-
2 - Կողմ
-
1 - Դեմ
Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում
h/h | Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը | Առաջարկության բովանդակությունը | Եզրակացություն | Կատարված փոփոխությունը |
---|---|---|---|---|
1 | 2 | 3 | 4 | |
1 | Hrayr Babayan 21.08.2018 23:28:14 | Հոդված 3, կետ 2. Ֆինանսական հաշվետվությունները ներառում են ինչպես ֆինանսական վիճակի, ֆինանսական արդյունքների, այնպես էլ դրամական հսոքերի մասին հաշվետվությունները: Առաջարկ. Ավելացնել նաև դրամական հոսքերի մասին հաշվետվությունները որպես հաշվետվության առանձին տեսակ: | Չի ընդունվել | Օրենքի նախագծի 3-րդ հոդվածով տրված են Օրենքի նախագծում օգտագործվող հիմնական հասկացությունները: Ընդ որում, ֆինանսական հաշվետվությունների սահմանման մեջ արտացոլված չէ ֆինանսական հաշվետվությունների փաթեթում ներառվող հաշվետվությունների կազմը, քանի որ դրանք սահմանված են Ֆինանսական հաշվետվությունների միջազգային ստանդարտներով և այդ կազմում ներառված է նաև դրամական միջոցների հոսքերի մասին հաշվետվությունը: |
2 | Hrayr Babayan 21.08.2018 23:28:14 | Հոդված 21. Որակավորման չեղարկման հիմքերը՝ Առաջարկում եմ ավելացնել որակավորման հետևյալ չեղարկման դեպքերը նաև. 1) Աուդիտ անցած կազմակերպության գլխավոր հաշվապահին, երկու անգամ անընդմեջ բացասական եզրակացության պարագայում: (Կարծում եմ որ դեպքեր կարող են լինել նույնիսկ մեկ բացասական մեկ հատ էլ վերապահումով կարծիք: Սրա նպատակը ուղղակիօրեն կապել աուդիտի արդյունքները մասնագիտական որակի հետ): | Չի ընդունվել | «Հաշվապահական հաշվառման մասին» ՀՀ օրենքի նախագծի 8-րդ հոդվածի համաձայն կազմակերպության ղեկավարությունն է պատասխանատու հաշվապահական հաշվառումը կարգավորող իրավական ակտերի պահանջներին համապատասխան հաշվապահական հաշվառում կազմակերպելու և ֆինանսական հաշվետվություններ ներկայացնելու համար: |