Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

<<Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի հունիսի 15-ի N 320 որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին>> ՀՀ կառավարության որոշման նախագիծ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

 <<ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2000 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 15-Ի N 320-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ  ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ>> ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)

Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի հունիսի 15-ի «Կրթության պետական նմուշի ավարտական փաստաթղթերի ձևերը, Հայաստանի Հանրապետության բարձրագույն մասնագիտական կրթության ավարտական փաստաթղթի (դիպլոմի) միասնական հավելվածի նմուշը հաստատելու մասին» N 320-Ն որոշման մեջ լրացումների և փոփոխությունների իրականացումը բխում է 2014 թվականի հոկտեմբերի 23-ի <<Հայաստանի Հանրապետության բարձրագույն մասնագիտական կրթու­թյան մասնագիտությունների և որակավորումների ցանկը հաստատելու մասին>> ՀՀ կառավարության N 1191-Ն որոշումից, մասնավորապես համաձայն սույն որոշման 2-րդ կետի՝ ՀՀ կրթության և գիտության նախարարի 2015 թվականի հուլիսի 3-ին N 647 Ա/Ք հրամանով հաստատվել են ըստ կրթական աստիճանների մասնագիտությունների կրթական ծրագրերը:

Ելնելով վերոշարադրյալից անհրաժեշտություն է առաջացել հիշյալ փոփոխություններն ամրագրել նաև բարձրագույն կրթության պետական նմուշի ավարտական փաստաթղթերի  (դիպլոմների) ձևերում:

Ընթացիկ իրավիճակը և կարգավորման նպատակը

Բարձրագույն մասնագիտական կրթության պետական նմուշի ավարտական փաստաթղթերի (դիպլոմների) գործող ձևերը չեն համապատասխանում 2014 թվականի հոկտեմբերի 23-ի ՀՀ կառավարության N 1191-Ն որոշմամբ կատարված փոփոխություններին:

Մասնագիտական կրթության ծրագրի ներառումը դիպլոմում ապահովելու համար անհրաժեշտություն է առաջացել բարձրագույն մասնագիտական կրթության պետական նմուշի ավարտական փաստաթղթերը (դիպլոմները)  համապատասխանեցնել ՀՀ կրթության և գիտության 2015 թվականի հուլիսի 3-ին N 647 Ա/Ք հրամանին:

Ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունմամբ կհստակեցվեն կրթության պետական նմուշի ավարտական փաստաթղթերի (դիպլոմները) գործող ձևերը՝ այնտեղ ներառելով նաև մասնագիտությունների կրթական ծրագրերը:

 

 

  • Քննարկվել է

    09.08.2018 - 25.08.2018

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Կրթություն և գիտություն

  • Նախարարություն

    Կրթության, գիտության,մշակույթի և սպորտի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 9163

Տպել