«Հավաքների ազատության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ
-
2 - Կողմ
-
0 - Դեմ
Նախագծով կարգավորում են ստացել այնպիսի առանցքային նշանակություն ունեցող հարցեր, ինչպիսիք են բացօթյա տարածքներում կազմակերպվող հավաքների՝ որպես հավաքի առանձին ձևի բնորոշումը, հավաքների ազատության իրավունքի՝ որպես սահմանադրորեն ամրագրված հիմնական իրավունքի սահմանափակման այնպիսի հիմքերի նախատեսումը, որոնց նպատակը այս հիմնական իրավունքի արդյունավետ գործողության և կենսագործելիության ընթացակարգային անհրաժեշտ նախադրյալի ստեղծումն է:Նախագծում ապահովվել են հավաքների ազատության իրավունքի սահմանափակման հիմքերի որոշակիությունը և հստակությունը, տարանջատվել են հավաքների ազատության իրավունքի սահմանափակման նպատակները և հիմքերը, ընդլայնվել են հավաքների ազատության իրականացման և պաշտպանության սկզբունքները՝ մասնավորապես օրենսդրորեն ամրագրվել են այնպիսի կարևորագույն սկզբունքներ, ինչպիսիք են՝ խտրականության արգելքը, օրինականությունը, հավաքների անցկացման թույլատրելիության կանխավարկածը, պատշաճ վարչարարությունը:
-
Քննարկվել է
06.03.2017 - 21.03.2017
-
Տեսակ
Օրենք
-
Ոլորտ
Արդարադատություն
-
Նախարարություն
Արդարադատության նախարարություն
Դիտումներ` 12462
Տպել