Հիշել նախագիծը

Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի փետրվարի 22-ի նիստի N 7 արձանագրության 27-րդ կետով հավանության արժանացած «Պետական աջակցություն գյուղատնտեսական հողօգտագործողներին մատչելի գներով դիզելային վառելիքի ձեռքբերման ծրագրին հավանություն տալու մասին» արձանագրային որոշման հավելվածում փոփոխություններ կատարելու մասին նախագիծ

                                                                            ՀԻՄՆԱՎՈՐՈւՄ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 22-Ի ՆԻՍՏԻ N 7 ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ 27-ՐԴ ԿԵՏՈՎ ՀԱՎԱՆՈՒԹՅԱՆ ԱՐԺԱՆԱՑԱԾ ԱՐՁԱՆԱԳՐԱՅԻՆ ՈՐՈՇՄԱՆ  ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

1.

Անհրաժեշտությունը

 

          Հիմք ընդունելով ՀՀ մարզպետարաններից ստացված տեղեկատվությունը՝ պետական աջակցություն գյուղատնտեսական հողօգտա­գոր­ծող­ներին մատչելի գնե­րով դիզելային վառելիքի ձեռքբերման ծրագրի շրջանակներում դիզելային վառելիքի քանակությունը սահմանվել էր մինչև 6,000,000 լիտր դիզելային վառելիք, որից 2018 թվականի հուլիսի 1-ի դրությամբ փաստացի բաշխվել է 946,357 լիտր:

          2018 թվականի II-րդ կիսամյակում դիզելային վառելիքի պահանջարկը բավարարելու, բերքահավաքի, աշնանային  գյուղատնտեսական աշխատանքները իրականացնելու նպատակով հանրապետության հողօգտագործողներին մատչելի գներով դիզելային վառելիքի ձեռքբերման հարցում աջակցելու համար նպատակահարմար է դեռևս չիրացված 5,053,643 լիտր դիզելային վառելիքը շուկայականից ավելի մատչելի գներով տրամադրել Հայաստանի Հանրապետության մարզերի հողօգտագործողներին, գյուղատնտեսական կոոպերատիվներին, ՀՀ գյուղատնտեսության նախարարության համակարգի կազմակերպություններին և ՀՀ կրթության և գիտության նախարարության «Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամի գիտական կենտրոններին:

       Ելնելով վերոգրյալից անհրաժեշտություն է առաջացել կատարել ՀՀ կառավարության 2018 թվական փետրվարի 22-ի նիստի N 7 արձանագրության 27-րդ կետով հավանության արժանացած արձանագրային որոշմամբ սահմանմված ժամկետի փոփոխություն, որի արդյունքում նույն պայմաններով կշարունակվի ՀՀ մարզերին և կազմակերպություններին փաստացի հատկացվող դիզելային վառելիքի քանակությունների բաշխման գործընթացը:

2.

Ընթացիկ իրավիճակը և խնդիրներ

 

          Համաձայն ՀՀ կառավարության 2018 թվականի փետրվարի 22-ի N 174-Ն որոշման և ՀՀ  կառավարության 2018 թվականի փետրվարի 22-ի նիստի N 7 արձանագրության 27-րդ կետով հավանության արժանացած «Պետական աջակցություն գյուղատնտեսական հողօգտա­գոր­ծող­ներին մատչելի գնե­րով դիզելային վառելիքի ձեռքբերման ծրագրին հավանություն տալու մասին» արձանագրային որոշման հավելվածի` պետական աջակցություն գյուղատնտեսական հողօգտագործողներին մատչելի գնե­րով դիզելային վառելիքի ձեռքբերման ծրագրով  նախատեսվել էր 6,000,000 լիտր դիզելային վառելիքի ձեռբերման նպատակով հատկացնել 360,000,000 դրամ սուբսիդիա  (1 լիտրի սուբսիդիան 60 դրամ), սակայն հողօգտագործողների փաստացի կատարված վճարումների հիման վրա 2018 թվականի հուլիսի 1-ի դրությամբ բաշխվել է 946,357 լիտր, որի համար հատկացվել է 56,781,420 դրամ սուբսիդիա: Մնացորդը կազմում է 5,053, 643 լիտր դիզելային վառելիք, որի համար նախատեսվում է  303,218,580 դրամ սուբսիդիա:

       Հաշվի առնելով վերոգրայլը` առաջարկվում է ծրագրի ավարտման ժամկետ սահմանել 2018 թվականի նոյեմբերի 30-ը, իսկ մատակարար կազմակերպությունների հետ կնքված պայմանագրերում կատարել համապատասխան փոփոխություններ:

3.

Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը

 

          Գյուղատնտեսական աշխատանքների իրականացման գործում գյուղացիական տնտեսություններին աջակցելու նպատակով 2012 - 2018 թվականներին իրականացվել են Հայաստանի Հանրապետության հողօգտագործողներին դիզելային վառելիքի և պարարտանյութերի մատչելի գներով ձեռքբերման պետական աջակցության 18 ծրագիր:

4.

Կարգավորման նպատակը և բնույթը

 

2018 թվականի աշնանային գյուղատնտեսական աշխատանքների իրականացման ընթացքում աջակցել հանրապետության հողօգտագործողներին մատչելի գներով դիզելային վառելիքի ձեռքբերման հարցում:

5.

Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձիք

 

ՀՀ գյուղատնտեսության նախարարություն:

6.

Ակնկալվող արդյունքը

 

Աջակցություն հանրապետության հողօգտագործողներին մատչելի գներով դիզելային վառելիքի ձեռքբերման հարցում (հողի բերրիության բարձրացման և հողօգտագործողների եկամուտների ավելացում):

7.

Հասարակությանը նախագծի մասին իրազեկումը

 

Նախագիծը տեղադրված է http://www.minagro.am/ և https://www.e-draft.am/ ինտերնետային կայքերում՝ հասարակությանն  իրազեկելու նպատակով:

                                                                                                        

 


ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ ԸՆԴՈՒՆՎԵԼԻՔ ԱՅԼ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ԿԱՄ ԴՐԱՆՑ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿԱՆՔ

Այլ իրավական ակտերում փոփոխությունների և/կամ լրացումների անհրաժեշտությունը

          Նախագծի ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ և/կամ լրացումներ կատարելու անհրաժեշտություն չի առաջանում:

Միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորությունների հետ համապատասխանությունը

Նախագծին առնչվող միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորություններ չկան:

 

  • Քննարկվել է

    31.07.2018 - 15.08.2018

  • Տեսակ

    Արձանագրային որոշում

  • Ոլորտ

    Գյուղատնտեսություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 8090

Տպել

Առաջարկներ`

Թաթուլ Ստեփանյան

02.08.2018

«Պետական աջակցություն գյուղատնտեսական հողօգտա­գոր­ծող­ներին մատչելի գնե­րով դիզելային վառելիքի ձեռքբերման ծրագրին հավանություն տալու մասին» որոշման ժամկետի երկարացման առաջարկի վերաբերյալ կարծիք արտահայտելու համար առաջարկում եմ ներկայացնել քանակական և որակական ցուցանիշներ, հասկանալու համար ծրագրի ֆունկցիոնալ արդյունավետությունը:

Տեսնել ավելին