«Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի սեպտեմբերի 9-ի N 1335-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ
-
2 - Կողմ
-
1 - Դեմ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 9-Ի N 1335-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
- Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի սեպտեմբերի 9-ի N 1335-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունումն պայմանավորված է Հայաստանի Հանրապետությունում անասնաբուժական դեղամիջոցների գրանցման կարգի մեջ փոփոխություններ կատարելու և ներկայումս շրջանառության մեջ գտնվող «ԵԱՏՄ-ի մաքսային տարածքում անասնաբուժական դեղամիջոցների գրանցման և շրջանառության կանոնակարգման» վերաբերյալ Մաքսային Միության տեխնիկական կանոնակարգի նախագծով նախատեսվող պահանջներին համապատասխանեցնելու անհրաժեշտությամբ: Մասնավորապես, հրատապ և կարևոր խնդիր է հանդիսանում անասնաբուժական դեղամիջոցների գրանցման ժամանակ անհրաժեշտ լաբորատոր և թղթային փորձաքննությունների պատշաճ և լիարժեք իրականացման գործընթացի ապահովումը, որի իրականացման համար ներկայումս բացակայում են անհրաժեշտ պայմանները։
- Ընթացիկ իրավիճակը և առկա խնդիրները
Ներկայումս, Հայաստանի Հանրապետությունում անասնաբուժական դեղամիջոցների գրանցման կարգը չի ապահովում գրանցվող անասնաբուժական դեղամիջոցների անվտանգությունը և արդյունավետությունը՝ լաբորատոր և թղթային փորձաքննությունների պատշաճ և լիարժեք իրականացման համար անհրաժեշտ պայմանների բացակայության պատճառով։
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի սեպտեմբերի 9-ի N 1335-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունումն պայմանավորված է Հայաստանի Հանրապետությունում գրանցված անասնաբուժական դեղամիջոցների բացառապես Հայաստանի Հանրապետության տարածքում շրջանառության սահմանափակման անհրաժեշտությամբ, որի ընթացքում կվերանայվի Հայաստանի Հանրապետությունում անասնաբուժական դեղամիջոցների պետական գրանցման կարգը և կսահմանվեն նոր ընթացակարգեր, որոնք կապահովեն պետական գրանցման ենթակա անասնաբուժական դեղամիջոցների որակը, արդյունավետությունն ու անվտանգությունը։
- Կարգավորման նպատակը և բնույթը
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի սեպտեմբերի 9-ի N 1335-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է Հայաստանի Հանրապետությունում անասնաբուժական դեղամիջոցների գրանցման կարգի մեջ փոփոխություններ կատարելու անհրաժեշտությամբ։ Ներկայումս Հայաստանի Հանրապետությունում անասնաբուժական դեղամիջոցների գրանցման գործընթացը չի համապատասխանում Մաքսային Միության անդամ երկրների, մասնավորապես Ռուսաստանի Դաշնության կողմից սահմանված անասնաբուժական դեղամիջոցների գրանցման պահանջներին։ Արդյունքում, ներկայումս կասեցվել է Հայաստանի Հանրապետությունում գրանցված անասնաբուժական որոշ դեղամիջոցների շրջանառությունը Ռուսաստանի Դաշնության տարածքում։ Հաշվի առնելով վերոգրյալն, անհրաժեշտություն է առաջացել Հայաստանի Հանրապետությունում գրանցված անասնաբուժական դեղամիջոցների շրջանառությունը սահմանափակել բացառապես Հայաստանի Հանրապետության տարածքում։
- Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի կողմից:
- Ակնկալվող արդյունքը
Նախագծի ընդունման արդյունքում Հայաստանի Հանրապետությունում գրանցված անասնաբուժական դեղամիջոցների շրջանառությունը կսահմանափակվի բացառապես Հայաստանի Հանրապետության տարածքում։
ՏԵՂԵԿԱՆՔ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 9-Ի N 1335-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԲՅՈՒՋԵՈՒՄ ԾԱԽՍԵՐԻ ԵՎ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԱՎԵԼԱՑՈՒՄՆԵՐԻ ԿԱՄ ՆՎԱԶԵՑՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի սեպտեմբերի 9-ի N 1335-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում ծախuերի և եկամուտների էական ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:
ՏԵՂԵԿԱՆՔ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 9-Ի N 1335-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ ԱՅԼ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի սեպտեմբերի 9-ի N 1335-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունումն այլ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտություն չի առաջացնում:
-
Քննարկվել է
30.07.2018 - 14.08.2018
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Գյուղատնտեսություն
Դիտումներ` 7434
Տպել