«Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի օգոստոսի 3-ի թիվ 1543-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշում
-
1 - Կողմ
-
0 - Դեմ
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի օգոստոսի 3-ի թիվ 1543-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծով առաջարկվում է սահմանել, թե ազատազրկման վայրերում ով է համարվում հացադուլ իրականացնող անձ, ինչ ընթացակարգով է հացադուլ իրականացնելու փաստն արձանագրվում, ինչ գործողություններ են անհրաժեշտ կատարել հացադուլ իրականացնելու փաստի արձանագրումից հետո, ինչ պայմաններում պետք է հացադուլ իրականացնող անձը պահվի, ինչպես նաև հացադուլ իրականացնելու գործընթացին առնչվող այլ առանձնահատկություններ:
Հատկանշական է, որ ներկայացված նախագծի հիմքում դրվել են միջազգային այնպիսի չափանիշներ, որոնք նախատեսված են Առողջապահության միջազգային ասոցիացիայի 1991 թվականի «Սննդի ընդունումից հրաժարված անձանց նկատմամբ բժիշկերի վերաբերմունքի վերաբերյալ» Մալթայի և 1975 թվականի «Ձերբակալված կամ կալանավորված անձանց խոշտանգումների, պատժի, կամ այլ անմարդկային արժանապատվությունը նվաստացնող բուժման վերաբերյալ բժիշկների դիրքորոշման մասին» Տոկիոյի հռչակագրերով:
-
Քննարկվել է
06.03.2017 - 21.03.2017
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Առողջապահություն, Քրեակատարողական
-
Նախարարություն
Արդարադատության նախարարություն
Դիտումներ` 10546
Տպել