«ՀՀ կառավարության 2003 թվականի ապրիլի 10–ի N 384-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ
-
4 - Կողմ
-
1 - Դեմ
Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր ՈՒ Մ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ
10-Ի N 384-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ
- Անհրաժեշտությունը
Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի ապրիլի 10-ի Քաղաքացիական պաշտպանության (այսուհետ՝ ՔՊ) ծառայությունների ստեղծման, նախապատրաստման և գործունեության կարգը սահմանելու մասին N 384-Ն որոշմամբ ստեղծված թվով 10 ՔՊ ծառայությունների վրա դրված են այդ ծառայությունների գծով ապահովման խնդիրներ, սակայն այդ ծառայությունները մատուցվում են (ապահովվում) տարբեր կազմակերպաիրավական կառուցվածքով ոչ պետական կազմակերպությունների կողմից և փաստացի մարզային ու համայնքային ՔՊ ծառայություններն իրականացնում են այդ խնդիրների կազմակերպման ու համակարգման գործառույթներ։ Անհրաժեշտություն է առաջացել համապատասխան փոփոխություններ կատարել գործող նորմատիվ փաստաթղթում։
- Ընթացիկ իրավիճակը և տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը
Այսօրվա դրությամբ ՔՊ ծառայությունների որպես ոլորտային կառավարման մարմնի և ծառայություն մատուցող կազմակերպությունների միջև ուղիղ ենթակայություն չկա և նրանց հարաբերությունները կանոնակարգվում են ՔՊ մասին Հայաստանի Հանրապետության օրենքով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի ապրիլի 10-ի N 384-Ն որոշմամբ սահմանված տվյալ ծառայությունների կանոնադրություններով։ Նախկինում ծառայություններ մատուցող կազմակերպությունների գերակշռող մասը պետական էին, սակայն դրանց որոշ մասի մասնավորեցմամբ անհրաժեշտություն է առաջացել վերանայել ոլորտը կարգավորող նորմատիվաիրավական դաշտը։
- Կարգավորման նպատակը և բնույթը
Սույն կառավարության որոշման ընդունումը հնարավորություն կընձեռնի ՔՊ ծառայություններին իրականացնելու իրատեսական գործառույթներ՝ իրենց խնդիրներին համապատասխան:
- Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
Արտակարգ իրավիճակների նախարարություն:
- Ակնկալվող արդյունքը
Սույն կառավարության որոշման ընդունմամբ կկանոնակարգվի մարզային ՔՊ ծառայությունների գործունեությունը:
Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ
10-Ի N 384-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄՆԻ ԲՅՈՒՋԵՈՒՄ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԵՎ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ԿԱՄ ՆՎԱԶԵՑՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի ապրիլի 10-ի N 384-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Կառավարության որոշման ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:
Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ
10-Ի N 384-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԱՅԼ ՆՈՐՄԱՏԻՎ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի ապրիլի 10-ի N 384-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Կառավարության որոշման ընդունման կապակցությամբ այլ նորմատիվ իրավական ակտեր ընդունել անհրաժեշտ չէ:
-
Քննարկվել է
09.08.2018 - 25.08.2018
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Արտակարգ իրավիճակներ
-
Նախարարություն
Արտակարգ իրավիճակների նախարարություն
Դիտումներ` 8394
Տպել