Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի փետրվարի 16-ի N141-Ն որոշման մեջ փոփոխություն և լրացում կատարելու մասին» Կառավարության որոշման նախագիծ

Նախագծի ընդունումը պայմանավորված է համընդհանուր ներառական կրթության համակարգի ներդրման ժամանակացույցի փոփոխությամբ։ 2016-2017 թվականների ընթացքում ՀՀ Սյունիքի, Լոռու և Տավուշի մարզերում արդեն իսկ ներդրվել է համընդհանուր ներառական կրթության համակարգը։ Նշված մարզերում գործող հատուկ դպրոցները վերակազմակերպվել են տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնների, իսկ այդ հաստատություններում սովորող կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող սովորողները տեղափոխվել են մարզի հանրակրթական դպրոցներ։ Միաժամանակ նշված մարզերում ներդրվել է կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների համար սահմանված ֆինանսավորման բարձրացված չափաքանակի սանդղակը՝ ըստ երեխայի կարիքի ծանրության աստիճանի։ 

Հաստատված  ժամանակացույցով, համակարգի ներդրումը Երևան քաղաքում նախատեսվում էր 2018 թվականին (նախատեսվում էր առնվազն 4 տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնների հիմնադրում` հատուկ դպրոցների վերակազմակերպման միջոցով): Սակայն, նկատի ունենալով այն հանգամանքը, որ Երևանը ամենամեծ համայնքն է, և հատուկ դպրոցները հիմնականում կենտրոնացված են Երևանում,  համընդհանուր ներառական կրթության անցման ռազմավարությունը Երևան քաղաքի համար վերանայվեց՝ այն տեղափոխվեց 2019 թվական։  Դրանով էլ պայմանավորված, կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների համար սահմանված ֆինանսավորման բարձրացված չափաքանակի սանդղակի ներդրման ժամկետը 2018 թվականից տեղափոխվեց 2019 թվական։

  • Քննարկվել է

    03.08.2018 - 20.08.2018

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Կրթություն և գիտություն

  • Նախարարություն

    Կրթության, գիտության,մշակույթի և սպորտի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 7597

Տպել

Առաջարկներ`

Shushanik Sahakyan

05.08.2018

Կխնդրեի վերապատրաստման գործընթաց իրականացնել,ներգրավելով Տավուշի մարզի դպրոցների բազմամասնագիտական թիմի փորձը, բայց ոչ Հույսի կամուրջ ՀԿ-ի փորձն ու վերապատրաստումները

Տեսնել ավելին