինելու դեպքում՝ նաև դրանց վերաբերյալ աուդիտորական եզրակացությունները.».
2) «է» կետը ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 4. Օրենքի 96-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետը ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 5. Սույն օրենքն ուժի ﬔջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։
-
Քննարկվել է
17.08.2018 - 01.09.2018
-
Տեսակ
Օրենք
-
Ոլորտ
Ֆինանսական, Տնտեսական
-
Նախարարություն
Ֆինանսների նախարարություն
Դիտումներ` 8038
Տպել